Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան

Հայաստան VS Վրաստան․ կորոնավիրուսային ապտակ

Մինչև կորոնավիրուսային ճգնաժամը ՀՀ վարչապետը սիրում էր Վրաստանի (նաև՝ Ադրբեջանի) հետ տնտեսական ցուցանիշներով մրցել ու տարածաշրջանային առաջատար ներկայանալ։ «Թավշյա» հեղափոխությունը տեղափոխվել էր վիճակագրական հարթություն։

Հիմա Փաշինյանը չի ուզում նկատել իրական՝ կորոնավիրուսային վիճակագրությունը։ Ձեռնտու չէ, քանի որ մենք տարածաշրջանային առաջատար ենք դարձել՝ վատ իմաստով առաջ անցնելով և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից։ Իսկ բնակչության 1 միլիոնին ընկնող վարակվածների թվով ավելի վատ է միայն Իրանում։ Մեր մյուս հարևանների մոտ համեմատաբար լավ է վիճակը։

Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 822 վարակված, իսկ Վրաստանում՝ 170։

Այսինքն՝ մոտ 5 անգամ ավելի։

Մահացության թվերն էլ մեր օգտին չեն՝ 7–ը 1–ի դիմաց։ Եվ սա այն դեպքում, երբ բնակչության թվաքանակով Վրաստանը գերազանցում է Հայաստանին, բոլոր սահմանները բաց էին մինչև ճգնաժամը և մեր համեմատ 4 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ է ընդունել։ Այսինքն՝ բոլոր պայմանները կային, որ Վրաստանը մեզանից ավելի վատ ցուցանիշ ունենար կորոնավիրուսային տարածման առումով, սակայն ունենք հակառակ պատկերը։

Պատճառն այն է, որ Վրաստանում մատների արանքով չնայեցին խնդրին ու կոնկրետ քայլեր իրականացրեցին։ Իսկ այստեղ կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ մարդկանց մեծ խմբերով հավաքում ու «այո»–ի, ավելի ճիշտ՝ ատելության քարոզ էին կարդում։

Մարտի 1–ին հայտարարվեց, որ կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել, բայց դրանից հետո հանրաքվեի և մի քանի դատավորի աշխատանքից հեռացնելու, կամակատար ՍԴ ունենալու հարցն ավելի կարևորվեց, քան «հպարտ» որակված քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Վրաստանում չէին հայտարարում, որ սա գրիպի պես մի բան է, անվտանգ է ու հատուկ միջոցառումների կարիք չկա։ Հայաստանում ճիշտ հակառակն էր արվում։ Հայաստանին, անշուշտ, չէր կարող շրջանցել կորոնավիրուսը։

Սա խնդիր է, որին բոլոր երկրներն են առնչվում։ Խնդիրը, սակայն, մեզ համար բարդանում է ոչ կոմպետենտ և ստախոս իշխանության գոյությամբ։ Կորոնավիրուսն ամբողջ աշխարհում հարվածում է պոպուլիստ և դիլետանտ իշխանություններին։ Բացահայտում է դրանց դատարկությունն ու վտանգավորությունը։ Որպես հետևանք՝ տուժում են այն երկրները, որտեղ ժողովուրդը հանդուրժել է պոպուլիզմն ու դեմագոգիան։ Հետկորոնավիրուսային Հայաստանը, հետևաբար, պետք է բեռնաթափված լինի պոպուլիզմից ու անգրագետ կառավարումից։

Վիրուսի դեմ պայքարելու իմունիտետին զուգահեռ մեր ժողովուրդը պետք է վակցինա ստանա նաև պոպուլիզմի ու ամբոխավարության դեմ։ Այլապես հետագայում ավելի մեծ փորձության կարող է ենթարկվել։ Անտեսանելի թշնամուց զատ մենք շատ տեսանելի թշնամի ունենք, և չենք կարող մեզ վատ կառավարման շռայլություն թույլ տալ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan