ՔՊ-ի ընտրությունը․ կարմիր գծերն արդեն հատել եք Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ`արձակելով 600 կրակոց Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան
31
Հայաստանը նախկին 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման «չեմպիոն է» դարձել. ինչո՞ւ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 9282 է, մահվան դեպքերինը՝ 181 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան. Տեսանյութ Հետամուտ ենք լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը. Արթուր Վանեցյանը՝ կուսակցության համագումարին. Տեսանյութ Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. հաստատվել է կորոնավիրուսի 8927դեպք. կա 7 մահ Արա Գալոյան. Արտահանումները պակասել են 11 տոկոսով, իսկ ներմուծումները՝ 25.7 Խորհրդատվական կարծիքը որոշակիորեն կապ ուներ ՍԴ-ի նկատմամբ նախաձեռնած գործընթացի հետ․ Արամ Վարդևանյան ՄԻԵԴ-ի հրապարակած կարծիքն առնվազն իմ ակնկալիքներին համապատասխանում է. Արամ Օրբելյան. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Հայաստանը նախկին 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման «չեմպիոն է» դարձել. ինչո՞ւ ՔՊ-ի ընտրությունը․ կարմիր գծերն արդեն հատել եք Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 9282 է, մահվան դեպքերինը՝ 181 ԱՄՆ-ի իշխանությունները իրավունք ունեն ուժ կիրառել քաղաքը վառողների դեմ, իսկ ասենք Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին այդ իրավունքը չո՞ւներ Փաստորեն, աշխարհը չգնահատեց մեր «ժողովրդավար թռիչքը» և հարկային բեռը որոշվեց հերթական անգամ «թափել» քաղաքացիների ուսերին Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան. Տեսանյութ Հետամուտ ենք լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը. Արթուր Վանեցյանը՝ կուսակցության համագումարին. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան.«Ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմների ղեկավարները սեփական կամքով չեն հեռանում իշխանությունից։ Նրանց իշխանությունից հեռացնում է բնական կամ կողմնակի միջամտությամբ մահը, կամ էլ՝ հեղափոխությունը/հեղաշրջումը» ՀՀ-մ արձանագրված հիվանդների թվերին չե՛մ հավատում, մահերին նույնպես Նիկոլ ջան, ձգի արտակարգ դրությունը ինչքան կարաս։ Եթե պետք ա, պուլվիլիզատորով վարակը վերտալյոտներով ցպնեք Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ`արձակելով 600 կրակոց Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ինչի մասին պետք է բանակցենք նրանց հետ, եթե նրանց մեջ չկա ադեկվատության և խելամտություն մի նշույլ. Արման Աբովյան Քայլի Ջեներն այլեւս ամենաերիտասարդ միլիարդատերը չէ. Forbes-ը նրան զրկել է այդ կոչումից Մնում է հուսալ, որ երբ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանն ամենաժողովրդավարական երկիրն է, նկատի չունի մահվան առաջ բոլորի հավասարությունն ու գերեզմանոցը Այդ լուրը հասե՞լ է ձեզ, որ ձեր ղեկավարած քաղաքը կորոնավիրուսի ամենամեծ օջախն է Վրաստանում կորոնավիրուսային վարակի 11 նոր դեպք է հաստատվել Իմ գրառումից հետո զանգեցին, աշխատանք առաջարկեցին, ինչը շատ վիրավորական էր. Տիգրան Մազմանյան Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին Ուշադրություն. լռում է կառավարությունը Արամ, այն թղթի վրա ի՞նչ էր գրված․ Սովետական Հայաստանի մի դասարանում տարածված քառատողի մասին Ինչո՞ւ է առցանց գնումների ոլորտն այսքան մեռած, բացատրություն կա՞ Ամաչում եմ, որ մեր տրված հարկերից աշխատավարձ ստացող գլխավոր դատախազությունում աշխատում են այդքան ոչ պրոֆեսիոնալ իրավաբաններ Հայազգի կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահական կրթաթոշակի Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27121-ի Կորոնավիրուսով վարակված քաղաքացին պատմում է վիրուսի մասին. Տեսանյութ Մի մեծ հիասթափություն էլ է սպասվում Աննա Հակոբյանին. իրենք երբեք նախկին կյանքին չեն վերադառնալու Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը Հրշեջ-փրկարարները մարել են հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 8 հա տարածք Փրկարարները փոսից հանել են տղամարդու դին Մահացած բոլոր պացիենտերն ունեցել են ունեկցող քրոնիկական հիվանդություններ․ ԱՆ Իրավական պետությունում դատավորների հասցեին արված վիրավորանքների համար պառլամենտում հայտնված սուբյեկտը հավերժ դուրս կմղվեր քաղաքականությունից Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. հաստատվել է կորոնավիրուսի 8927դեպք. կա 7 մահ Արմավիրի մարզպետարանում մինչ 2019-ի դեկտեմբերը 315.000 դոլար պարգևավճար էին ստացել, որ շողարձակվի այս փնթի տեսարանը. Լուսանկար Փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափման աշխատանքներ Հարգելի Սերժ Թանկյան, չասեք՝ պետական դավաճանություն, այդքան կտրուկ մի եղեք. եկեք ասենք՝ ազգային մասշտաբի դեգեներատություն Արշավիր Ղարամյան. Մրցույթ՝ «Քաշվածները, քցվածներն ու հիասթափվածները» ֆիլմի համար Լարսը շարունակում է բաց մնալ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Ողբերգական դեպք Սևանում. քաղաքացին ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսը Արա Գալոյան. Արտահանումները պակասել են 11 տոկոսով, իսկ ներմուծումները՝ 25.7 Երևանի մի քանի հասցեներում 6 ժամով հոսանքազրկում է սպասվում Որտե՞ղ է բացահայտվում քայլարած հանցագործ ռեժիմի մանիպուլյացիան՝ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի մասով Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առաջ են կանգնել Ձև, ձև և կրկին ձև. փաստաբանը տուգանվել է ավտոմեքենայում դիմակ չկրելու համար Կասկածի որդը ՀՀ-ն դարձավ եվրոպական երկրորդ պետությունը, որի բարձր դատարանի դիմումի հիման վրա Եվրոպական դատարանն ընդունեց Խորհրդատվական կարծիք «Ժողովրդավարության բաստիոն» հանդիսացող Երկիրը ի՞նչ կարգի պետք է թքած ունենա Եվրոպայի վրա, որ ևս անգամ ուշադրություն չդարձնի ՄԻԵԴ֊ի հրապարակած կարծիքին Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը

Պարզվեց կինը, որն իբր ինֆարկտից էր մահացել և դիահերձեցին, կորոնավիրուս է ունեցել, նման դեպքերում մենք չենք կարող կանխել վիրուսի տարածումը, զգուշացրել էինք, բայց անտեսեցին. Երևանի գլխավոր ախտաբան

Tert.am-ը զրուցել է Երևանի գլխավոր ախտաբան, ախտաբանների ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանի հետ: «Այն կինը, որը մահացավ ամենառաջինը, որ հայտարարեցին` սրտամկանի ինֆարկտից է մահացել այլ ոչ թե թոքաբորբից, ապա հետո պարզվեց, որ այդ կնոջ ամուսնու ու տղայի կորոնավիրուսի թեստը դրական էր: Սա ինձ համար առնվազն ծիծաղելի է: Եթե ինֆարկտ էր, եթե թոքաբորբ չէր, եթե կորոնավիրուս չէր, այդ մարդկանց դարդը կտրվե՞լ էր իրենց տան կնոջը կորցրած, գնային թեստ հանձնեին, ու դրական լիներ: Չէ, պարզ է, որ այդ կինը՝ ամենաառաջին հերձվածը, որը հերձել են սանիտարներով, բժիշկներով դիահերձերանում, կորոնավիրուսի հետ ենք գործ ունեցել: Հիմա սպասենք. տեսնենք այդ բուժաշխատողներից քանիսն են վարակվում և էլ ինչպե՞ս է տարածվում վարակը»,- ասում է նա:

-Պարոն Մխիթարյան, օրերս Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով կորոնավիրուսից մահացածները չեն դիահերձվի, որպես մասնագետ ձեր գնահատականը ո՞րն է այս օրենքին:

-Օրենքի նախագծի հայկական ասոցացիայի կողմից է հորդորվել: Նախարարի խորհրդատուի հետ միասին մենք խնդրեցինք, որ այդ նախագիծն ընդունվի: ՀՀ-ում չունենք որևէ դիահերձարան, որը կահավորված լինի այն ստանդարտներին համապատասխան, որը մեզ թույլ կտա հերձում իրականացնել նման վարակիչ ինֆակցիոն հիվանդությունների դեպքում: Այս խնդիրը վաղուց է գալիս: Դիահերձարանները, որոնք գտնվում են նաև ԲԿ-ների կազմում, դրանց գլխավոր բժիշկներին ձեռնտու չէ ասել՝ իմ դիահերձարանը չի համապատասխանում ստանդարտներին, եկեք կա՛մ վերանորոգենք, կա՛մ փակենք: Դիահերձարանն այսօր շատ շատերի համար բիզնեսի աղբյուր է, փող են աշխատում: Բայց այս պայմաններում հաստատված դեպքերի դիահերձումներն արգելելը շատ ճիշտ ու ողջունելի էր: Այ՛ո, դիահերձման ժամանակ կարող են վարակվել մարդիկ: Վիրուսը դեռևս հետազոտությունների փուլում է և դեռ պարզ չէ, թե որքան է վիրուսը մնում արտաքին միջավայրում, հետևաբար, ճիշտ էր հաստատված դեպքերի չհերձելու որոշումը:

- Քննարկումներ ու դիտարկումներ եղան, որ եթե վախ կա, որ դիակից կարող են բուժաշխատողները վարակվել, ապա վարակակիրների հետ աշխատելը կրկնակի վտանգավոր է:

- Այո, իհարկե: Մեկ այլ բան է, որ բուժաշխատողը շփվի վարակակրի հետ՝ իմանալով, որ նա վարակակիր է: Հակահամաճարակային գործողությունների տրամաբանությունից բխում է՝ պետք է ամեն ինչ անել, որ վարակվածության աստիճանը մաքսիմալ նվազեցվի: Եթե բուժաշխատողները շփվում են վարակակիրների հետ և վարակվում են, դա կլինիկայի և ներհիվանդանոցային խնդիր է և ներհիվանդանոցային այդ շփումների ձևաչափը պետք է համապատասխանի այն կետերին, որոնք կպաշտպանեն վարակվածությունից: Ինչ վերաբերում է դիահերձումներին, ապա ախտաբաններս ինքներս մեզ ուզում ենք ապահովել, որ մենք էլ չդառնանք վարակի աղբյուր: Եթե Հանրապետությունում որևիցե մեկին թվում է, որ մենք Երևանում ունենք թեկուզ մեկ դիահերձարան, որի կոյուղաջրերը ախտահանվում են և նոր է գնում ընդհանուր կոյուղի, պետք է ասեմ՝ նման բան չկա: Ես իզուր չասացի, որ այս վիրուսի մասին դեռևս շատ բան հայտնի չէ: Չինացի մեր կոլեգաների վերջին գիտական հոդվածներից պարզ է, որ երկար ժամանակ առողջացածների մոտ և վարակակիրների կղանքի մեջ հայտնաբերվում է այդ վիրուսը: Ճիշտ է, գիտենք՝ հիմնական փոխանցման ճանապարհը օդակաթիլայինն է, բայց մենք չգիտենք տարածման այլ եղանակների մասին: Հետևաբար պետք է ամեն ինչ անենք, որ մինիմալիզացնենք մեր շրջակա միջավայրի ախտոտվածությունը, այդ շահերից բխում է այն, որ չի կարելի հաստատված covid-ով մահացածի դիահերձումը. Երևանում ոչ մի դիահերձարան Երևանում չունի բիոֆիլտրներով այդ քաշիչ սարքերը, չունի կոյուղի ուղարկվող այդ ամբողջ ջրերի նախնական ախտահանումը, ինչը բերում է ամբողջ միջավայրի ախտոտվածության բարձրացմանը:

- Վիրուսի տրածման տեմպերի մասին ի՞նչ կասեք. նախորդ երկու օրերին վարակակիրների աճ գրանցվեց աննախադեպ, 92 և 73, այսօր էլ ունենք 34 վարակակիր, 7 մահվան ելք և մեկ ծայրահեղ ծանր դեպք:

- Այո, վարակիչ հիվանդության հետ գործ ունենք, և դա այդպես էլ պետք է լիներ: Կա փորձ, և Հայաստանն առանձին վերցրած երկիր չէ, ես շատ եմ ասել դրա մասին: Մենք պետք է նայենք հարևան երկրներում ինչ է կատարվում, աշխարհում ինչ է կատարվում: Չինաստանի, Իրանի, Իտալիայի, Եվրոպական երկրերի պատկերը աչքներիս տակ ունենալով՝ պետք է հասկանայինք հետևյալը՝ վիրուսը չափազանց արագ տարածվող վիրուս է, պետք է հասկանանք, որ մինչև վարակակիրների հայտնաբերելը՝ դրանից 10-14 օր առաջ այդ վարակակիրները հնարավոր է շփվեն շատ ու շատ մարդկանց հետ և նրանց էլ վարակեն: Հակահամաճարակային տեսակետից գործ ունենք շատ արագ տարածվող վիրուսի հետ և խնդիր չէինք ունենա, որևէ անհանգստություն չէինք ունենա, եթե չտեսնեինք, որ շատ արագ զարգացող բարդություների հետ գործ ունենք: Նույն գրիպը՝ թռչնի գրիպ լինի, թե խոզի, դրանք էլ են բավականին արագ տարածվող, բայց բարդությունները ձգված են ժամանակի ընթացքում, և բուժաշխատողը, բժշկությունը, փաստորեն, ունի ժամանակ՝ ամեն մի բարդության դեպքի ադեկվատ օգնություն ցույց տալու:

Կորոնավիրուսի դեպքում հասկացանք, որ բարդացումները շատ ավելի արագ, կայծակնային են զարգանում, և բերում են բժշկության կոլապսի: Այնպես որ այն, ինչ-որ մենք հիմա ունենք, մտնում է տրամաբանության մեջ: Կարող էինք, իհարկե, շատ ավելի քիչ ունենալ:

-Բացթողումնե՞ր կան:

- Այո, այս էտապում էլ ցավով պետք է ասեմ, որ ունենք բացթողումներ, և այդ բացթողումները կապված են դիահերձումների հետ: Եթե մենք հաստատված դեպքերը չենք հերձում, հասկացանք, հաստատված է՝ չենք հերձում, իսկ 70-80 տարեկան կինը կամ տղամա՞րդը, որը տաքություն է ունեցել և տանը մահացել է, իսկ այդպիսի դեպքեր շատ-շատ են, ո՞վ ասաց, որ դա կորոնավիրուս չէ: Ոչ մեկ: Մենք այստեղ ունենք խայտառակ բացթողում: Այդ բացթողումը ոչ թե անձի բացթողման խնդիր է, ես չեմ ուզում մեղադրեմ ո՛չ նախարարին, ո՛չ ուրիշներին: Բացթողումը գալիս է մեր այն վիճակից, որը մենք ի սկզբանե ունեինք Հայաստանում. չունենք վիրուսոլոգիական լաբորատորիա, չունենք վիրուսուլոգ, մեր նախարարը չունի խորհրդական -համաճարակաբան: Տեսեք՝ ինչ է ստացվում, նախարարը մարտի սկզբներին ասում է, որ կորոնավիրուսն այդքան վտանգավոր վիրուս չէ, որի դեմ հատուկ միջոցառումներ իրականցվեն, իսկ Չինաստանի և Իրանի ֆոնի իր ասածը տրամաբանությունից զուրկ էր, բայց ես գտնում եմ, որ դա գալիս է նրանից, որ ինքը խորհրդական չունի: Այդ մարդը հակահամաճարակաբան չէ, չունի խորհրդական, որին լսի, բայց մյուս կողմից էլ՝ ուներ խորհրդական ախտաբանը, որը խորհուրդներ էր տալիս՝ այսպես մի արեք, չի կարելի, իսկ այդ մարդու խորհուրդներն անտեսվում էին: Խոսքը մեր բնագավառի խորհրդականի՝ Փառանձեմ Խաչատրյանի մասին է, որը հրաժարվեց խորհրդականի պաշտոնից, որովհետև գտավ, որ անիմաստ է այդ տեղը զբաղեցնել, եթե պետք է ինչ-որ մի գործանական քայլ անելու խորհուրդ տաս և այդ քայլը չարվի, այլ լրիվ հակառակ տրամաբանության մեջ արվի, այդ պարագայում առնվազն անհասկանալի է դառնում այդ գործողությունները:

-Պարո՛ն Մխիթարյան, նշեցիք՝ այդ գծով խորհրդական չի եղել, սակայն ստացվում է՝ խորհդական եղել է, սակայն նրան չեն լսել:

- Այո՛, խորհրդական եղել է, ախտոլոգ, խորհուրդներ տվել է, խորհուրդներից մեկն էլ նաև այն էր, որ այն կինը, որը մահացավ ամենառաջինը, որ հայտարարեցին , թե սրտամկանի ինֆարկտից է մահացել, այլ ոչ թե թոքաբորբից, հետո պարզվեց, որ այդ կնոջ ամուսնու ու տղայի կորոնավիրուսի թեստը դրական էր: Սա ինձ համար առնվազն ծիծաղելի է: Եթե ինֆարկտ էր, եթե թոքաբորբ չէր, եթե կորոնավիրուս չէր, այդ մարդկանց դարդը կտրվե՞լ էր իրենց տան կնոջը կորցրած, գնային թեստ հանձնեին ու դրական լիներ: Չէ, պարզ է, որ այդ կինը՝ ամենաառաջին հերձվածը, որը հերձել են սանիտարներով, բժիշկներով դիահերձերանում, կորոնավիրուսի հետ ենք գործ ունեցել: Հիմա սպասենք. տեսնենք այդ բուժաշխատողներից քանիսն են վարակվում և էլ ինչպե՞ս է տարածվում վարակը: Իսկ դրա մասին ասվել է, դրա մասին խորհուրդ տրվել է, բայց այդ խորհուրդն անտեսվել է:

-Ասոցացիան ի՞նչ է անում այս պայմաններում:

- Մեր ասոցացիայի կողմից, անձամբ իմ կողմից ևս խորհուրդների և առաջարկների ցուցակ է ուղարկվել ԱԺ՝ պարոն Նարեկ Զեյնալյանին, որն այս իրավիճակում կարծես ամենաադեկվատ մարդն է, և նախարարություն: Այնտեղ շատ ու շատ այլ խորհուրդներ կան և այդ խորհուրդները վերաբերում էր այդ դեպքերին՝ տանը մահացածներին, որոնց հետ մենք անխուսափելիորեն ենք շփվում: Մեր առաջարկը հետևյալն էր՝ թույլ տալ համավարակի շրջանում տանը մահացածներին հերձումն արվի ոչ թե նույն օրը, այլ գոնե 24-48 ժամ հետո՝ դիակը ֆարմալինով զմռսելուց հետո, այսինքն՝ վիրուսը քիմիական ֆարմալինով վերացնելուց հետո նոր մտնենք, դիահերձումն անենք: Մինչև հիմա արձագանք չկա ո՛չ ԱԺ-ից, ոչ նախարարությունից: Այն առաջին դեպքի հետ կապված, երբ հետագայում պարզվի, որ կորոնավիրուս ուներ, մենք ուղղակիորեն չենք կարող կանգնացնել վարակի տարածումը, կուզեն՝ համալիրը սարքեն հյուրանոց, կուզեն՝ ամենուր բացօթյա մահճակալներ շարեն, անիմաստ բան է ստացվում: Օրենքը էլի լավ է, որ ընդունեցին, բայց տնային դեպքերի հետ կապված շատ լուրջ մտավախություններ կան և փաստորեն մեր արդեն իսկ կարճ ժամանակահատվածում փորձը ցույց տվեց, թե ինչքան բացթողում ենք ունեցել, ինչքան ունենք և ինչքան էլ ունենալու ենք: Սա հին խնդիր է, մեզ մոտ ախտաբաններին չեն լսում, նոր-նոր ուզում ենք փոխել այդ մոտեցումը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan