Հրդեհ Արծվաբերդ գյուղում
Դիտել նաև
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալի ցուցմունքը
Խոշոր հրդեհ՝ «Շշի Մելո»-ին պատկանող շշերի գործարանում
Պայթյուն և հրդեհ Բաքվում. մեռել են 3-ը, վիրավորվել 24-ը (տեսանյութ)
Մինչ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում է, ԵՄ երևանյան գրասենյակն ու ԱՄՆ դեսպանությունը ցավակցում են
ԵՊՀ-ում հրդեհը մարված է, 3 տուժած հոսպիտալացվել է, կա 1 զոհ
Ապրիլի 3-ին, ժամը 16:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզել է, որ Արծվաբերդ գյուղի 14-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:49-ին, մարվել՝ 19:06-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 25 քմ և տանիքում կուտակած մոտ 90 հակ անասնակեր: