Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Պատերազմ Արցախում
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի

Հայաստանում 4-5 անգամ ավելի վարակակիրներ կան, քան 4 միլիոնանոց Վրաստանում, 10 միլիոնանոց Ադրբեջանում. սա ցույց է տալիս, թե այս իշխանությունն ինչ աստիճանի է անպատրաստ ճգնաժամին. քաղաքագետ

Հայաստանում կորոնավիրուսի տոկոսային առումով բավականին մեծ ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս իշխանութուններն ուշացան դրա դեմ պայքարի հարցում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ նշելով, որ դեռ փետրվարի վերջին, երբ, օրինակ, ՌԴ-ն ու Վրաստանն անցան կոշտ միջոցների, որպեսզի Իտալիայից եկածերին կարանտինի մեջ պահեն, իսկ ՀՀ իշխանությունները չէին ուզում հավատալ, որ այս ամենը լուրջ է:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կորոնավիրուսն ում շունն է, որ կարող է մեզ վախեցնել, իսկ առղոջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հարավային Կորեայից վերադառնալով, կատակ էր անում լրագրողների հետ, թե բոլորին կվարակի: Պատճառը պարզ է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր»,-ասաց Բոզոյանը՝ նշելով, թե իշխանությունն իր քաղաքկան շահը գերադասեց հանրային առողջությունից:

«Եթե նրանք ձեռք առնեին լուրջ քայլեր, ապա հասարակությունը կարող էր մտահոգվել, և հանրաքվեն կտապալվեր: Նման բան չլինելու և Փաշինյանի համար բացաձակ իշխանություն ապահովելու համար նրանք շարունակեցին քարոզարշավը, ինչի արդունքում այդ վիրուսը Հայաստանում տարածվեց շատ ավելի սրընթաց, քան Վրաստանում, ՌԴ-ում, և, նույնիսկ, Ադրբեջանում: Երեք միլիոնանոց Հայաստանում այսօր մոտավորապես 4-5 անգամ ավելի շատ են վարակակիրները, քան 4 միլիոնանոց Վրաստանում, 10 միլիոնանոց Ադրբեջանում: Սա խայտառակություն է և ցույց է տալիս՝ այս իշխանություններն ինչ աստիճանի անպատրաստ են ճգնաժամային պայմաններում երկիրը կառավարելու համար»,-ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով՝ հեշտ կյանքով ապրելու դեպքում է, երբ պոպուլիզմով կարելի է հասարակությանը կերակրել և որևէ պարտականություն չկատարել: «Իսկ երբ իշխանությունը հայտնվում է ծանր վիճակում, դառնում է անպաշտպան, քաղաքացիների համար տեսանելի է դառնում՝ ինչ որակի իշխանություն ունեն: Վրաստանի իշխանությունն, օրինակ, չի տառապում պոպուլիզմով և ավելի էֆեկտիվ է աշխատում»,-հավելեց նա:

Իշխանության կադրային քաղաքականությանն անդրադառնալով՝ Բոզոյանը նշեց. «Եթե Արսեն Թորոսյանը սկզբում հայտարարում էր, որ այս վարակն իրենից որևէ լուրջ բան չի ներկայացնում, իսկ այսօր արդեն հայտարարում է, թե բավականին լրջագույն վտանգ կա, նշանակում է՝ նա արժեզրկված գործիչ է, իր խոսքերն արժեզրկված են. ցանկացած նորմալ երկրում այդպիսի գործիչը պետք է կամավոր հրաժարական ներկայացնի իր պաշտոնից, և գա մեկը, ով կհայտնի հասարակությանը առկա վտանգի մասին»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով նաև, թե դժվար է ասել՝ ժողովուրդն այսուհետ ինչպես պետք է վստահի այն իշխանությանը, որը վերջին 1-1.5 ամսվա ընթացքում մի քանի անգամ փոխել է իր տեսակետները՝ սեփական շահերից ելնելով:

Նա ողջունեց մի շարք ասիական երկրների կատարած գործողությունները՝ նշելով, թե Հայաստանն այսօր պետք է պահպանի կարանտինը՝ միաժամանակ գտնելով իրավիճակի լուծման այլընտրանքը: «Կարելի է, օրինակ, թեստավորել այն քաղաքացիներին, որոնք պոտենցիալ վարակակիրներն են, օրինակ՝ վաճառողների, բանկերի, դեղատների աշխատակիցների: Եթե իշխանությունը 100-150 վարակակրի պարագայում չկարողացավ զսպել վարակի տարածումը, չեմ հավատում, որ կարողանա զսպել շուրջ 700 վարակակրի պարագայում: Իրենք լուծում են օրվա խնդիրները, ոչ թե նպատակային ռազմավարություն մշակում: Այդ է պատճառը, որ լուրջ մտավախություն ունեմ, որ մեզ մոտ կարող է իրավիճակն Իտալիայի նման զարգանալ, և մեկ ամիս անց մենք հայտնվենք բավականին ծանր վիճակում»,-ամփոփեց Երվանդ Բոզոյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan