Եվս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսի վարակից, բուժվածների ընդհանուր թիվը 43 է
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Ապրիլի 2-ին՝ օրվա ընթացքում, Հայաստանում կորոնավիրուսի վարակից բուժվել է ևս 10 քաղաքացի` կրկնակի բացասական թեստով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինակ Նիկողոսյանը:
«Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից:Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում կար կորոնավիրուսով վարակվելու 626 հաստատված դեպքը, մահվան ելքերը՝ 7 են:
Zham.am