Պատերազմից 4 տարի անց հնչեց հայտարարություն, որ «ցանկություն կա «մուղամ» լսել Ստեփանակերտում. «Երկիր Ծիրանի»
Պատերազմից չորս տարի անց մենք կրկին թողեցինք Արցախը որպես վիճելի տարածք, կրկին գնացինք կովկասյան թաթարների առաջնորդի հետ անիմաստ բանակցությունների, և դեռ ավելին՝ հրապարակավ հնչեց հայտարարություն, որ «ցանկություն կա ''մուղամ'' լսել Ստեփանակերտում, կովկասյան թաթարների առաջնորդի տիկնոջ ընկերակցությամբ»: Այսօր հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցութունը։
«Չորս տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 1-ի գիշերը, կովկասյան թաթարների ներկայիս առաջնորդ Ալիևը իր դաշնակիցների համաձայնությամբ գրոհ սկսեց Արցախի ուղղությամբ՝ օգտագործելով տանկեր, ավիացիա և հրթիռային համակարգեր: Գործի դրված այդ միջոցներով նրան հաջողվեց առաջ գնալ մի քանի հարյուր մետր: Սակայն, այդ հարձակումը բախվեց մեր 18-ամյա զինվորների, ինչպես նաև փառապանծ սպաների դիմադրությանը: Այս ազնիվ և նվիրյալ դիմադրությունը հաղթեց, քանզի այն զերծ էր կեղծ դիվանագիտությունից և անհեռանկար հաշվարկներից: Ինչպես 1994 թվականին, այնպես էլ 2016-ին հաղթեց հայի նվիրյալ և հերոսական տեսակը: Ցավոք, հետագայում այդ հաղթանակն իր արտացոլումը չունեցավ քաղաքական հանրագումարում: Մենք կրկին թողեցինք Արցախը որպես վիճելի տարածք, կրկին գնացինք կովկասյան թաթարների առաջնորդի հետ անիմաստ բանակցությունների, և դեռ ավելին՝ հրապարակավ հնչեց հայտարարություն, որ «ցանկություն կա «մուղամ» լսել Ստեփանակերտում, կովկասյան թաթարների առաջնորդի տիկնոջ ընկերակցությամբ»: Մեր 18-ամյա զինվորներ և փառապանծ սպաներ, Ձեր անգին կյանքերը զոհաբերված հանուն մեր կյանքի և հայրենիքի անշուշտ հենց այնպես չէին: 21-րդ դարում Դուք ապացուցեցիք, որ կովկասյան թաթարները՝ չնայած պայմանավորվածության, չնայած նավթադոլարներով գնված զենքերի, ի զորու չեն հաղթել մեզ: Սիրելի՛ զինվորներ, որքան էլ որ ցավալի է, այսօրվա քաղաքական իշխանությունը Ձեր ռազմական հաղթանակը վերածել է քաղաքական առևտրի, մենք երբեք չենք դրժի մեր պարտքը Ձեր նկատմամբ»: