Շատ հավանական է, որ 20-25 հոգի դուրս կգա «Իմ քայլը» խմբակցությունից եւ կմիանա նոր ձեւավորվող ընդդիմությանը. քաղտեխնոլոգ Պահանջում եմ, որ վարչապետը հրապարակի վարակակիր լինելու բժշկական տեղեկանքը. Լուսանկար Սիլլեմ «լոգիզմդ»
7
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու աննախադեպ՝ 766, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 13 130 է Իշխանությունը սպանեց քաղաքացիներին․ գրանցվեցին առաջին 3 զոհերը Իշխանության բոլոր ճյուղերը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից, փոխարենը զիջելով Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները. Միքայել Մինասյան. Տեսանյութ Այսօրվա դրությամբ շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին. Նիկոլ Փաշինյան ՌԴ իշխանությունները Վորոնեժում հերթական մաքսանենգ ծխախոտով լի ինքնաթիռն են կալանավորել «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում. Տեսանյութ Տեր-Պետրոսյանը նոր պաշտոններ է պահանջում Փաշինյանից Համավարակը՝ մեր տնտեսության թվերում․ համարյա բոլոր ոլորտներն անկում են գրանցել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 12 364 է Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Շատ հավանական է, որ 20-25 հոգի դուրս կգա «Իմ քայլը» խմբակցությունից եւ կմիանա նոր ձեւավորվող ընդդիմությանը. քաղտեխնոլոգ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու աննախադեպ՝ 766, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 13 130 է Իշխանությունը սպանեց քաղաքացիներին․ գրանցվեցին առաջին 3 զոհերը Պահանջում եմ, որ վարչապետը հրապարակի վարակակիր լինելու բժշկական տեղեկանքը. Լուսանկար Սովորական «լակոտակրատիա» եք Ցինիզմի գագաթնակետն է Նիկոլն իր ապաշնորհության և հանցավոր անգործության պատճառով 250-ից ավելի մարդկանց մահվան պատճառ է դարձել (լուսանկար) Նիկոլը սպեցնազ կհանի, բայց ոչ հանրային առողջության ու կարգուկանոնի, այլ զավթածն ամեն գնով պահելու համար Իշխանության բոլոր ճյուղերը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից, փոխարենը զիջելով Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները. Միքայել Մինասյան. Տեսանյութ Այսօրվա դրությամբ շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին. Նիկոլ Փաշինյան Լավ, դու անհարմար չես զգու՞մ. Գեւորգ Պետրոսյանը` Լիլիթ Մակունցին 100 դրամ Հրաչը կամ Սիգարետ Հրաչը, անվանեք ինչպես կուզեք Արթուր Վանեցյան.«Կոչ եմ անում ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, քննել վարչապետի ու կառավարության պատասխանատուների գործողություններն ու անգործությունը, տալ քաղաքական գնահատական» ՌԴ իշխանությունները Վորոնեժում հերթական մաքսանենգ ծխախոտով լի ինքնաթիռն են կալանավորել Ծառուկյանի ելույթը լսեցի: Ի՞նչն է սխալ ասում: Խոշոր հաշվով սխալ բան չի ասվում «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում. Տեսանյութ Փաստորեն ընդամենը մեկ քաղխորհրդի նիստը բավարար էր ավազե ապարանքների հիմքեր սասանելու համար Սիլլեմ «լոգիզմդ» Պատերազմների մասին խոսող առաջին նախագահը գուցե նույն ջանասիրությամբ գոնե մեկ անգամ շնորհավորեր Արցախի ցանկացած տոն ԲՀԿ-ի համար այլևս հետդարձի ճամփա չկա․ Բաբկեն Հարությունյան Գագիկ Ծառուկյան.«Փռեմ, ծեփեմ, պատին, պոլին. ո՞ր փողատեր մարդը կգա այդ երկրում գումար կներդնի» Ապացուցեցիք արդեն, որ քրեական գործերի հարուցումը մեր երկրում դառել է քաղաքական գործիք Եթե «պատերազմ» է, ձեզ պատերազմողի պես պահեք Միխայիլ Գալուստյանը թողարկել է «Золото» տեսահոլովակը. Տեսանյութ Օգնության եկած քաղաքական կնքահոր «մտքի քերականությունը», ընդամենը վերջին ճիգն է այն զենքով, որով տարիներ շարունակ «հակհհշյականությունը» կռվել է ԱԶԳԻ դեմ Նիկոլ, զգու՞մ ես ինչի մասին էր խոսում Քոչարյանը, երբ նշում էր «Կոնսենսուս մինուս մեկ» Թե ինչ եղավ հետո, երբ խոսեց Ծառուկյանը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հրաչ, բա դու քեռի՞ ես․ որ Մարիամիկը Ծառուկյանի դստեր հարսանիքին զուգարանում սելֆի էր անում, ինչի՞ չէիք ասում, որ Ծառուկյանը փիսն ա Կրպակը կապամոնտաժվի. Հակոբ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Դավիթ Խաժակյանին և Գայանե Եղիազարյանին՝ խնդրին արձագանքելու համար «Երբ միահյուսվում են Սիրունն ու գեղեցիկը». բալիկի սպասող Սիրուն Մինասի լուսանկարը Տավուշի Խաչարձան գյուղում երկհարկանի տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայացրել` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի Խոշոր ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում. Քաջարանում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինը վերածվել է մոխրակույտի. Լուսանկար Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան Մենք այլ ելք չունենք, քան մեր պետականության համար կռիվ տալը, մեր պետականությունը պահպանելն ու հզորացնելը. Ի՞նչ եկավ Դաղստանում Հակառակորդն անցած շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, մեկի վիճակը գնահատվում է ծանր․ դեպքերի ընդհանուր թիվը 59 է Կարանտինի վնասները․ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հոգնել են միմյանցից եւ որոշել են առանձին ապրել Պարզագույն դեմագոգիա Վարչապետը ձախողումները փորձում է բարդել բոլորի վրա․ Արթուր Վանեցյան ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Տեսանյութ Երկու տարի պահանջվեց մարդկանց կարճ հիշողությունը թարմացնելու համար Գանձախույզները շարունակում են քանդել Վանի հայկական «Սուրբ կույսեր» վանական համալիրի ավերակները Մանրամասներ՝ Կավասակի սինդրոմով երեխայի առողջական վիճակից Մահացած 7 պացիենտներից մեկը քրոնիկ որևէ հիվանդություն չի ունեցել. ԱՆ Սկսում ենք հանդիպումներ խորհրդարանի ներսի և դրսի ուժերի հետ. Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա. «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Տեր-Պետրոսյանը նոր պաշտոններ է պահանջում Փաշինյանից Աղջիկ, ուզում եմ հասկանալ՝դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին

26,6%-ով ավելացել են կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը. 2019թ. հակակոռուպցիոն արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել էր 2019թ. կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի ընդհանրական արդյունքները՝ 2018թ. հետ համեմատությամբ: Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննվել է ընդհանուրը 2625 (2018թ․-2072) քրեական գործ, որից ավարտվել է 1006 (2018թ․-749) գործի վարույթ։ Այսինքն 26,6%-ով ավելացել են քննվող քրեական գործերի քանակը, 34,3%-ով՝ գործի վարույթն ավարտված գործերի քանակը: Ընդ որում՝ վարույթն ավարտված գործերում զգալի ավելացել են ինչպես մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվը՝ 58,9%-ով, այնպես էլ ոչ արդարացնող՝ հիմնականում վաղեմության ժամկետն անցած լինելու, համաներման ակտ կիրառելու հիմքերով վարույթը կարճված քրեական գործերի թիվը՝ 507-ով:

Ըստ քննչական մարմինների՝ կոռուպցիոն դեպքերով 2019թ. քննված քրեական գործերի քանակն ունի հետևյալ բաշխվածությունը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ- քննվել է ընդհանուրը 157 քրեական գործ, որից ավարտվել է 23 գործի վարույթ: Վերջիններիցս 17-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: 61 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն- քննվել է ընդհանուրը 403 քրեական գործ, որից ավարտվել է 214 գործի վարույթ։ 43 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 74 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն-քննվել է ընդհանուրը 14 քրեական գործ, որից ավարտվել է 2 գործի վարույթ։  2019թ. դատարան գործեր չեն ուղարկվել, 8 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության այլ քննչական մարմիններ, 3 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:

ՀՀ քննչական կոմիտե-քննվել է ընդհանուրը 2051 քրեական գործ, որից ավարտվել է 767 գործի վարույթ։ Ավարտված քրեական գործերից 180-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 237 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության այլ քննչական մարմիններ, 681 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:

Ըստ կոռուպցիոն առավել տարածված առանձին հանցատեսակների՝ 2019թ.-ին նախորդող տարվա համեմատ արձանագրվել է հետևյալ քրեական շարժընթացը:

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախություն-հարուցվել է 115 քրեական գործ, որը 2018թ. համեմատ պակաս է 20,6%-ով: Սակայն վարույթում քննված քրեական գործերն ավելի են 14.5%-ով: 15-ով կամ 300-ով ավել քրեական գործ է ուղարկվել դատարան, դատի է տրվել 29-ով կամ 223-ով ավել անձ (2018թ.-13 անձ, 2019թ.-42 անձ):

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կամ վատնում-հարուցվել է 377 քրեական գործ, կամ՝ 2018թ. համեմատ 1,5%-ով պակաս: Վարույթում քննվել է 748 քրեական գործ՝ 2018թ․ համեմատ (487) 53.6%-ով ավելի: 88 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը 2018թ․ համեմատ ավելի է 41-ով կամ 115%- ով: Դատի է տրվել 117 անձ, որը 2018թ. համեմատ մոտ 121%-ով ավելի է:

Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունների չարաշահում-հարուցվել է 2018թ. համեմատ 44,4%-ով ավելի քրեական գործ, իսկ տարվա ընթացքում վարույթում քննված քրեական գործերը՝ թվով 149,  ավելի են եղել 52%-ով: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել  2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ:

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում- հարուցվել է 284 քրեական գործ կամ 2018թ. արձանագրված ցուցանիշից 32,7%-ով ավելի: Վարույթում քննվել է 496 քրեական գործ՝ 2018թ․համեմատ 60%-ով ավելի: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16 գործ, որոնցով դատի է տրվել 45  անձ, ինչը 17-ով կամ 61%-ով ավելի է 2018թ. տվյալներից:
Պաշտոնեական լիազորություններն անցնելը-հարուցվել է 97 քրեական գործ, կամ 2018թ. համեմատ 15,6%-ով պակաս: Վարույթում քննվել է 2018թ․համեմատ 9.8%-ով ավելի՝ 179 քրեական գործ: Դատարան է ուղարկվել 6 գործ՝ 2018թ․համեմատ կրկնակի ավելի, որոնցով կոնկրետ այս հոդվածով դատի է տրվել 6 անձ:

Կաշառք ստանալը, տալը և կաշառքի միջնորդությունը-այս հանցատեսակներով հարուցվել է ընդհանուր 148 քրեական գործ, որը 2018թ. արձանագրված ցուցանիշից պակաս է 6-ով: Վարույթում քննվել է ընդհանուր 16%-ով ավելի գործ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 քրեական գործ կամ 2018թ. համեմատ 41.7%-ով ավելի, որոնցով դատի է տրվել  99 անձ, կամ նախորդ տարվա համեմատ 8.3%-ով պակաս:

Պաշտոնեական կեղծիքը- հարուցվել է 114 քրեական գործ կամ 14%-ով 2018թ. համեմատ ավելի: Վարույթում քննված քրեական գործերը շատ են եղել 30%-ով: Փոխարենը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը՝ թվով 15, և դրանով դատաի տրված անձանց քանակը՝ թվով 19, 2018թ․համեմատ պակաս են եղել համապատասխանաբար 20 %-ով և 40%-ով:
Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը- հարուցվել է 24 քրեական գործ (2018թ․-143): Չնայած վարույթում քննված գործերը (53) 2018թ. համեմատ պակաս են եղել 3 անգամ, սակայն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի (17) քանակը չորս անգամ գերազանցում է նախորդող տարվա ցոցւանիշը:  Ընդ որում՝ դատի տրված անձանց (26) թիվը ևս 2018թ. տվյալներից ավելի է՝ մոտ 57 տոկոսով:

Պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը- հարուցվել է 6 քրեական գործ՝ 2018թ․ հարուցված 1 քրեական գործի դիմաց: Վարույթում քննվել է 2018թ. (2) համեմատ 4 անգամ ավելի  քրեական գործ, որոնցից 1-ը՝ 3 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2 գործով նախաքննությունը շարունակվում է:

Առանձին հանցատեսակներով արձանագրված՝ դատարան ուղարկված գործերի և դատի տրված անձանց ցուցանիշների հետ կապված որոշակի նվազումը՝ պայմանավորված է մի կողմից 2018թ. ընդունված համաներման մասին ակտով, իսկ մյուս կողմից իրավապահ համակարգի որդեգրած այն քաղաքականությամբ, որ ոչ մեծ կամ միջին ծանրության կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու,  ինչպես նաև օրենքի պահանջների լիարժեք առկայության դեպքում կիրառվում է լայն խրախուսական գործիքակազմ և գործուն զղջալու ու այլ ոչ արդարացնող հիմքերով կայացվում են բազմաթիվ որոշումներ քրեական գործի վարույթը կարճելու մասին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan