«Առողջ լինեք». Աղավնաձորում բժիշկները մեկուսարաններից դուրս եկողներին ծաղիկներով ու ծափերով ճանմապարհեցին տուն
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո, մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ծաղիկներ նվիրում մեկուսարաններից դուն գնացող քաղաքացիներին: Բժիշկները նույնպես ծափահարում են նրանց:
«Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն:
Այո, կորոնավիրուսից հետո կա կյանք...
Առողջ լինեք...
Աղավնաձորի մեկուսարաններից բոլոր տուն վերադարձող կանայք գնալու են այսպես»,-գրել է նա: