ՀՀ իշխանությունն աշխատում է «ազգերի ինքնորոշում» բառակապակցությունը չօգտագործել. գիտե՞ք թե դա դիվանագիտության լեզվով ինչ է նշանակում
Թավշյա հեղափոխությունից հետո մեր ղեկավարները, այդ թվում ԱԳՆ-ն ներկայացնող պաշտոնյաները, կապված Արցախի խնդրի հետ, աշխատում են Ազգերի Ինքնորոշում բառակապակցությունը չօգտագործել, նույնիսկ Արցախի նախագահին արցախահայության ընտրված ներկայացուցիչ են ասում, գիտե՞ք թե դա դիվանագիտության լեզվով ինչ է նշանակում:
***
Երբ Արցախի նախագահ ասելու փոխարեն արցախահայության ընտրված ներկայացուցիչ են ասում, դա նշանակում է, որ իրենք համաձայնվել են ադրբեջանական այն թեզի հետ, համաձայն որի Արցախում ապրող հայությունը ընդամենը էթնիկ համայնք է, իսկ համայնքը, ինչպես գիտենք, սեփական պետություն ունենալու իրավունք չունի: Այսինքն Արցախի նախագահը ընդամենը կհամարվի ԼՂ հայ համայնքի ղեկավար ու ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավարին հավասար ստատուսով կնստի բանակցությունների սեղանի շուրջ, ու Նիկոլն էլ կհայտարարի, որ տեսեք տեսեք ես իմ ասածը արեցի ու արցախցիները արդեն բանակցությունների սեղանի շուրջ են նստել, բայց չի ասի, որ նրանք որպես Ադրբեջանի բնակիչ են (էթնիկ համայնքի կարգավիճակով) նստել այդ բանակցությունների սեղանի շուրջ:
Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից