Քեզ անգամ քո ընտրազանգվածը չի հավատում․ դա ողբերգություն է Պարետը նոր որոշում է ստորագրել՝ սահմանափակումների մասին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
1
Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը. ՌԴ նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետին Евреи подались клином на Запад - будет беда Իսկ փաստաբա՞ն է արդյոք «փաստաբան» Նորայր Նորիկյանը Հաստատվել է կորոնավիրուսի 9402 դեպք. մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 120 նոր դեպք. կա 13 մահ Նիկոլ Փաշինյանի և ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել. Տեսանյութ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստ. օրակարգում ընդգրկված է 47 հարց. Ուղիղ ՔՊ-ի և նրա յուրաքանչյուր անդամի պատասխանատվության հարցը SOS Armenia․ մեր երկիրը՝ համաճարակի ու վատ կառավարման ճիրաններում Հայաստանը նախկին 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման «չեմպիոն է» դարձել. ինչո՞ւ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 9282 է, մահվան դեպքերինը՝ 181 Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Մոսկվայում սկսվել է կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացման երկրորդ փուլը ՀՀ զինված ուժերը Նախիջեւանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա՞. ՊՆ-ն չի մեկնաբանում Շտապօգնության աշխատակիցներ ԱԺ-ում. թեստավորում են կոնտակտավորներին. Տեսանյութ Շիրակի մարզում հունիսի 1-ի դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 320 քաղաքացի Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը «Մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք, Բելառուսում մայդան չի՛ լինելու». Լուկաշենկո Լավ, ենթադրենք սուտ չէ, այդ դեպքում ինչո՞ւ համատարած չեն թեստավորում Նիկոլի և ընտանիքի հետ բոլոր շփվածներին Հայտնի է Արայիկ Հարությունյանի թեստի պատասխանը Թմրամիջոցի՝ դատապարտյալին փոխանցման անհաջող փորձ «Արմավիր» ՔԿՀ-ում Պարոն Սերժ Թանկյան, առաջնորդե՛ք ամերիկյան փողոցային անկարգությունները ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքով դրվեց արդարադատության մեկնարկը Միքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ Մահացել է Արգիշտի և Արմենիկա Կիվիրյանների հայրը Գազի սակագինը բնակիչ-բաժանորդների համար չի թանկանալու․ ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիայի» հայտն ամբողջությամբ չի բավարարի Դատախազը չի բացառում, որ Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու որոշումը կբողոքարկվի Արցախի նախագահի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ Մանկամիտը նույնիսկ իր սեփական Երեխայի օրը խլեց,թե բա մենք կոռոնա ենք Բարոյական և հոգեբանական փլատակների մի՛ վերածվեք. Աննա Հակոբյան. Տեսանյութ Վերջին փամփուշտը լինելու է բեմադրված մահափորձը Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը. ՌԴ նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետին Քուանշ, պարոն վարչապետ. Ստի ծնունդը. Տեսանյութ Ադրբեջանի սպառնալիքների ֆոնին հանրայնացնելու իմաստը առաջին դեմքի առողջական վիճակի մասին չեմ հասկանում ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա. Տեսանյութ Քեզ անգամ քո ընտրազանգվածը չի հավատում․ դա ողբերգություն է Այս անգործությունն անտանելի է արդեն Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի պես թռնում է․ պատերազմի ժամանակ էլ է թռնելու Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1376 կազմակերպության գործունեությունը Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ Օրը նոր է սկսել, բայց արդեն լիքը վատ լուր Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել Միակ պատրվակը, որ արտակարգ դրությունը երկարաձգվի այսօրվա Նիկոլի լայվն էր Որտե՞ղ են հիմնադրամի գումարները․ Ուրիխանյանի հարցը՝ ՀՀ գլխավոր դատախազին. Տեսանյութ Ինչու են թեստավորումները նվազել. ԱՆ խոսնակի պարզաբանումը Իրականության ոչ ճիշտ ընկալում. Էլինար Վարդանյան Պարետը նոր որոշում է ստորագրել՝ սահմանափակումների մասին Կորոնավիրուսով վարակված վարչապետի դուստրերը Ենոքավանում են. Հիմա հետևություն՝ կա´մ Նիկոլ Փաշինյանը ստում է, որ վարակվել են, կա´մ էլ ցուցաբերել է ծայրաստիճան անպատասխանատու վարք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում Լոս Անջելեսի հայկական ձեռնարկությունները անկարգությունների ֆոնին ավերվել և կողոպտվել են Թուրքիայում սպառնացել են սպանել Հրանտ Դինքի կնոջը Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ «Կառավարության անդամների համատարած թեստավորում չի նախատեսվում». վարչապետի խոսնակ Հիշո՞ւմ եք համատարած հրճվանքը 2 տարի առաջ այս օրերին, երբ հայտարարում էին հերթական թրաշամանուկի պաշտոն ստանալու մասին... Հրաչյա Հակոբյանը երեկ այցելել է Նիկոլ Փաշինյանին, իսկ այսօր մասնակցում է ԱԺ նիստին. Տեսանյութ Երեխաները մեր հարստությունն են, մեր կյանքի իմաստն ու ապագան. Գագիկ Ծառուկյան Հաղարծին տանող կամրջի հենապատը փլուզվել է. փրկարարները սահմանազատել են տարածքը

Առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք Արցախում ժողովրդավարական ընտրությունների արդյունքները. ՍերԺ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել՝ Արցախում կայացած համապետական ընտրությունների առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մարտի 31-ին ուշադրությամբ հետևել եմ Արցախում համապետական ընտրությունների անցկացման ընթացքին:

Ընտրություններն այլևս կայացած են, նախնական արդյունքները` ամփոփված: Եվ ինչպիսին էլ լինեն առանձին պետությունների ու կազմակերպությունների արձագանքները` ճանաչեն կամ չճանաչեն միջազգային չափանիշներին համապատասխան անցկացված հերթական այս ընտրությունների արդյունքները, աներկբա է, որ Արցախի քաղաքացիներն իրացրել են իրենց անօտարելի իրավունքը և ազատորեն արտահայտել իրենց կամքը:

Կարևոր է շարունակել այս իրողությունը միջազգային հանրությանը, գործընկեր պետություններին ընկալելի դարձնելու համատեղ աշխատանքը: Արցախի նորընտիր իշխանությունները պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ու նաև այս փաստարկով ամուր և վստահ ներկայացնեն արցախցիների ձգտումներն ու իղձերը:

Նույն գիտակցումով և մեր ազգային շահերից ելնելով` առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք Արցախում հերթական ժողովրդավարական ընտրությունների արդյունքները, մի կողմ դնենք մեր անհատական և քաղաքական համակրանքներն ու ցանկությունները և հարգենք Արցախի քաղաքացիների ընտրությունը:

Ուրախ եմ, որ այս մտայնության կրողն են նաև ընտրապայքարին մասնակցած` հերոսական անցյալ ունեցող իմ մարտական ընկերները և Արցախի առանցքային այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու անհատները, որոնք պատրաստ են միմյանց ձեռք սեղմելու և տրամադրված են համագործակցության:

Արցախը եղել և մնում է մեր ժողովրդի հաղթանակի ոգին, միասնականության խորհրդանիշը և ամենօրյա հոգածության առարկան: Վտանգի մեջ գտնված մեր հայրենիքի մի հատվածը պաշտպանելու համար մեր ժողովուրդը չի խնայել ոչինչ, տվել է ամենաթանկը` իր զավակների կյանքը: Չորս տարի առաջ այս օրը մեր զավակները՝ ավագ ընկերների կողքին, փառքով պսակեցին իրենց անունները` կրկնեցին իրենց հայրերի ու պապերի` շուրջ երեք տասնամյակ առաջ կատարած սխրանքը, որպեսզի երիցս հաղթանակած Արցախում այսօր կարողանան ընտրություն կատարել ոչ թե կյանքի ու մահվան, այլ հանուն արժանապատիվ ապագայի:

Փա՛ռք մեր հերոսներին:

Հուսով եմ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ևս կանցնի նույնպիսի բարձր մասնակցության ու կազմակերպվածության պայմաններում, և Արցախի նորընտիր իշխանությունները կլծվեն երկիրը աշխարհաքաղաքական այս բարդ և մարտահրավերներով ու վտանգներով լի պայմաններում ղեկավարելու չափազանց պատասխանատու առաքելությանը:

Ուզում եմ վստահ լինել, որ աշխարհը պատուհասած համաճարակի դեմ իշխանությունների ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումները տվել են ցանկալի արդյունքը, և առաջիկայում մտահոգվելու առիթ չենք ունենա: Այդ վտանգը աշխարհում դեռ չեզոքացված չէ: Խնդրում եմ շարունակեք զգոն լինել, հոգ տանել ձեր առողջության և կյանքի մասին: Ինքներդ եք հասկանում` առջևում դեռ շատ դժվարություններ կան հաղթահարելու:

Ես էլ ուժերիս ներածին չափով պատրաստ եմ շարունակելու ջանքերս՝ հանուն Արցախի խաղաղության և անվտանգության, ի նպաստ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և ի բարօրություն Արցախի քաղաքացիների:

Արցախի շահը վե՛ր է ամենից:

Սիրելի քույրե՛ր և եղբայրնե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս`ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման առթիվ:

Շնորհավորում եմ նաև խորհրդարան անցած քաղաքական ուժերին, որոնք մեծ պատասխանատվություն ունեն ինչպես Արցախի քաղաքացիների, այնպես էլ ամեն օր Արցախով ապրող, տասնյակ տարիներ Արցախին ամեն կերպ աջակցող` համայն հայության սպասումներն արդարացնելու առումով:

Աստված զորավիգ և պահապան Արցախին և մեր ողջ ժողովրդին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan