Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»

Այն, որ մեզ մոտ Վրաստանից հինգ անգամ ավելի վատ վիճակ է մեղավոր են Փաշինյանն ու Թորոսյանը

Այսօր հայտնի դարձավ, որ մեկ օրվա ընթացքում մեզ մոտ վարակակիրների քանակն ավելացել է 92-ով, և ընդանուր վարակվածների թիվը կազմել է 663-ը: Եվ դա այն դեպքում, երբ հարևան Վրաստանում որտեղ ապրում է 25 տոկոսով ավելի շատ մարդ, քան մեզ մոտ, վարակակիրների քանակը 115-է:

Ինչու այդպես ստացվեց, արդեն պարզ է նույնիսկ «պողոսների» համար: Այն ժամանակ, երբ ողջ աշխարհը պայքարում էր այս վիրուսի դեմ, Նիկոլ Փաշինյանը իր անձնական շահի համար հանրաքվեի էր պատրաստվում, հանրահավաքներ կազմակերպում: Այսինքն, ինքը՝ Փաշինյանը իր անձնական շահը վեր դասեց հանրային շահից: Բայց այս ամենի մեջ մեղավոր է ոչ միայն Փաշինյանը, այլև նրա թիմակիցները և  հանրության «պողոսական» հատվածը: Հենց  նրանց պատճառով է, որ այսօր մեզ մոտ վարակվածների թիվը հինգ անգամ ավելին  է, քան Վրաստանում: Ավելին` հարևան Ադրբեջանում  որտեղ ապրում է մոտ 10 մլն մարդ վարակվածների թիվը ավելի քիչ է,  քան մեզ մոտ:

Սա իսկական հանցագործություն էր այս մարդկանց կողմից: Թվում էր, թե ժամանակին Փաշինյանին պետք է սանձեր ՀՀ առողջապահության նախարարը, ով փետրվարի վերջին նոր էր եկել Հարավային Կորեայից և ճգրիտ տիրապետում էր այնտեղի իրավիճակին:

Սակայն նա էլ, օբյեկտիվ իրավիճակն ու անհրաժեշտ քայլերի իրագործումը  ստորադասեց ընդհանուր թիմում հաստատված մթնոլորտին և հայտարարեց, որ «այս վարակը լուրջ վտանգ չի ներկայացնում և նույնիսկ դպրոցների աշխատանքը անհրաժեշտ չի դադարեցնել»: Ավելին` հանուն դրա նա պատրաստ էր իր երեխաներին ուղարկել դպրոց, որպեսզի հանգստացնի հանրային տագնապը և դրանով իսկ դուր գա իր շեֆին:

Այստեղ է, որ հարց է առաջանում: Կարելի՞ է արդյոք վստահել այսպիսի նախարարին, ով նույնիսկ իր երեխաներին է պատրաստ զոհաբերել` իր շեֆին դուր գալու համար: Եթե մարդն իր երեխայի շահը ստորադասում է իր շեֆի շահից, կարո՞ղ է արդյոք վեր դասել հանրության շահը Փաշինյանի շահից:

Կարո՞ղ է արդյոք այսպիսի մարդը վստահություն առաջացնել հանրության մոտ: Կարծում ենք, որ հարցի պատասխանը պարզ է բոլորի համար:

Պարզվեց, որ Փաշինյանի «կորոնավիրուսը ում շունն է» կարգախոսը այսօր արդեն ակտուալ չէ: Պարզվեց, որ «այդ շունը» լավ էլ «կծան է»: Ավելին` այդ «շան» պատճառով այսօր երկրում հաստատվել է հատուկ դրություն, մարդիկ մահանում և անհայտ է, թե ինչ է սպասվելու մեզ մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում:

Այս ամենը նշանակում է, որ այսօրվա Հայաստանի խնդիրների բարդացման գլխավոր պատասխանատուները անձամբ Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանն են: Նրանց հավատացող այն ցածրորակ զանգվածը, որին համեստորեն անվանում են «պողոսներ»:

Այն, որ սրանք արդեն դարձել են քաղաքականապես «ժամկետանց ապրանքներ»տեսանելի է արդեն հանրության մեծ մասի համար:

Սակայն այսօր հանրության գլխավոր խնդիրը պետք է լինի ստիպել պարետատանը կատարել այն անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանը վերջնականապես չդառնա «տարածաշրջանային Իտալիա»: Քանզի մեզ համար, ի տարբերություն Իտալիայի, դա ոչ միայն առողջապահական, այլև սուր անվտանգության սպառնալիք կարող է դառնալ, դրանից բխող լրջագույն հետևանքներով:

Մենք մի անգամ 1915-ին, երբ ողջ աշխարհը խառնված էր, տեսել ենք դրա հետևանքները: Երկրորդ անգամ այդպիսի «շռայլություն» իրավունք չունենք դրսևորել, եթե չենք ուզում վերջնականապես վերանանք այս երկրագնդից, որպես Homo sapiens տեսակ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan