«Վարակված բուժծառայողների թիվն ավելանում է»․ Արսեն Թորոսյան. Տեսանյութ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վարակված բուժծառայողների թիվն ավելանում է․
«Հիմա կդժվարանամ թիվը նշել, բայց կան և ավելանում են։ Դա ցավալի է, բայց նաև՝ անխուսափելի։ Հետաքրքիր և զավեշտալի դեպքեր կան, որ երբեմն բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում՝ շփվելով պոտենցիալ վարակակիրներ հետ, այլ՝ իրենց կենցաղային շրջանակներում, որոնք պարզվում են և մեկուսացումներ են տեղի ունենում։
Սա մեր հիմնական խնդիրներից մեկն է։ Մենք պետք է պաշտպանենք բուժաշխատողներին՝ ապագայում նրանց իսկ կողմից ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար։ Բացի նրանից, որ նրանք մեր քաղաքացիներն են, չեմ ուզում նսեմացնել ուրիշներին, բայց նրանք մեր ամենակարևոր քաղաքացիներն են»։