Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Քաղաքական ենթատեքստ չկա, և ընդամենը մի քանի գինովցած երիտասարդի քաշքշուկ է. Արայիկ Հարությունյանի խոսնակ

Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքից համացանցում շրջանառվում է տեսանյութ, որը որոշ օգտատերերի, այդ թվում Իրազեկ քաղաքացիական միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսիյանի կողմից ներկայացվում է՝ իբրև մեր քաղաքական թիմի և նախագահի թեկնածուներից մեկի կողմնակիցների միջև բախում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Նախ՝ դիտելով այդ տեսանյութը՝ պարզ երևում է, որ դրանում քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա, և ընդամենը մի քանի գինովցած երիտասարդի քաշքշուկ է:

Երկրորդ՝ Մուշ համայնքի մեր կուսակցական ընկերներից հավաստի տեղեկություն ստացա, որ դեպքը տեղի է ունեցել երեկ և դրանում ներգրավված երիտասարդները քաղաքական ոչ մի կողմնորոշում չունեն, առավել ևս՝ դեպքը ոչ մի քաղաքական ուժի կամ նախագահի թեկնածուի գրասենյակում կամ նախընտրական շտաբում տեղի չի ունեցել:

Երրորդ՝ միջադեպով զբաղվում է ոստիկանությունը, և, մեր տեղեկություններով, արդեն համապատասխան ընթացակարգ են սկսել այդ առթիվ:

Չորրորդ՝ մենք դատապարտում ենք բռնության ցանկացած դեպք՝ անկախ պատճառներից ու կատարողներից:

Հինգերորդ՝ մենք դատապարտում ենք քաղաքական ենթատեքստ ունեցող ցանկացած սադրանք:

Վեցերորդ՝ դապապարտելի է նաև այն մարդկանց գործելաոճը, ովքեր, օգտագործելով իրենց հանրային կամ քաղաքական դիրքն, առանց ճշտելու փաստերն ու տեղեկությունները, միակողմանի աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ փորձում են, այսպես կոչված, մեղադրանքներ ներկայացնել քաղաքական որևէ ուժի կամ գործչի հասցեին: Մի՛ խաբեք ժողովրդին ձեր շահարկումներով ու մանիպուլացիաներով»:

Մասիս Մայիլյանի գրասենյակից Գեղամ Բաղդասրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Նույն տեսանյութը ես էլ եմ տեսել, ինքս էլ փորձել եմ պարզել, հասկանալ ինչ է կատարվել։ Կապվել եմ Մարդու իրավունքների պաշտպանի հետ եւ խնդրել եմ, որ նա զբաղվի, այդքանը կարող եմ ասել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Կարապետյանը տեղադրել տեսագրություններ եւ գրառում կատարել.

«Քաշաթաղում այս պահին կատարվում է հանցագործություն։ Նման գրառում է։ Արցախի հանրապետության ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին հայտարարություն հանցագործության մասին։ Պարոն գեներալ հենց այս պահին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում կատարվում է հանցագործություն՝ տես. տեսահոլովակները: ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա: Ծեծ ու ջարդ է հենց այս պահին»,– գրել էր նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan