Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Պատերազմ Արցախում
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է իշխանությունների այդպիսի կեցվածքն ու վարքագիծը. հայտարարություն

Ծանր ժամանակներ եւ մարտահրավերներ դիմագրավող մեր հասարակության համար, երբ ավելի քան կենսական են հասարակական համերաշխությունը, քաղաքական հանդուրժողականությունը, պետական ինստիտուտների արժեւորումն ու անխափան գործունեությունը, խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը  դիմում է պառլամենտարիզմի ոտնահարման, քաղաքական մանիպուլյատիվ վարքագծի՝ սեփական քաղաքական քմահաճությունները բարձր դասելով պետական ինստիտուտների բնականոն գործունեության եւ հանրային համերաշխության առաջնահերթությունից: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, հատարարություն է տարածել ՀՅԴ Գերագույն մարմինը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Համավարակի դեմ պայքարի հիմնավորմամբ ՀՀ կառավարությունը հրատապ ռեժիմով Ազգային ժողով էր ներկայացրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փոփոխությունները ենթադրում է այնպիսի տոտալ վերահսկողության սահմանում, որը խաթարում է անձնական, մասնավոր եւ ընտանեկան կյանքի սահմանադրական անձեռնմխելիությունը։ Պանդեմիայի դեմ պայքարի արդյունավետության, սահմանադրական հիմնարար իրավունքների խաթարման եւ անվտանգության տեսանկյունից խնդրահարույց այս նախաձեռնությունը  արդարացիորեն ընդվզման եւ դժգոհությունների տեղիք տվեց։  Խորհրդարանական քվեարկությամբ նախագծի մերժումից հետո էլ, օրվա իշխանությունը ոչ միայն չհրաժարվեց իր նախաձեռնությունից, այլեւ, արհամարական վերաբերմունք դրսեւորելով խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, նոր արտահերթ  նիստում կազմակերպված քվեարկությամբ վավերացրեց այն։

Ծանր ժամանակներ եւ մարտահրավերներ դիմագրավող մեր հասարակության համար, երբ ավելի քան կենսական են հասարակական համերաշխությունը, քաղաքական հանդուրժողականությունը, պետական ինստիտուտների արժեւորումն ու անխափան գործունեությունը, խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը  դիմում է պառլամենտարիզմի ոտնահարման, քաղաքական մանիպուլյատիվ վարքագծի՝ սեփական քաղաքական քմահաճությունները բարձր դասելով պետական ինստիտուտների բնականոն գործունեության եւ հանրային համերաշխության առաջնահերթությունից:

Այսպիսի քաղաքական վարքագծով, ժողովրդավարության կոպիտ ոտնահարմամբ, միանձնյա կերպով եւ անսխալականության բարդույթի  պայմաններում էլ իրականացվում է համավարակի կանխարգելման «կառավարումը»: 

Ճգնաժամային կառավարման համար պատասխանատու մարմինների ու նրանց լիազորությունների հստակեցման, կշռադատված ու ժամանակին կատարված քայլերի, արդյունավետ եւ օպերատիվ կառավարման փոխարեն հետեւողական կերպով փորձեր են կատարվում քաղաքացիների եւ ԶԼՄ-ների նկատմամբ չպատճառաբանված սահմանափակումներ եւ տոտալ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ։ Անտեսվում են առաջնահերթ միջոցառումներ, իսկ որոշ դեպքերում ձեռնարկվում են քայլեր, որոնք այնքան էլ համարժեք չեն համավարակի ընդգրկվածությունը նվազեցնելու, մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու, ինչպես նաեւ հետագա տնտեսական, ֆինանսական եւ սոցիալական ցնցումները մեղմելու, երկրի անվտանգությունը երաշխավորելու պետության պարտավորությունների հետ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է իշխանությունների  այս կեցվածքն ու վարքագիծը՝ մեկ անգամ եւս արձանագրելով, որ միայն միասնական ջանքերով եւ հանրային համերաշխությամբ է հնարավոր հաղթահարել այս աննախադեպ մարտահրավերը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan