Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան «Նահապետի» վախճանը
18
Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Որ Սամվելի խոշտանգումը քաղաքական հրահանգ էր, անքննարկելի է. Թաթուլ Պետրոսյան Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում օկուպացված Արցախից Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Կոչ ենք անում ընդվզել և դիմակայել. «Հայ Ազգային Կոնգրեսը» հանդես է եկել հայտարարությամբ ու պահանջով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Նահապետի» վախճանը Դուք շոկ եք ապրելու, երբ իմանաք՝ ինչքան փող ունեն նիկոլենք․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Ոստիկաններն են օգնել, որպեսզի Սամվել Վարդանյանին ծեծեն․ Հովհաննես Խուդոյան. Տեսանյութ

Պետությունը պետք է իր խոսքն ասի ու մերժի գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկը. Մելքումյան

«Ամբողջ աշխարհում նավթի գներն իջնում են, ուստի Հայաստանի կառավարությունը հրապատ բանակցություններ պետք է սկսի գազի գինը սահմանին նվազեցնելու համար, և պետք է բանակցային սեղանին դնի համապատասխան բանաձևով նավթի գնի իջեցմանը համապատասխան հաշվարկման նոր մեթոդ: Սա անհրաժեշտ է մեզ, որովհետև արդեն իսկ տեսանելի է, որ նավթի գինն այսպես կմնա ոչ թե մեկ-երկու ամիս, այլ՝ գուցե երկու տարի»:

168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է մտածի նաև, թե այդ գինն ինչ արժույթով է վճարելու:
 
«Քանի որ ԵԱՏՄ-ում միասնական էներգետիկ շուկայի ձևավորումը պետք է տեղի ունենար մինչև 2025 թվականը, ուստի, ելնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակից, անհրաժեշտություն է առաջացել, որ այդ միասնական շուկան ձևավորվի ոչ թե մինչև 2025 թվականը. այլ մինչև 1 տարվա ընթացքում: Այսինքն՝ պետք է գազի գինը վերանայենք և արագ տեմպերով գնանք այդ միասնական շուկայի ձևավորմանը: Իսկ այս ամենին հասնելու համար քաղաքական որոշում է պետք: Էստեղ տեղին է հիշել, որ վարչապետ Փաշինյանը գազի գնի հարցով արդեն խոսել է նաև Բելառուսի նախագահի հետ, որը գազ ՌԴ-ից ստանում է այն ձևով, ինչ մենք: Նույն խնդիրն ունի նաև Ղրղըզստանը: Այսինքն՝ ԵԱՏՄ անդամ պետություններից երեքն առնվազն ունեն ընդհանուր շահեր»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» այն հայտարարությանը, որով ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով, Միքայել Մելքումյանն ասաց.

«Սա համարում եմ առնվազն ստեղծված իրավիճակին ոչ համարժեք քայլ: Այս ծանր իրավիճակում, երբ մարդիկ, բոլոր բիզնեսները մեկ ամսից ավելի չեն կարող որևէ բան ծրագրավորել, իսկ մենք էլ չգիտենք, թե ինչ է լինելու մեզ հետ 20 օր հետո, բերել գազի գինը 36 տոկոս թանկացնելու նման առաջարկ, դա ես համարում եմ սխալ: Այս առաջարկը պետք է միանշանակ մերժվի ՀԿԾՀ-ի կողմից: Հայաստանում գազի սակագինը վերջնական հաստատում է պետությունը՝ ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ուստի պետությունն այստեղ իր խոսքը պետք է էն գլխից ասի: Խիստ ժամանակավրեպ է այդ առաջարկը՝ մեղմ ասած»:

Նշենք, որ, ըստ «Գազպրոմ Արմենիայի» տարածած հայտարարության, առաջարկվում է 36 տոկոսով բարձրացնել ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը, որը այժմ կազմում է 100,000 դրամ: «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ։

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan