Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ)

Լրտեսում. Օրուելի հակաուտոպիան դառնում է իրականություն

Գոլոս Արմենիի-ն գրում է․ «Ես պատրաստվում եմ անհապաղ դիմել Սահմանադրական դատարան՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում արվող փոփոխությունների առնչությամբ»,-«ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց փաստաբան Հայկ ԱԼՈւՄՅԱՆԸ։

-Հայաստանի կառավարությունը հետևելու է քաղաքացիների տեղաշարժին հատուկ էլեկտրոնային հարթակի օգնությամբ, հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության արտահերթ նիստում, ներկայացնելով ԱԴ մասին օրենքում կատարելիք փոփոխությունների փաթեթը։ Բոլոր տվյալները կհավաքվեն էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման պետական հաստատությունում։ Իսկը Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիա-վեպի իրականացում։ Ի՞նչ կասեք։

-Կասեմ, որ անձամբ ես՝ իմ անունից, որպես մեր երկրի քաղաքացի, որի վրա տարածվելու է նման նորամուծությունը, պատրաստվում եմ անհապաղ դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԴ մասին օրենքում արվող տվյալ լրացումների սահմանադրականության առնչությամբ։ Ես վիճարկելու եմ այդ միջոցների սահմանադրականությունը։ Սա իսկապես Օրուելի ստեղծագործության վերածում է իրականության. ինչպես երևում է, ինչ-որ մեկն անչափ ցանկանում է դառնալ «Ավագ Եղբայր»։ Օրուելի վեպում «Ամենատես աչքի» դերը կատարում էր հեռուստացույցը, իսկ մեզանում կլինի սմարթֆոնը։ Այնտեղ մարդուն հետևում էին միայն տանը, մեզ հետևելու են ամենուր։ Տոտալ վերահսկողություն։

-Այդ քայլը բացատրում են համավարակով, արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների առողջության մասին հոգատարությամբ …

-Կիրառվող ցանկացած միջոց պետք է զուգաչափ լինի հետամտվող նպատակին։ Այստեղ մենք տեսնում ենք ակնբախ անզուգաչափություն։ Սա գլխավոր հարցերից մեկն է։ Եթե միջոցն ամենաբացահայտ կերպով անզուգաչափ է հետամտվող նպատակին, ապա դա արդեն հակասահմանադրական է։ Կառավարությունը հավաստիացնում է, թե մարդու անձնական տվյալների ցանկացած չարտոնված օգտագործում կպատժվի օրենքով, թե ամեն ինչ արվում է ի նպաստ քաղաքացիների բարօրության, հանուն կորոնավիրուսի դեմ պայքարի։ Բայց ներեցեք. իրականում ո՞վ է բացատրելու, թե ինչպես է այդ ամենն օգտագործվում։ Եվ եթե ինչ-որ մեկը միշտ տեղյակ է լինելու, թե ինչով եմ ես զբաղված, ինչ եմ անում, ապա ինձ համար արդեն տարբերություն չկա՝ դա հայտնի է մեկ մարդու, թե երեք միլիոնի։ Կարևոր է բուն փաստը։ Հասկանո՞ւմ եք, եթե նույնիսկ մեկ մարդու մշտապես, ցանկացած պահի օնլայն հայտնի է, թե ինչով եք դուք զբաղված, ապա ձեզ համար արդեն խոսք անգամ լինել չի կարող նորմալ կենսակերպի մասին. միայն բուսական գոյություն։

-Իսկ իր ներկայիս կիսաամորձատված վիճակում ի վիճակի՞ է արդյոք ՍԴ-ն նման հարցեր քննարկել արտակարգ ռեժիմով։

-Ես չգիտեմ, թե ինչ ժամկետում Սահմանադրական դատարանը կդիտարկի տվյալ հարցը և ինչ կորոշի։ Բայց յուրաքանչյուրը պատասխանատու է իր համար։ Այսինքն ՍԴ-ն այնուհետ պատասխանատու է լինելու իր որոշման համար։ Անձամբ ես կանեմ այն, ինչ ինձանից է կախված։ Կարծում եմ, տվյալ իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանը նույնպես ասելիք ունի։ Քանզի փաստն ինքնին պարզապես ճչացող է։ Այսօր իշխանությունն արդարանում է համավարակի դեմ պայքարով, վաղը կարող է ասել՝ մեզ համար գերակայություն է հանցավորության դեմ պայքարը, եկեք ամեն մարդու վրա միկրոտեսախցիկ ամրացնենք, որպեսզի դա նրան սաստիկ չխանգարի, և օրենքով պարտավորեցնենք միշտ միացրած պահել այն։ Որպեսզի միշտ կարողանանք իմանալ, թե ով, որտեղ ու ինչով է զբաղված, և կարողանանք միանգամից բացահայտել հանցագործությունները։ Հիմնավորելով դա նրանով, որ այդպիսի տեսախցիկ կրող մարդը գողություն կամ մարդասպանություն չի կատարի։ Իբր՝ եթե, պայմանականորեն ասած, հիմա մեզանում տարեկան տեղի է ունենում 3000 կողոպուտ և 100 սպանություն, ապա ձեռնարկելով նման միջոցներ, մենք կարող ենք փրկել 90 կյանք, իսկ այդ երեք հազարն արդեն չեն համարձակվի կողոպտել։ Տեսնո՞ւմ եք, ի՜նչ լավ ենք մենք նման միջոցով կյանքեր փրկում։ Տեսեք, թե ինչպես է իշխանությունը շահարկում համավարակի թեման, փորձելով խղճահարություն առաջացնել. իբր՝ սկսելով տոտալ լրտեսումը քաղաքացիների հանդեպ, մենք կյանքեր ենք փրկում։ Բայց նույնը կարելի է ասել ցանկացած այլ առիթով։

-Ես կասեի, փորձում են առաջացնել ոչ այնքան խղճահարություն, որքան վախի զգացում…

-Համամիտ եմ։ Ընդ որում բնակչության ճնշող մեծամասնությունը, նրանք, ովքեր Օրուել չեն կարդացել, կմտածեն. ի՜նչ հիանալի է, որ պետությունը այդչափ հոգ է տանում մեր մասին։ Չէ՞ որ իր վեպում Օրուելի նկարագրած սարսափելի ամենը նույնպես մի ակնթարթում չառաջացավ, այնպես չէ՞։ Այլ առաջացավ ահաբեկչության, համաճարակի, հանցավորության, այլախոհության դեմ պայքարի վկայակոչումով և, գլխավորը, հանուն մարդու նկատմամբ հոգատարության։ Իսկ արդյունքում՝ տոտալ վերահսկողություն քաղաքացիների հանդեպ։ Այսօր մեր կառավարությունը պատճառաբանում է «լրտեսումը» կորոնավիրուսի դեմ պայքարով, թեև իրականում նման քայլն ընդհանուր ոչինչ չունի կյանքեր փրկելու հետ։ Իսկ վաղը, կրկնեմ, համանման քայլերը կպատճառաբանվեն հանցավորության դեմ պայքարով։ Յուրաքանչյուրի ճակատին տեսախցիկ կփակցնեն, ու թող ման գան իրենց համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan