Դե տեղորոշե´ք` քանի հոգի է մի կետում, հետագայում ով ու՞ր է գնում. չփորձվե՛ք մեղադրել քաղաքացիներին
Այս նկարը առավոտից պտտվում է համացանցում: Տեղին ու անտեղին, ով հասնում, այս քաղաքացիներին մեղադրում է: Սա գիտե՞ք զուտ ինչի արդյունք է: Սա տրանսպորտային համակարգի բացակայության արդյունք է: Սա քաղաքային իշխանությունները 1.5 տարի սեփական կաբինետում իմիտացիա անելու արդյունք է:
Չփորձվե´ք մեղադրել քաղաքացիներին: Մարդիկ ստիպված աշխատանքի են գնում` հաց վաստակելու: Վստահ եմ` Ձեզանից շատ են ուզում տաքսի նստել կամ անձնական մեքենա ունենալ տեղաշարժվելու համար: Նրանք մեղավոր չեն, որ որոշները գործ անելու փոխարեն ծամածռվելով են զբաղվում:
Դե տեղորոշե´ք` քանի հոգի է մի կետում, հետագայում ով ու՞ր է գնում և ում հետ հանդիպում: Դե տեղորոշե´ք
Հ.Գ. Ասում են` ապրիլմեկյան հումոր է, բայց դռների մոտ կանգնած տղամարդը դիմակով է, հետևաբար մեր օրերի նկար է:
Թեհմինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից