Մի նոր նիկոլի ու նոր քայլականների համար երկիրը ռեսուրսներ չունի Շատ հավանական է, որ 20-25 հոգի դուրս կգա «Իմ քայլը» խմբակցությունից եւ կմիանա նոր ձեւավորվող ընդդիմությանը. քաղտեխնոլոգ Պահանջում եմ, որ վարչապետը հրապարակի վարակակիր լինելու բժշկական տեղեկանքը. Լուսանկար
7
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու աննախադեպ՝ 766, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 13 130 է Իշխանությունը սպանեց քաղաքացիներին․ գրանցվեցին առաջին 3 զոհերը Իշխանության բոլոր ճյուղերը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից, փոխարենը զիջելով Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները. Միքայել Մինասյան. Տեսանյութ Այսօրվա դրությամբ շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին. Նիկոլ Փաշինյան ՌԴ իշխանությունները Վորոնեժում հերթական մաքսանենգ ծխախոտով լի ինքնաթիռն են կալանավորել «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում. Տեսանյութ Տեր-Պետրոսյանը նոր պաշտոններ է պահանջում Փաշինյանից Համավարակը՝ մեր տնտեսության թվերում․ համարյա բոլոր ոլորտներն անկում են գրանցել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 12 364 է Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Մի նոր նիկոլի ու նոր քայլականների համար երկիրը ռեսուրսներ չունի Շատ հավանական է, որ 20-25 հոգի դուրս կգա «Իմ քայլը» խմբակցությունից եւ կմիանա նոր ձեւավորվող ընդդիմությանը. քաղտեխնոլոգ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու աննախադեպ՝ 766, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 13 130 է Իշխանությունը սպանեց քաղաքացիներին․ գրանցվեցին առաջին 3 զոհերը Պահանջում եմ, որ վարչապետը հրապարակի վարակակիր լինելու բժշկական տեղեկանքը. Լուսանկար Սովորական «լակոտակրատիա» եք Ցինիզմի գագաթնակետն է Նիկոլն իր ապաշնորհության և հանցավոր անգործության պատճառով 250-ից ավելի մարդկանց մահվան պատճառ է դարձել (լուսանկար) Նիկոլը սպեցնազ կհանի, բայց ոչ հանրային առողջության ու կարգուկանոնի, այլ զավթածն ամեն գնով պահելու համար Իշխանության բոլոր ճյուղերը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից, փոխարենը զիջելով Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները. Միքայել Մինասյան. Տեսանյութ Այսօրվա դրությամբ շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին. Նիկոլ Փաշինյան Լավ, դու անհարմար չես զգու՞մ. Գեւորգ Պետրոսյանը` Լիլիթ Մակունցին 100 դրամ Հրաչը կամ Սիգարետ Հրաչը, անվանեք ինչպես կուզեք Արթուր Վանեցյան.«Կոչ եմ անում ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, քննել վարչապետի ու կառավարության պատասխանատուների գործողություններն ու անգործությունը, տալ քաղաքական գնահատական» ՌԴ իշխանությունները Վորոնեժում հերթական մաքսանենգ ծխախոտով լի ինքնաթիռն են կալանավորել Ծառուկյանի ելույթը լսեցի: Ի՞նչն է սխալ ասում: Խոշոր հաշվով սխալ բան չի ասվում «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում. Տեսանյութ Փաստորեն ընդամենը մեկ քաղխորհրդի նիստը բավարար էր ավազե ապարանքների հիմքեր սասանելու համար Սիլլեմ «լոգիզմդ» Պատերազմների մասին խոսող առաջին նախագահը գուցե նույն ջանասիրությամբ գոնե մեկ անգամ շնորհավորեր Արցախի ցանկացած տոն ԲՀԿ-ի համար այլևս հետդարձի ճամփա չկա․ Բաբկեն Հարությունյան Գագիկ Ծառուկյան.«Փռեմ, ծեփեմ, պատին, պոլին. ո՞ր փողատեր մարդը կգա այդ երկրում գումար կներդնի» Ապացուցեցիք արդեն, որ քրեական գործերի հարուցումը մեր երկրում դառել է քաղաքական գործիք Եթե «պատերազմ» է, ձեզ պատերազմողի պես պահեք Միխայիլ Գալուստյանը թողարկել է «Золото» տեսահոլովակը. Տեսանյութ Օգնության եկած քաղաքական կնքահոր «մտքի քերականությունը», ընդամենը վերջին ճիգն է այն զենքով, որով տարիներ շարունակ «հակհհշյականությունը» կռվել է ԱԶԳԻ դեմ Նիկոլ, զգու՞մ ես ինչի մասին էր խոսում Քոչարյանը, երբ նշում էր «Կոնսենսուս մինուս մեկ» Թե ինչ եղավ հետո, երբ խոսեց Ծառուկյանը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հրաչ, բա դու քեռի՞ ես․ որ Մարիամիկը Ծառուկյանի դստեր հարսանիքին զուգարանում սելֆի էր անում, ինչի՞ չէիք ասում, որ Ծառուկյանը փիսն ա Կրպակը կապամոնտաժվի. Հակոբ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Դավիթ Խաժակյանին և Գայանե Եղիազարյանին՝ խնդրին արձագանքելու համար «Երբ միահյուսվում են Սիրունն ու գեղեցիկը». բալիկի սպասող Սիրուն Մինասի լուսանկարը Տավուշի Խաչարձան գյուղում երկհարկանի տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայացրել` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի Խոշոր ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում. Քաջարանում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինը վերածվել է մոխրակույտի. Լուսանկար Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան Մենք այլ ելք չունենք, քան մեր պետականության համար կռիվ տալը, մեր պետականությունը պահպանելն ու հզորացնելը. Ի՞նչ եկավ Դաղստանում Հակառակորդն անցած շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, մեկի վիճակը գնահատվում է ծանր․ դեպքերի ընդհանուր թիվը 59 է Կարանտինի վնասները․ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հոգնել են միմյանցից եւ որոշել են առանձին ապրել Պարզագույն դեմագոգիա Վարչապետը ձախողումները փորձում է բարդել բոլորի վրա․ Արթուր Վանեցյան ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Տեսանյութ Երկու տարի պահանջվեց մարդկանց կարճ հիշողությունը թարմացնելու համար Գանձախույզները շարունակում են քանդել Վանի հայկական «Սուրբ կույսեր» վանական համալիրի ավերակները Մանրամասներ՝ Կավասակի սինդրոմով երեխայի առողջական վիճակից Մահացած 7 պացիենտներից մեկը քրոնիկ որևէ հիվանդություն չի ունեցել. ԱՆ Սկսում ենք հանդիպումներ խորհրդարանի ներսի և դրսի ուժերի հետ. Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա. «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Տեր-Պետրոսյանը նոր պաշտոններ է պահանջում Փաշինյանից

Փաշինյանի ծայրահեղականությունը և ոչ լեգիտիմությունը․ «Դուրս արի փողոց»–ից մինչև «Մնա տանը», «Կորոնավիրուսն ում շունն է»–ից մինչև ՄՀՀ–ն մահճակալներով լցնելը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծայրահեղական է։ Դա է պատճառը, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առումով նրա գլխավորած կառավարությունը լեգիտիմ չէ։ Ինչ քայլ անում են, մարդիկ այլ ենթատեքստ են տեսնում դրա մեջ։ Եվ ճիշտ են անում (ստախոսի տանը հրդեհ է բռնկվում, տանտերն օգնության է կանչում, բայց ոչ մեկը չի գալիս, քանզի չեն հավատում, որ ճիշտ է ասում)։

Այս իշխանությունն այնքան է ստել ու այնքան է ցույց տվել, որ իր համար մարդիկ ընդամենը մանիպուլյացիայի ենթակա առարկա են, որ կառավարության բոլոր քայլերն արդեն կասկածի տակ են առնվում։ Նույնը տեղի ունեցավ հեռախոսներով մարդկանց հետևելու օրինագծի թեմայով։

Պարետատունն ուզում է ասիական փորձը կիրառել, բայց նրան պարզապես չեն հավատում։ Չեն հավատում և վե՛րջ։

Փաշինյանն ասում է, որ կորոնավիրուսի հետ կապված հանրության մեջ կա երկու ծայրահեղություն։ Մեկն արխային լինելն է ու խնդիրին թեթև վերաբերվելը, մյուսը՝ խուճապի մատնվելը։ Նա սխալ է համարում այս երկու ծայրահեղությունները։

Իրականությունն այն է, որ երկու ծայրահեղությունների գիրկը հենց Փաշինյա՛նն է ընկել և ցույց տվել իր լիակատար ոչ կոմպետենտությունը։

Կորոնավիրուսն ապալեգիտիմացրել է Փաշինյանի իշխանությունը՝ բացահայտելով դրա սպառնալիքը ՀՀ քաղաքացիներին կյանքի ու առողջության համար։

Դատե՛ք ինքներդ։

Երբ պետք էր կանխարգելիչ քայլերի գնալ ու չեզոքացնել ռիսկերը, Փաշինյանը բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, մեծ խմբերով հավաքվել ու լսել իր ատելության քարոզը։ Դա տխրահռչակ Գապոն քահանայի արածի պես մի բան էր։

Կորոնավիրուսով վարակված առաջին դեպքը Հայաստանում հայտնաբերվեց փետրվարի 29–ին, սակայն դրանից հետո ոչ թե արտակարգ միջոցառումներ արվեցին՝ մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար, այլ ճիշտ հակառակը՝ Փաշինյանը և իր նշանակած առողջապահության նախարարը մարդկանց գլխների տակ փափուկ բարձ դրեցին, թե բա կորոնավիրուսն ում շունն է և վարակը վտանգավոր չէ։

Մարդկանց վարչական ռեսուրսով մեծ խմբերով հավաքում ու բերում էին «այո»–ի քարոզին՝ նպաստելով կորոնավիրուսի տարածման արագությանն ու մասշտաբներին։ Իշխանությունը չէր զբաղվում կորոնավիրուսով, դրա համար էլ Վրաստանից 5 անգամ շատ վարակվածներ ունենք, Ադրբեջանից էլ ենք առաջ այդ հարցում։ Բնակչության թվաքանակը հաշվի առնելով՝ Հայաստանը հիմա խայտառակ վիճակում է և դրա գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Կորոնավիրուսի տարածման ռիսկի պայմաններում մեծաթիվ հավաքներ անելը, պետական ռեսուրսներն այլ նպատակներին ծառայեցնելը մեծագույն հանցագործություն էր ՀՀ քաղաքացիների դեմ։ Դա նույնն է, որ թշնամին հարձակվի, իսկ երկրի ղեկավարը ոչ թե քայլեր ձեռնարկի պաշտպանության ու հակահարձակման համար, այլ մարդկանց կոչ անի դուրս գալ բաց դաշտ՝ հայտարարելով, որ վտանգ չկա ու ժողովրդին դարձնելով անպաշտպան թիրախ արկերի համար։

Հիմա փաշինյանենք «Դուրս արի փողոց» մոդելից անցել են «Մնա տանը» մոդելի։ Հրեշավոր օրինագծեր են ընդունում ու սահմանափակումներ մտցնում։ Սա ցույց է տալիս, որ հենց իրե՛նք են խուճապի մատնված։ Համալիրի նկարներ են տարածում, որ արդարացնեն իրենց արածները, բայց խուճապն ավելի են խորացնում։

Խուճապն ամբողջական է դառնում այն դեպքում, երբ տեսնում ես, թե ովքեր և ինչպես են ուզում պայքարել անտեսանելի թշնամու դեմ։

Այստեղ է, որ հարց է առաջանում։ Արդյոք կարո՞ղ է ժողովրդին արխաինացրած, վարակի տարածմանը նպաստած ու հետո խուճապի մատնած իշխանությունն արդյունավետ պայքարել չարիքի դեմ։

Ժողովրդին խաբած ու վիրուսով վարակված լինելու կասկածից հետո խուճապահար Սևանում փակված մարդն ինչպե՞ս կարող է լեգիտիմ լինել։

Արտակարգ իրավիճակն արտակարգ որակներ և արտակարգ կոմպետենտությամբ պայմանավորված բարձր լեգիտիմություն է պահանջում իշխանությունից։ Այդ լեգիտիմությունը չկա և դա, կամա թե ակամա, ԱԺ ամբիոնից խոստովանեց իշխող խմբակցության ներկայացուցիչը։

Հայտնի խոսք կա, որ գետն անցնելիս ձիերին չեն փոխում։ Բայց «ձիերի» պահով կա նաև մեկ այլ ձևակերպում։ Ըստ այդմ՝ «քշած» ձիերին պարզապես «կրակում» են։

Հ․Գ․։ Անհրաժեշտ նվազագույն քայլը Արսեն Թորոսյանին պաշտոնանկ անելն է։ Նա կա՛մ ստախոս է, կա՛մ ոչ կոմպետենտ։ Կամ էլ՝ երկուսը միասին։ Ամեն դեպքում էլ նա իրավունք չունի Առողջապահության նախարար աշխատել։ «Քշած» ձիերին «կրակում» են։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan