Պայթյուն ու հրդեհ Իրան-Թուրքիա գազատարի Բայազետի հատվածում
Դիտել նաև
Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր
Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն իր համար կլինեն վերջին ընտրությունները
Կա երկու ընտրություն՝ Թուրքիա և Ռուսաստան. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)
Ռուսին հանեք, Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն, ի՞նչ եք անելու, թուրքին Երևանից ո՞վ ա հանելու. Մակրոնը հայերին միայն լավ թաղում ու վերաթաղում է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»-ը
Պայթյուն է տեղի ունեցել Իրանից Թուրքիա բնական գազ տեղափոխող խողովակաշարի թուրք-իրանական սահմանի հատվածում: Դեռևս անհայտ հանգամանքներում սահմանի թուրքական կողմում՝ Դողուբայազետի (Բայազետ) անցակետից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել:
Առավոտյան ժամը 6-ին ավելի քան 40մ բարձրացած կրակի բոցերը խուճապ են առաջացրել շրջակա գյուղերի բնակչության մեջ։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության, քաղպաշտպանության ու անվտանգության ծառայողները, որոնք փակել են խողովակաշարի՝ մինչ հրդեհի վայրը տեղակայված փականները: Հաղորդվում է, որ հրդեհի մարումը պետք է սկսվի խողովակաշարի մեջ մնացած գազը վերջանալուց հետո: