Շուտով մեր հեռախոսները կոչվելու են ՀԵՌԷԿՐԱՆՆԵՐ
Ականջդ կանչի Օրուել, դու այս ամենի մասին շատ վաղուց գիտեիր։
«Հեռէկրանը միաժամանակ և՛ ընդունիչ էր, և՛ հաղորդիչ: Այն որսում էր Ուինսթոնի արտաբերած ցանկացած հնչյունը, եթե չափազանց ցածր շշուկով չէր ասվում, ավելին՝ քանի դեռ պղտոր սկավառակի տեսադաշտում էր, Ուինսթոնը ոչ միայն լսելի էր, այլև տեսանելի: Իհարկե, ոչ ոք չէր կարող ասել՝ տվյալ պահին իրեն հետևո՞ւմ են, թե՞ ոչ: Ի՞նչ հաճախականությամբ ու կարգացանկով է քո անհատական մալուխին միանում Մտքի ոստիկանությունը, դրա մասին կարելի էր միայն գուշակություններ անել: Բացառված չէր, որ հետևում էին բոլորին և՝ օրնիբուն: Համենայնդեպս, կարող էին միանալ ցանկացած պահի: Մարդիկ ստիպված էին ապրել և ապրում էին բնազդի վերածված սովորույթի ուժով՝ այն գիտակցությամբ, որ լսում են բոլոր շշուկներդ, հետևում քո յուրաքանչյուր շարժմանը՝ բացի խավարում կատարվածից»։
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից