ԱԳՆ մտքի գոհարներն անսպառ են
Դիտել նաև
Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան
Կարեն Անդրեասյանը շատ հարցերում ավելի նիկոլական է, քան Նիկոլը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Փորձեք այս հարցերին պատասխանել ինքներդ Ձեզ՝ կանգնելով հայելու առաջ
Առանց աշխարհացուց ակնկալիքների էլ ահագին օգուտ կարելի է քաղել վաղվա հանրահավաքից. Կարեն Վրթանեսյան
Հանցագործության մասին հայտարարություն
Հատված՝ Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ ԱԳՆ երեկվա հայտարարությունից.
«…Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում…»:
Հարգելինե՛ր, կբացատրե՞ք կամ «կթարգմանե՞ք»՝ ի՞նչ բովանդակություն էիք գեներացնում, փոխանցում կամ պատկերացնում «որևէ կերպ չհրահրված» արտահայտությունը գրելիս:
Ի՞նչ է սա նշանակում: Այսուհետ Ադրբեջանի սրիկայությունը դասակարգվելո՞ւ է «որևէ կերպ չհրահրվածի» և «որևէ կերպ հրահրվածի»:
Հիշեցում. խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
Հ.Գ. Աստված պահապան մեր բանակին և շուտափույթ ապաքինում տղաներին…
Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից