Ինչու՞ առողջապահության նախարարությունը չի պատասխանել Արմեն Չարչյանի գործով դատարանի գրությանը․ Էլինար Վարդանյանը՝ նախարարին (տեսանյութ) Պլանավորված պարտություն․ օր 31. Տեսանյութ Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից էլ է զրկում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ
27
Երկու ընդդիմադիր խմբակցություններին ամբողջ կազմով հրավիրում եմ հանդիպման․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Արամ Զավենիչ, ինչու՞ այսօր չես խոսում Մեղրիի հանձնման մասին, լեզուդ չորացե՞լ է Ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին և ինչո՞ւ ային դեռ բացահայտված չէ Հոկտեմբերի 27–ից մինչև սեպտեմբերի 27․ ովքեր են Նաիրի Հունանյանի «վկաները» Օրվա իշխանությունը թանկ է նստում ժողովրդի վրա. պետական պարտքը կհատի 10 մլրդ դոլարը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Արմեն Մուրադյանը ցանկանում է դառնալ առողջապահության նախարա՞ր Պաշտպանելով Սաակաշվիլին Բուրջանաձեն հետևում է հայկական քաղաքական ավանդույթներին Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի հացադուլի մասին. «Նա խաբեբա է և սիմուլյանտ» «Հըզբոլլահի» նախկին գլխավոր քարտուղար. «Իրանն աջակցում է Հայաստանին Թուրքիային զսպելու հարմար» «Դավաճան», «սիկտիր»` կիպրոսահայերի նոր «ողջույնները» Նիկոլի քայլիստներին. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Էրդողանը մեջլիսում անդրադարձել է Ղարաբաղում տիրող իրավիճակին Ցուկերբերգի և նրա կնոջ դեմ դատական հայցեր են ներկայացվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսել են հայոց լեզու դասավանդել Ինչու՞ առողջապահության նախարարությունը չի պատասխանել Արմեն Չարչյանի գործով դատարանի գրությանը․ Էլինար Վարդանյանը՝ նախարարին (տեսանյութ) Երկու ընդդիմադիր խմբակցություններին ամբողջ կազմով հրավիրում եմ հանդիպման․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Իրանը չի կարող որպես թիրախ՝ ընտրել Ադրբեջանին․ Էրդողան Հոկտեմբերի 30-ին միակողմանի փակ է լինելու Էջմիածին-Երևան ճանապարհի մի հատվածը Տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությունը «Փողոցային պայքարը կարող է զարգանալ, երբ մարդիկ ունեն պայքարողի օրինակ»․ Մհեր Մկրտչյան Էրդողանը փորձում է ստուգել Հայաստանից եկող հետպատերազմյան ազդակները Օնիկ, ո՞նց ես… Օնիկ, դու նստելու ես, ու քեզ սրանք են նստացնելու, ումից դու երկիրը չփրկեցիր Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն արգելափակել է հակաադրբեջանական բանաձևը. Ադրբեջանական մամուլը քննարկում է ՔՊ որոշումը Միջնադարյան պարապարվեստ Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն Ազգային ժողովում են. Տեսանյութ 3,5 տարի է քայլիստները չեն բացահայտում «Հոկտեմբերի 27»-ը Պլանավորված պարտություն․ օր 31. Տեսանյութ Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու՝ Ռուսաստանի դեմ Ղրիմի տարածքային պահանջների վերաբերյալ հայտարարությունները Հումանիտար ապաստան ենք խնդրում Մակրոնից. մենք փախստականներ ենք, որոնց Հայաստանը թաքցնում է Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի մարզպետ Վայոց Ձորի մարզում «04»-ը բախվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին, կա 4 վիրավոր Անկարայում ԱՄՆ նոր դեսպան կլինի նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքը Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից, հայտարարվել է 1-ԲԻՍ կանչ Մի հատ էլ պառավ ցախավելի վրա նստած թռնելով գար, անցներ ու պըրծ Արամ Զավենիչ, ինչու՞ այսօր չես խոսում Մեղրիի հանձնման մասին, լեզուդ չորացե՞լ է Սահմանային իրավիճակը խառն ա, բայց մենք պատերազմ չենք պարտվել, մեր հողերը հետ պտի բերենք. Միքայելյան. Տեսանյութ Մելքոնյան Գագոյի վրա եմ զարմանում. բանակի թալանից, որ խոսում են, ինչո՞ւ չեք ասում՝ կոռուպցիոներ գեներալից մի խոսացեք, հերքի է. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Հռոմի Պապի պատվիրակը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Կրակի վրա յուղ լցնելով մարդիկ խոսում են դրա անթույլատրելիության մասին. էսպես չի կարելի. Թադևոս Ավետիսյան. Տեսանյութ Ինչի՞ վրա է Կառավարությունը 7% տնտեսական աճ կանխատեսել՝ միայն ճանապարհ ասֆալտապատելո՞ւ. Արթուր Խաչատրյան Ադրբեջանցիների կողմից Ճարտարի բնակչի անասունների հափշտակման փաստով քրգործն ընդունվել է վարույթ․ ԱՀ ՔԿ Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից էլ է զրկում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել Ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն․ ԱՆ Հուսով ենք, որ Հռոմի պապը կշարունակի պահանջել ռազմագերիների վերադարձը․ Միրզոյան. Տեսանյութ Ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին և ինչո՞ւ ային դեռ բացահայտված չէ Գործարկվելու է Զառիթափ բնակավայրի շչակը Նազելի Բաղդասարյանը նիկոլից որևէ բանով չի տարբերվում «ԱԺ «հավաքարար» փոխխոսնակ Հակոբը՝ հայ-ռուսական հարաբերությունների ջատագո՞վ». Գագիկ Համբարյան Անդրանիկ Քոչարյանը պատերազմի ժամանակ ժպիտը դեմքին լուսանկարվում էր Արցախում. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Քայլիստկա Լիլիթն ԱԺ ամբիոնից ստում էր Օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ․ Էրդողան Ոստիկանությունն իրականացրել է «Հանդերձյալ աշխարհում էլ լինես, քեզ կգտնենք» օպերացիան Իտալիան Հայաստանից քաղաքացիների մուտքը թույլ կտա միայն հատուկ նպատակների համար «Մնում է ասեք՝ կարտոֆիլ չկա, թանկացել է, խառը կանաչի կերեք». Էլինար Վարդանյանը՝ Արտակ Մանուկյանին. Տեսանյութ Առուշ Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Մեղրիի ՀԷԿ-ի նախագծի կոնսերվացման ֆոնին տարածաշրջանային ու, մասմավորապես, իրանա-ադրբեջանական օրակարգում նոր շունչ են ստանում Խուդաֆերինի ու Ղըզ-Ղալասի ՀԷԿ-երի կառուցման նախագծերը ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից ՔՊ-ն մերժեց Հայաստանի և Արցախի շուրջ վիճակի մասին ընդդիմադիրների հայտարարությունը. Տեսանյութ Ադրբեջանը 2022-ին 4,5 միլիարդ դոլար կհատկացնի պաշտպանությանը Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև

Հեռավար դասընթացները մի շարք խնդիրներ են վեր հանում

«Փաստ» թերթը գրում. «Համավարակի տարածման հետ կապված Հայաստանում կրթական հաստատությունների գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցված է։ Եվ կրթական հաստատություններ հաճախելու անհնարինության պայմաններում դասապրոցեսը տեղախոխվել է համացանցային տիրույթ։ Այդպիսով ֆորսմաժորային իրավիճակում փորձ է կատարվում ուսանողների և աշակերտների դասերը շարունակել հեռավար եղանակով։

Իսկ հեռավար դասընթացների անցկացումը վեր է հանում մի շարք խնդիրներ։ Նախ և առաջ պարզ դարձավ, որ մեծ թվով ուսուցիչներ և աշակերտներ չեն տիրապետում նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններին և դժվարություններ են ունենում այս հարցում։

Ընդհանրապես, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի շատ քիչ ուսուցիչներ ու դասախոսներ են օգտագործում հեռավար ուսուցումը կամ օնլայն հարթակները։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում մանկավարժները շատ ծանրաբեռնված են աշխատում և քիչ վճարվում։

Իսկ ավելի կարճ ասած՝ ժամանակին նրանց հետ համապատասխան աշխատանք չի կատարվել, և նրանք պատրաստ չէին կրթության շարունակման համացանցային ձևաչափին, ինչը մեծապես խոչընդոտում է ներկայիս պայմաններում դասապրոցեսի իրականացմանը։

Հաջորդ հարցը կապված է նրա հետ, որ կան ընտանիքներ, որոնք չունեն համակարգիչ կամ համապատասխան հեռախոս, որի միջոցով հնարավորություն կստեղծվի, որ երեխաները մասնակցություն ունենան հեռավար դասընթացներին։ Նրանց համար նույնիսկ խնդիր է ինտերնետ հասանելիություն ունենալը։

Դրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք գտնվում են սոցիալապես ոչ բարվոք վիճակում։ Եվ միայն հիմա, երբ այդ ընտանիքների երեխաները չեն կարողանում լիարժեքորեն մասնակցել հեռավար դասընթացներին, ԿԳՄՍ նախարարությունը փորձում է ինչ-որ կերպ լուծել նրանց խնդիրը։

Իսկ շատ հաճախ ընտանիքներում լինում է մեկ տեխնիկական միջոց, և երկու և ավելի թվով երեխաները ստիպված են լինում միասին օգտվել այդ հեռախոսից կամ համակարգչից։ Իսկ այստեղ խնդիր է առաջանում կապված նրա հետ, որ լինում են դեպքեր, երբ երեխաների դասերի ժամերը համընկնում են, ինչի արդյունքում հարց է, թե ինչպես պետք է նրանք արդյունավետորեն մասնակցեն դասապրոցեսներին։

Եվ պատահական չէ, որ կրթական գործընթացի համար արդյունավետ հաղորդակցության հետ կապված խնդիրների պատճառով փորձ կատարվեց առնվազն տեսադասերի միջոցով ապահովել անհրաժեշտ դասընթացները աշակերտների և ուսանողների համար։

Սակայն հարկ է նշել, որ դրանց արդյունավետությունը առկա ուսուցման համեմատությամբ բավականին ցածր է, քանի որ նախկինում դրանք երբևէ չեն կիրառվել, և մինչև ուսուցիչներն ու դասախոսները, ուսանողներն ու աշակերտներն ադապտացվեն այսպիսի եղանակով դասերի կազմակերպմանը, որոշակի ժամանակ է պահանջվելու։ 

Բացի դրանից, աշակերտների և ուսանողների շրջանում կարող է տուժել սովորելու հանդեպ մոտիվացիան, քանի որ կրթությունը, բացի կրթական բաղադրիչից, դասընկերների, ինչու չէ նաև ուսուցիչների ու դասախոսների հետ շփման հնարավորություն էր տալիս, իսկ այժմ ավելի շատ ձևական բնույթ է ստանում։ Եվ այս պայմաններում աշակերտների կամ ուսանողների ուսման հսկողության հիմնական բեռը մնում է նրանց ընտանիքների վրա։

Այսպիսով, ֆորսմաժորային իրավիճակը ցույց տվեց, որ ԿԳՄՍ (նախկինում՝ ԿԳ) նախարարությունը ժամանակին հատուկ ուշադրություն չի դարձրել դասապրոցեսի իրականացման ընթացքում տեխնոլոգիաների հասանելիության և կիրառելիության հարցին։ Բացի դրանից, հեռավար ուսուցման պրակտիկան նախկինում չի կիրառվել, որպեսզի այն ճգնաժամային պայմաններում նորմալ ընկալվի»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan