Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ`արձակելով 600 կրակոց Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Ընդամենը մեկ հրաժարական և այդ թեման կփակվի Նիկոլենց տանը
31
Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան. Տեսանյութ Հետամուտ ենք լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը. Արթուր Վանեցյանը՝ կուսակցության համագումարին. Տեսանյութ Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. հաստատվել է կորոնավիրուսի 8927դեպք. կա 7 մահ Արա Գալոյան. Արտահանումները պակասել են 11 տոկոսով, իսկ ներմուծումները՝ 25.7 Խորհրդատվական կարծիքը որոշակիորեն կապ ուներ ՍԴ-ի նկատմամբ նախաձեռնած գործընթացի հետ․ Արամ Վարդևանյան ՄԻԵԴ-ի հրապարակած կարծիքն առնվազն իմ ակնկալիքներին համապատասխանում է. Արամ Օրբելյան. Տեսանյութ Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը Անդրանիկ Թևանյան. Ալիևը Փաշինյանին ներկայացրեց իր «կառուցողականությունը» և Ադրբեջանի ժողովրդի բավարարման գինը Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան. Տեսանյութ Հետամուտ ենք լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը. Արթուր Վանեցյանը՝ կուսակցության համագումարին. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան.«Ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմների ղեկավարները սեփական կամքով չեն հեռանում իշխանությունից։ Նրանց իշխանությունից հեռացնում է բնական կամ կողմնակի միջամտությամբ մահը, կամ էլ՝ հեղափոխությունը/հեղաշրջումը» ՀՀ-մ արձանագրված հիվանդների թվերին չե՛մ հավատում, մահերին նույնպես Նիկոլ ջան, ձգի արտակարգ դրությունը ինչքան կարաս։ Եթե պետք ա, պուլվիլիզատորով վարակը վերտալյոտներով ցպնեք Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ`արձակելով 600 կրակոց Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ինչի մասին պետք է բանակցենք նրանց հետ, եթե նրանց մեջ չկա ադեկվատության և խելամտություն մի նշույլ. Արման Աբովյան Քայլի Ջեներն այլեւս ամենաերիտասարդ միլիարդատերը չէ. Forbes-ը նրան զրկել է այդ կոչումից Մնում է հուսալ, որ երբ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանն ամենաժողովրդավարական երկիրն է, նկատի չունի մահվան առաջ բոլորի հավասարությունն ու գերեզմանոցը Այդ լուրը հասե՞լ է ձեզ, որ ձեր ղեկավարած քաղաքը կորոնավիրուսի ամենամեծ օջախն է Վրաստանում կորոնավիրուսային վարակի 11 նոր դեպք է հաստատվել Իմ գրառումից հետո զանգեցին, աշխատանք առաջարկեցին, ինչը շատ վիրավորական էր. Տիգրան Մազմանյան Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին Ուշադրություն. լռում է կառավարությունը Արամ, այն թղթի վրա ի՞նչ էր գրված․ Սովետական Հայաստանի մի դասարանում տարածված քառատողի մասին Ինչո՞ւ է առցանց գնումների ոլորտն այսքան մեռած, բացատրություն կա՞ Ամաչում եմ, որ մեր տրված հարկերից աշխատավարձ ստացող գլխավոր դատախազությունում աշխատում են այդքան ոչ պրոֆեսիոնալ իրավաբաններ Հայազգի կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահական կրթաթոշակի Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27121-ի Կորոնավիրուսով վարակված քաղաքացին պատմում է վիրուսի մասին. Տեսանյութ Մի մեծ հիասթափություն էլ է սպասվում Աննա Հակոբյանին. իրենք երբեք նախկին կյանքին չեն վերադառնալու Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը Հրշեջ-փրկարարները մարել են հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 8 հա տարածք Փրկարարները փոսից հանել են տղամարդու դին Մահացած բոլոր պացիենտերն ունեցել են ունեկցող քրոնիկական հիվանդություններ․ ԱՆ Իրավական պետությունում դատավորների հասցեին արված վիրավորանքների համար պառլամենտում հայտնված սուբյեկտը հավերժ դուրս կմղվեր քաղաքականությունից Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. հաստատվել է կորոնավիրուսի 8927դեպք. կա 7 մահ Արմավիրի մարզպետարանում մինչ 2019-ի դեկտեմբերը 315.000 դոլար պարգևավճար էին ստացել, որ շողարձակվի այս փնթի տեսարանը. Լուսանկար Փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափման աշխատանքներ Հարգելի Սերժ Թանկյան, չասեք՝ պետական դավաճանություն, այդքան կտրուկ մի եղեք. եկեք ասենք՝ ազգային մասշտաբի դեգեներատություն Արշավիր Ղարամյան. Մրցույթ՝ «Քաշվածները, քցվածներն ու հիասթափվածները» ֆիլմի համար Լարսը շարունակում է բաց մնալ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Ողբերգական դեպք Սևանում. քաղաքացին ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսը Արա Գալոյան. Արտահանումները պակասել են 11 տոկոսով, իսկ ներմուծումները՝ 25.7 Երևանի մի քանի հասցեներում 6 ժամով հոսանքազրկում է սպասվում Որտե՞ղ է բացահայտվում քայլարած հանցագործ ռեժիմի մանիպուլյացիան՝ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի մասով Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առաջ են կանգնել Ձև, ձև և կրկին ձև. փաստաբանը տուգանվել է ավտոմեքենայում դիմակ չկրելու համար Կասկածի որդը ՀՀ-ն դարձավ եվրոպական երկրորդ պետությունը, որի բարձր դատարանի դիմումի հիման վրա Եվրոպական դատարանն ընդունեց Խորհրդատվական կարծիք «Ժողովրդավարության բաստիոն» հանդիսացող Երկիրը ի՞նչ կարգի պետք է թքած ունենա Եվրոպայի վրա, որ ևս անգամ ուշադրություն չդարձնի ՄԻԵԴ֊ի հրապարակած կարծիքին Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը Քանդեց անգամ դասական ստի ոլորտը. այն փոխարինեց նիկոլական ստերով, հո դեմ չե՞ք Խորհրդատվական կարծիքը որոշակիորեն կապ ուներ ՍԴ-ի նկատմամբ նախաձեռնած գործընթացի հետ․ Արամ Վարդևանյան Այս ողջ աբսուրդի և խեղկատակության պատասխանատուն երկրի ղեկավար դարձած Նիկոլ Փաշինյանն է. Տիգրան Աթանեսյան Ընդամենը մեկ հրաժարական և այդ թեման կփակվի Նիկոլենց տանը «Ալիևի ելույթներում մեզ համար ուշագրավ դրվագներ կան». Կարեն Հովհաննիսյան

«ԱԺ Քննիչ հանձնաժողովը որևէ իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որևէ իրադարձության». Յուրի Խաչատուրով

ԶԼՄ-ներում օրեր առաջ տեղեկատվություն հայտնվեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մերժել է Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին ներկայանալ ու փոխարենը՝ նամակ է ուղարկել այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

Այսօր Armlur.am-ը հրապարակել էր այդ նամակը:

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ հրաժարվել էր խոսել այդ թեմայով և այսօր էլ մեզ ասաց, որ նամակն իրենք չեն տրամադրել, և այս թեմայով ինքն այս պահին ասելիք չունի:

Իսկ նամակը բավականին ուշագրավ բովանդակություն ունի: Նախ՝ Յուրի Խաչատուրովը, մեջբերելով ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածը, տեղեկացրել է, որ ոչ պաշտոնատար անձինք, ինչպիսին ըստ էության այս պահին հանդիսանում է և ինքը, ոչ թե պարտավորություն, այլ սոսկ իրավասություն ունեն ներկայանալ այդ նիստին ու բացատրություններ տալ, և հույս էր հայտնել, որ այդ հանգամանքն ակնհայտ է նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար:

Այնուհետև Յուրի Խաչատուրովը խոսել է այն մասին, որ քննիչ հանձնաժողովի նախագահը, թերևս, շատ լավ իմանալով, որ ինքը որևէ պարտավորություն չունի ներկայանալու հանձնաժողովին և որևէ բացատրություն տալու, իր ուղարկած գրության մեջ խնդրել է հաշվի առնել հարցի բարոյական և քաղաքական կողմերը:

«Քաջ գիտակցելով ՀՀ Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովին չներկայանալու իմ իրավունքը` Ձեր կողմից ինձ ուղարկված գրության մեջ խնդրել եք հաշվի առնել «հարցի բարոյական և քաղաքական կողմերը»` մոռացության մատնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև ՀՀ Զինվորական ծառայության անցնելու մասին օրենքը սահմանում են, որ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն, և, որ զինծառայողը (այդ թվում՝ պահեստազորի և պաշտոնաթող) իրավունք չունի անդամակցել որևէ կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության, պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության, ուստի որևէ գործողություն իրականացնելիս ես ուղղակի չեմ կարող հաշվի առնել հարցի «քաղաքական» կողմը և դրանով նպաստել որևէ «քաղաքական» դիրքորոշման ստեղծմանը»,-գրել է Յուրի Խաչատուրովն իր նամակում:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը չի անտեսել նաև խնդրի «բարոյական կողմը»:

«Կասկածի տակ չդնելով Ձեր կողմից ինձ հասցեագրված նամակի հեղինակների «բարոյականության» մասին պատկերացումները, սույն նամակում չեմ ցանկանում վերլուծել ինձ համար հարցի բարոյական կողմերը, սակայն պետք է ընդգծեմ, որ ՀՀ Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովը որևէ իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որևէ իրադարձության»,-ասել է Յուրի Խաչատուրովը:

Վերջում Յուրի Խաչատուրովը նշել է, որ իրեն հասցեագրված գրությունից ակնհայտ է, որ Հանձնաժողովն իրականացրել է մի շարք գործողություններ, լսել է տարբեր անձանց, ուսումնասիրել է մի շարք մարտական և ռազմական փաստաթղթեր, և ինքը կարծում է, որ Հանձնաժողովն ուսումնասիրած կլինի նաև 2016թ. ապրիլ ամսին ծավալված ռազմական գործողությունների վերաբերյալ կազմված վերլուծությունները, որոնք, ի դեպ, ստորագրված են իր կողմից:

«Իսկ այդ վերլուծություններին հետևել են մի շարք որոշումներ, որոնք, ըստ իս, սպառիչ են «բարոյական և քաղաքական» եզրահանգման գալու համար, ուստի ես մերժում եմ Հանձնաժողով ներկայանալու մասին Ձեր առաջարկը»,-իր նամակն այսպես է ավարտել բարձրաստիճան զինվորական նախկին պաշտոնյան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan