Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է արտաքին չվերթները
Դիտել նաև
Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր
Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն իր համար կլինեն վերջին ընտրությունները
Կա երկու ընտրություն՝ Թուրքիա և Ռուսաստան. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)
Ռուսին հանեք, Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն, ի՞նչ եք անելու, թուրքին Երևանից ո՞վ ա հանելու. Մակրոնը հայերին միայն լավ թաղում ու վերաթաղում է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»-ը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կորոնավիրուսի (Covid-19) դեմ պայքարի շրջանակներում է Անկարան դադարեցնում է բոլոր արտաքին չվերթները:
«Բոլոր չվերթները դադարեցված են: Թուրքիայի քաղաքների միջև տեղաշարժը պիտի իրականացվի միայն տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությամբ», - ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ Թուրքիայի 81 նահանգներում ստեղծվելու են հատուկ հանձնաժողովներ, որոնք պետք է հետևեն ստեղծված իրավիճակին և միջոցներ ձեռնարկեն:
Թուրքիայում մարտի 29-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 131-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Ermenihaber.am