COVID-19-ի բարդություններից հետո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Իսպանացի հանրահայտ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, ով օրերս հայտնել էր, թե կորոնավիրուսով է վարակվել, կիրակի դուրս է գրվել Մեքսիկայի հիվանդանոցից, հայտնում է CNN-ի իսպանալեզու կայքը՝ հղում անելով մեքսիկական Հերերո նահանգի առողջապահության նախարարության աղբյուրին:
Դոմինգոն մարտի 22-ին Facebook- ի իր էջում հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Ավելի ուշ լրատվամիջոցները, վկայակոչելով երգչի ներկայացուցչին, հաղորդել էին, որ հիվանդության հետ կապված բարդությունների պատճառով 79-ամյա Դոմինգոն հոսպիտալացվել է Հերերոյի ամենամեծ քաղաքի՝ Ակապուլկոյի մասնավոր հիվանդանոց:
Ըստ աղբյուրի՝ իսպանացի երգիչն արդեն գտնվում է Ակապուլկոյի իր առանձնատանը: Այժմ նրա վիճակը գնահատվում է կայուն:
Zham.am