Եթե ԱՄՆ-ում մահանա 200 հազար ամերիկացի, ապա դա լավագույն սցենարը կլինի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի նշել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացությունը կարող է հասնել 100 000-ի կամ ավելի բարձր ցուցանիշի: Նա ընդգծել է, որ եթե մահացածների թիվը մնա 100 000 կամ այդ թվից ցածր, ապա ԱՄՆ իշխանությունների գործողությունները կարելի է հաջողված համարել։ Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է CNN-ը։
ԱՄՆ նախագահը՝ նշելով նաև, որ որոշ մասնագետների կարծիքով՝ ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել։
«Եթե մենք կարողանանք այդ ցուցանիշը ցածր պահել՝ 100 000-200 000-ի սահմանում, ապա, թեկուզ սարսափելի թիվ է, բայց կնշանակի, որ մենք բոլորս շատ լավ աշխատանք ենք կատարել»,-հայտնել է Թրամփը:
Նշենք, որ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուի վարակման 142 178 դեպք, որից 2 484-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 4 559 մարդ։
Zham.am