Կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը մահացել է մարտի 29-ի լույս գիշերը, հաղորդում է AFP-ը։
Ծագումով հայ 75-ամյա քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր, երբ նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։
Պատրիկ Դևեջյանը ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ էր, աջակողմյան կուսակցության անդամ ԺՇՄ- Ժողովրդական շարժման միություն (UMP)։ Նիկոլա Սարկոզիի հիմնական գաղափարակիցներից մեկը։
Անտոնիի քաղաքապետն է 1983 թվականից ի վեր։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով։
Zham.am