Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

«Եթե չլրջանանք, կորոնավիրուսից տուժելու պահով կարող ենք դառնալ տարածաշրջանային «Իտալիա»»․ Երվանդ Բոզոյան

yerevan.today-ի հարցազրույցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ։ Թեման՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման վտանգները և խնդրի հաղթահարման ուղիները։

-Պարոն Բոզոյան, արդեն մի քանի օր է, ինչ հանրապետությունում գործում է արտակարգ դրության ռեժիմը: Ի՞նչ եք կարծում, արդարացվա՞ծ են արդյոք այս խստությունները, թե՞ ոչ: Կարծիք կա, որ այս ամենը աշխարհի մակարդակով թատերական ներկայացում է: Մյուսներն էլ կարծում են, թե աշխարհով մեկ կազմակերպվելիք միջոցառումները չափազանցություն են: Ի՞նչ կասեք այս ամենի մասին։

-Կարծում եմ, որ գոնե այսօր բոլորն էլ սկսում են հասկանալ, որ իրավիճակը բավականին լուրջ է: Եթե այս վիրուսի տարածման երկու ամսվա ընթացքում աշխարհում վարակվածների թիվը 100 հազար էր, ապա այս թիվը կրկնապատկվեց հետագա ընդամենը երկու շաբաթների ընթացքում: Իսկ այսօր 100 հազարով վիրուսակիրների քանակն ավելանում է ընդամենը երկու օրերի ընթացքում: Հենց այդ պատճառով է, որ ԱՀԿ-ն մտահոգված է այս իրավիճակով և բոլոր երկրներին հորդորում է դիմել խիստ միջոցների:

-Այդ դեպքում ինչո՞ւ հարևան Վրաստանում արտակարգ դրությունն ավելի մեղմ է գործում, քան մեր մոտ:

-Որովհետև այնտեղ վարակվածների թիվը մեզնից չորս անգամ ավելի պակաս է:

-Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց: Մանավանդ, որ այդ երկիրը միշտ ավելի բաց է եղել աշխարի հետ, քան Հայաստանը:

-Անցյած տարվա ցուցանիշներով Վրաստան այցելած զբոսաշրջիկների քանակը մեզնից ուղիղ չորս անգամ ավելի շատ է եղել: Բայց արի ու տես, որ վիրուսակիրների մասով մենք ենք նրանցից առաջ, այն էլ՝ նույն չորս անգամ: Իսկ պատճառը, կարծեմ, արդեն բոլորի համար է հայտնի:

Դեռ այս տարվա փետրվարի վերջին, երբ Վրաստանը խստացրեց վերահսկողությունն իր սահմաններում, Հայաստանում հանրաքվեի քարոզ էր սկսվել: Իսկ ՀՀ առողջապահության նախարարն էլ բոլորին համոզում էր, որ այդ վիրուսը այդքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում և դպրոցներն էլ չպետք է փակվեն: Հենց այս ամենի արդյունքում էլ մենք տուրիզմի քանակով չորս անգամ զիջող Վրաստանից վիրուսի տարածման հարցով նույն չորս անգամ առաջ ենք: Դրա համար էլ այսօր մենք ստիպված ենք դիմել ավելի խիստ պայմանների, քան վրացիները:

-Պարոն Բոզոյան, բայց տունը մնալու այս գաղափարն ինչքանո՞վ կարող է երկար տևել: Չէ՞ որ այս ամենի արդյունքում կարող է նաև մեր ողջ տնտեսությունը կանգ առնել։

-Շատ լավ հարց եք տալիս: Իրոք որ այս խստությունները կարող են կազմալուծել ոչ միայն մեր, այլև համաշխարհային ողջ տնտեսությունը: Ավելին, փորձագետների կարծիքով մարդկանց տներում կարելի է պահել մեկ-երկու ամիս և ոչ ավելի: Քանզի, ավելիի պարագայում կարող է անդառնալի փլուզումներ լինեն տնտեսություններում:

Մեր պարագայում մեկ-երկու ամիս անց մարդիկ կարող են հայտնվել աներևակայելի սոցիալական և տնտեսական դժվարին պայմաններում: Խոսքը վերաբերում է ոչ միայն հասարակ մարդկանց, այլև բիզներներին և վերջում նաև պետական կառույցներին:

-Այդ դեպքում ո՞րն է ելքը: Այս համազգային կարանտի՞նը։

-Գրեթե բոլոր փորձագետների կարծիքով համազգային կարանտինը չի լուծում խնդիրը: Այն կարող է թուլացնել վիրուսի տարածումը, բայց էապես չի կարող լուծել խնդիրը:

-Ի՞նչ է պետք այդ դեպքում անել։ Օրինակ, ԱՄՆ նախագահն առաջարկում է վերսկսել աշխատանքները, քանզի միևնույն է վիրուսը հնարավոր չի լինի կանխել, իսկ ահա կոշտ միջոցառումների արդյունքում կարող է կազմալուծվել ողջ համաշխարհային տնտեսությունը:

-Ես հասկանում եմ Թրամփի տրամաբանությունը, սակայն, եթե գնանք այդ ճանապարհով, ապա աշխարհի բնակչության 70 տոկոսը պիտի վարակվի, որպեսզի մարդիկ կարողանան ձեռք բերել բնական իմունիտետ:

Վերցնենք, օրինակ, մեզ: Հայաստանում այսօր ապրում է մոտ 3 մլն մարդ: Նրա 70 տոկոսը կլինի 2 մլն-ը: Ըստ փորձագետների, հիվանդների մոտ 15 տոկոսը կունենա թոքերի մաքրման խնդիր: Այսինքն մոտ 300.000 մարդ կհայտնվի վտանգի տակ, քանզի հաստատ 300.000 հատ թոքերի մաքրման ապարատ մենք երբեք չենք ունենա: Այսինքն, օրինակ, փոքրիկ Հայաստանում 300.000 մարդ կարող է կանգնել մահվան դռան առջև: Մենք պատրա՞ստ ենք այս տարբերակով գնալուն: Կարծում եմ, որ ոչ: Ավելին, աշխարհի ոչ մի երկիր չի ցանկանա ընթանալ այս ուղիով:

-Հնչում են առաջարկներ, որ պետք է թեստավորել ողջ բնակչությանը: Մեկ ուրիշն առաջարկում է հրապարակել վիրուսակիրների անունները, որպեսզի նրանց հետ շփվողները կարողանան դիմել բժիշկներին ստուգման համար: Ի՞նչ կասեք այս մասին։

-Բոլորին հնարավոր չէ թեստավորել։ Դա ուտոպիա է։ Ինչ վերաբերում է անուններ հրապարակելուն, ապա դա կարելի է կիրառել, սակայն այս պահին մենք կարող ենք գնալ ավելի մեղմ ճանապարհով:

-Ի՞նչ նկատի ունեք։

-Այս պահի դրությամբ ամենառացիոնալ առաջարկն արել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: Նրա առաջարակի էությունը հետևյալն է՝ վարակվածների օջախների ու շղթայի բացահայտում, դրանց թեստավորում և թիրախային կարանտինային ռեժիմ։

Բոլոր նրանք, ովքեր ուզում են վիրուսակիրներին բացահայտել ու նրանց մեկուսացնել, ճիշտ են մտածում։ Ասիական փորձը ցույց է տալիս, որ 1 մլն բնակչության պարագայում, երբ վիրուսակիրների թիվը չի անցնում դրա 0,001 տոկոսը, պետք է թեստավորվի 5200 մարդ։ Եթե դա արվի, ապա վիրուսի ագրեսիվ տարածումը հնարավոր է կանխել:

Հենց այդ ուղիով գնացին Հոնկոնգում, Թայվանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում և վերջապես Չինաստանում: Ավելին, Չինաստանում մտցրեցին և՛ լայնածավալ թեստավորում, և՛ Հուբեյ մարզի տոտալ կարանտին: Արդյունքը մեր բոլորի աչքի առաջ է:

Քանի այս վարակը դեռ լայնորեն չի տարածվել Հայաստանում, պետք է դրսի փորձից օգտվել։ Թևանյանի առաջարկի կատարման դեպքում հնարավոր կլինի էապես կանխել վարակի տարածումը և թույլ տալ նաև տնտեսությանը շնչել՝ չկանգնելով ճակատագրական ու անլուծելի երկընտրանքի առջև: Եթե այդ առաջարկների մոդելով գնանք, ապա մենք միանգամից կստանանք վարակվածների իրական պատկերը։ Դրանից հետո վարակի տարածումը էապես կնվազի: Հակառակ պարագայում մեկ ամիս անց ստիպված կլինենք կիրառել ավելի կոշտ տարբերակ, որն առաջարկում է Հրանտ Բագրատյանը։ Այն այդքան էլ հաճելի չէ, սակայն որոշ ժամանակ անց կլինի միակը: Իսկ եթե այդ ժամանակ էլ չգնանք կոշտ քայլերի, կդառնանք տարածաշրջանային «Իտալիա», որից հետո թող ոչ ոք չասի, թե մենք մեղավոր չենք, ողջ աշխարհն է այդ վիճակում:

Ո՛չ, այդպես չէ, ամեն երկրում վիճակը տարբեր է, և դա պայմանավորված է այդ երկրների իշխանությունների քայլերով:

-Պարոն Բոզոյան, վարչապետը նշեց նաև, որ կորոնավիրուսը փոխելու է ողջ աշխարհակարգը, տնտեսական հարաբերությունները: Եվ մենք կարող ենք օգտվել այս իրավիճակից, հինգ տարիների ընթացքում նվաճել համաշխարհային ապագա համակարգում մոտ 30 միլիարդանոց շուկայի տեղ: Ի՞նչ կասեք այդ մասին, դա իրատեսակա՞ն է, թե՞ հեքիաթ է:

-Վարչապետը ճիշտ է այն մասով, որ վաղվա աշխարհն ուրիշ է լինելու: Այո՛, կարող են բացվել նաև մեզ համար մեծ հնարավորություններ: Սակայն դրա համար ճիշտ և ադեկվատ քայլեր են անհրաժեշտ: Օրինակ, ապագա շուկայում մյուս երկրներն էլ են ուզում իրենց տեղը ունենալ: Եվ այդ իսկ պատճառով էլ, օրինակ, այս ճգնաժամի հաղթահարման համար պատրաստվում են ծախսել մեծ թվեր: Օրինակ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ ներդնելու է իր ՀՆԱ-ի մոտ 25 տոկոսի չափ գումար: Գերմանիան՝ մոտ 30 տոկոսի չափ: Ռուսաստանը՝ մոտ 10 տոկոսի չափ:

Փաշինյանը հայտարարում է մոտ 350 մլն դոլարի մասին, որը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 2,5 տոկոսը: Դո՛ւք հետևություն արեք՝ մենք կարո՞ղ ենք այս 350 միլիոնով նվաճել 30 միլիարդանոց շուկան, թե՞ ոչ:

Ավելին, կարող եմ ասել՝ արդեն երևում է, որ այս գալիք նոր աշխարհակարգում իրենց տեղը ամրացնելու են Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը և այն երկրները, որոնք կարողացել են պայքարելով վիրուսի դեմ՝ չկանգնեցնել նաև իրենց տնտեսությունները: Իսկ մենք նույնիսկ հարևան Վրաստանի համեմատ ենք ավելի վատ վիճակում հայտնվել: Այսօր նրանց մոտ ավելի շատ տնտեսական սեգմենտներ են աշխատում, քան մեր մոտ: Նրանք ավելի լավ են պայքարում վիրուսի դեմ, քան մենք: Դրանից էլ հետևություն կարելի է անել՝ կարո՞ղ ենք նոր շուկաներ նվաճել, թե՞ ոչ:

-Կարելի՞ է ասել, որ եթե մենք էլ գնանք պայքարի այն ուղիով, որ գնացին, օրինակ, հարավկորեացիները և որի մասին մատնանշել էր Թևանյանը, մենք միաժամանակ և՛ վիրուսի դեմ կկարողանանք պայքարել, և՛ տնտեսությունը կաշխատեցնենք:

-Միանշանակ այդպես է: Մենք միշտ պետք է հիշենք, որ համընդհանուր կարանտինի մեջ լինելը ճիշտ որոշում է, բայց դա խնդրի լուծում չէ: Մարդկանց տանը կարելի է պահել մեկ-երկու ամիս և ոչ ավելի: Գլխավորը՝ այդ կարանտինի միջոցով կանխելով վիրուսի արագ զարգացումը, պետք է թեստավորման լուրջ գործընթաց սկսել, որպեսզի դրանից հետո կարողանանք երկու ամիս անց երկրի տնտեսությունը հանել կարանտինից և որպեսզի խուսափենք տնտեսական ու սոցիալական կոլապսից:

-Կարո՞ղ եք երաշխավորել, որ այդ ճանապարհով գնալով՝ հնարավոր կլինի ընդանրապես հաղթահարել վիրուսի հետևանքները:

-Իհարկե ո՛չ: Վիրուսի վերջնական հաղթահարումը կլինի միմիայն դրա դեմ վակցինան ստանալուց հետո, որը ըստ փորձագետների գնահատականի՝ կլինի ոչ շուտ, քան մեկ տարի անց:

Բոլոր այս քայլերը, որ ես ներկայացրեցի անհրաժեշտ են, որպեսզի մենք այս մեկ տարվա ընթացքում կարողանանք հնարավորինս քիչ վարակվել և, միաժամանակ, գոնե մասնակի տնտեսությունն աշխատեցնել, որ խուսափենք ամբողջական տնտեսական և սոցիալական կոլապսից:

Որ երկիրը կարողանա շուտ գիտակցել դա, նա էլ մեկ տարի անց, երբ վիրուսի հաղթարշավը կավարտվի, կկարողանա ոչ միայն վերականգնվել, այլև նվաճել վերը նշված համաշխարհային շուկայի իր մասը: Եթե մենք ճիշտ քայլերով գնանք, ապա նույնպես ոչ միայն կկարողանանք խուսափել սոցիալական կոլապսից, այլև ապագայում կհաջողացնենք նվաճել համաշխարհային տնտեսության 30, 40, և գուցե 50 միլիարդանոց մասը:

Այսպես են երկիրը դուրս բերում ճգնաժամից և հետո նվաճում նոր ձեռքբերումներ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan