Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 407 դեպք. Փաշինյան
Ցավոք սրտի, կորոնավիրուսի աճ ենք ունենում Հայաստանում, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր էլ մոտավորապես ունեցել ենք 35 նոր ախտորոշում», - ասաց վարչապետը:
Ստացվում է, որ այս պահին վարակվածների թիվը Հայաստանում 407 է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 372-ի:
Zham.am