«Կորոնավիրուս է հաստատվել ԱԻՆ–ի 1 աշխատակցի մոտ. 11 կոնտակտավորներ մեկուսացված են». Վրեժ Գաբրիելյան
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Երևան քաղաքի ջոկատներից մեկում կա վիրուսակիր, որը մեկուսացված է և գտնվում է բուժման փուլում։
«Հնարավոր է, որ մեր աշխատակիցները, շփվելով բնակչության հետ, իրենք դառնան վիրուսակիր և վարակվեն։ Մենք ունենք այդպիսի 1 դեպք։ Ունենք նաև նրա հետ կոնտակտավոր մարդիկ։ Հերթափոխում լինում են 15–20 մարդ, և եթե նրանցից մեկը լինի վիրուսակիր, ստացվում է, որ այդ 15–20 հոգին դառնում են ակտիվ կոնտակտավորներ և հետագայի համար մենք պետք է նրանց մեկուսացնենք: Այս պահին 11 ակտիվ կոնտակտավորներ, որոնց հետ ինքը շփվել էր, մեր ուժերով մեկուսացված են մեր համապատասխան կառույցներից մեկում՝ Լուսակերտի տարածքում, և շատ ակտիվ աշխատանք է տարվում առողջապահության նախարարության հետ։ Ամեն ինչ արվում է, որպեսզի նրանց վիճակը հսկվի, հետագա բարդացումներ չունենանք»,- ասաց Գաբրիելյանը: