Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Պատերազմ Արցախում
ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է

Ընդամենը զանգել էր, որ ասի՝ իր վրա հույս չդնեն

Վարչապետը լայվ էր մտել, զանգում էր պատահական հեռախոսահամարներով և քաղաքացիներից ճշտում, թե ինչ խնդիրներ ունեն։ Կասեք՝ հերթական PR քայլն է։ Համաձայն եմ։

Եթե Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր ոչ թե իրեն գովազդելը, այլ հենց քաղաքացու խնդիրներն իմանալն ու թեթևացնելը, ապա ինչո՞ւ էր դա անում ուղիղ հեռարձակմամբ․ գուցե քաղաքացին ուզում էր կիսվել միայն Փաշինյանին, ոչ թե այն բոլոր մարդկանց, որոնք լսում ու տեսնում էին և այն բոլոր լրատվամիջոցներին, որ լուսաբանում էին դա։

Վարչապետի արածը եթե նպատակ ուներ բացահայտելու քաղաքացիների իրական խնդիրները, ապա այս առումով ևս սխալ էր, որովհետև անգամ յուրաքանչյուր գործազուրկ մարդու խնդիրներն են տարբեր մյուս գործազուրկից, և Փաշինյանը պետք է այնքան զանգ կատարեր, որքան բնակիչ կա Հայաստանում խնդիրներն իմանալու համար։

Թե չէ՝ նման պատահական մեկ-երկու, թեկուզ 20 զանգերը պարզապես ժամանակի վատնում են։ Ասենք՝ Փաշինյանը պատահական համար հավաքեց ու ընկավ Սամվել Ալեքսանյանի բնակարան։ Հեռախոսին պատասխանողն ասաց, որ ոչ միայն ոչ մի խնդիր չունեն, այլև կորոնավիրուսի արդյունքում ավելի են հարստացել։ Ուրեմն ի՞նչ, Փաշինյանը պետք է որոշի, որ «կորոնավիրուսը պետք է մեր առաջ նոր հնարավորություններ բացի» հանձնարարականն իրականությո՞ւն է դարձել։

Նիկոլ Փաշինյանի արածը ցույց տվեց երկու կարևոր բան։
Նախ երևաց, թե որքան պարապ մարդ կա մեր կառավարման օղակներում։ Փաշինյանն ինքը, որ պետք է քիթ սրբելու ժամանակ չունենար, մարդկանց է զանգել ու հարցախույզի ժամանակ ուներ։ Այսինքն՝ մեր երկրում թիվ 1 պարապ մարդը նա է, որ ոչ թե խնդիրներն է լուծում, այլ փորձում է հասկանալ, թե ինչ խնդիր ունեն։ Անձամբ։ Պարզվում է որ ամբողջ պետական համակարգը որ պարգևավճարներ ստանալուց շատ ակտիվ է, այս դեպքում անզոր էր՝ վարչապետը պետք եկավ դա անելու համար։ Այդ դեպքում, եթե չգիտեիք, կառավարության նիստում ի՞նչ օգնության ծրագրեր հաստատեցիք, ո՞ւմ համար։

Բայց այդտեղ մենք տեսանք նաև, որ Փաշինյանի ուղիղին հետևում էին իր ընտանիքի անդամներից և էլի հազարավոր մարդկանցից բացի, նաև կառավարության անդամներ, պատգամավորներ։ Քաղաքացիները տանը նստած են, անելիք չունեն, ու կարող է և հետևեն՝ տեսնեն ինչ է բերում իրենց գլխին վարչապետը։ Բայց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հո պե՞տք է այդ պահին հաստատ ուրիշ գործով զբաղվեր, մանավանդ որ պետբյուջեի կատարողականը ձախողվում է, հարկատուներն էլ գլուխները բռնած՝ չգիտեն ինչ անել։ ԱԺ փոխնախագահը պե՞տք է այլ գործ ունենար, մանավանդ որ ասում էին՝ օր ու գիշեր աշխատում ենք երկիրն էս վիճակից հանելու համար, օրենքներ ենք մտմտում։

Մյուսը մեր բնակչության իրական վերաբերմունքի բացահայտումն էր առ վարչապետ։ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերների ու գրառումների տակ հաճախ են նրան քննադատող կարծիքներ հնչում, որոնց էլ փորձում են լռեցնել իշխանական ֆեյքերը։ Բայց այս անգամ մարդիկ առավել կոպիտ էին ու հասկացնում էին, որ հոգնել են արդեն։ Նախ հենց եթերում իրենց խնդիրների մասին բողոքեցին, լաց եղան, դժգոհեցին։ Մեկն ասաց, որ երեք ամիս է, ինչ ամուսինը չի աշխատում, վարկ են վերցրել, որ կոմունալները փակեն, մյուսը լաց եղավ եթերում ու այսպես շարունակ։

Նաև վարչապետին սթափեցնող բազմաթիվ գրառումներ կային հենց իր էջում։
Հասկացա՞վ այս ամենի մասին Փաշինյանը, հասկացա՞վ նրանց խնդիրները։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չհասկացավ։ Փաշինյանն արդեն հաղթահարել է աղքատության հոգեբանական շեմը, նա արդեն վարչապետ է, վարչապետությունից հետո, եթե այսպես չշարունակի կառավարելը, դարձյալ կլինի պետության հոգածության ներքո։ Նա այլևս չի վերադառնա իր նախկին կյանքին, չնայած շուտվանից աղքատության մեջ չի էլ եղել։ Նորմալ ապրել և բարգավաճել է թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի օրոք։

Ուրեմն քաղաքացուն զանգելը խնդիր լուծելու համար չէր, այլ՝ «պարապ վախտի խաղալիք»։
Իսկ իմաստը, այնուամենայնիվ, այդ քաղաքացիների համար ո՞րն էր, որ խոսեցին վարչապետի՞ հետ։ Ո՞ր խնդիրը լուծվեց, ի՞նչ հրահանգներ տվեց այդ մարդկանց օգնելու համար, թե՞ ընդամենը զանգել էր, որ ասի՝ իր վրա հույս չդնեն։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan