Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Աննախադեպ իրականություն. չե՞ն հասկացել, թե՞ հասկացել ու լռել են. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ցավոք, չկա այնպիսի ժանր, երբ հնարավոր լինի ասել՝ խնդրում եմ՝ սա կարդան այս կամ այն շրջանակները և չկարդան մյուսները։

Ես կուզեի, օրինակ, որ իմ այս գրածը կարդային «Իմ քայլի» 88-ը, կառավարության անդամները, պետական համակարգի վերնախավը։

Վարչապետը վաղ առավոտից ավետում է. «Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել»։ Լարվում ես, պահի մթնոլորտի տակ ամեն բան մտքումդ հաշվարկում և, շարունակելով հետևել վարչապետ Փաշինյանի գրածին, իմանում ես, որ ընդամենը ոստիկանության համակարգում երկու կնոջ նշանակման մասին է խոսքը։

Իսկապես շատ կարևոր է, որ իմ նշած շրջանակներում սկսեն ինքնուրույն մտածել, թեկուզ լուռ, բայց սկսեն մտածել. իսկապես սա ա՞յն թեման է, որը այսօրվա աշխարհում ու այսօրվա Հայաստանում կարող է աննախադեպ համարվել ու դառնալ պետության առաջին դեմքի հայտարարության թեմա։

Մենք աննախադեպ աղետի մեջ ենք, վաղը աննախադեպ տնտեսական փլուզումների շեմին կարող է լինենք, աննախադեպ ծավալների ռիսկեր կան գյուղատնտեսության մեջ, իսկ դա նշանակում է՝ աշնանը աննախադեպ վիճակ։ Մենք աննախադեպ պարտադրված իզոլյիացիայի մեջ ենք, իսկ դա աննախադեպ իրողության առաջ է մեզ կանգնեցնելու։ Շատ կարևոր է, որ «Իմ քայլում», կառավարությունում, պետական համակարգում սկսեն մտածել այս ուղղությամբ։

Նախորդ օրն էլ մի այլ  աննախադեպ բան էր տեղի ունեցել. Ճանապարհային ոստիկանությունը տուգանել էր ընտանիքի անդամին, ու դարձյալ երկրի առաջին դեմքը շտապել էր դա ձեռքբերում համարել։ Ստեղծվում է տպավորություն, որ պետական միտքը աշխատում է բացառապես մեկ անձի PR-ի վրա։  Շատ կարևոր է, որ ներսում սկսեն ավելի սառը նայել, որ ներսից սկսեն տեսնել ռիսկերը։ Պետք է անել առաջին, դժվար փորձերը՝ իրականությանը նայել սեփական աչքերով ու չվախենալ ինքնուրույն մտածել, որ երկու կնոջ նշանակումն ընդամենը երկու կնոջ նշանակում է, և ոչ մի աննախադեպ բան չկա։ Իսկ աննախադեպը այն ռիսկերն են, որ արդեն կան, ու որոնք այսօր շատ լուրջ քայլեր են պահանջում, որ վաղը բոլորս կոտրած տաշտակի առաջ չկանգնենք։ Շատ կարևոր է, որ իմ նշած իշխանական շրջանակների ներսում գտնվի լրջանալու ռեսուրսը։ Շատ կարևոր է, որ ներսում լրջության պոտենցիալ ունեցող դեմքերը չնախընտրեն ժամանակավոր կոմֆորտը, որովհետև այն մի կողմից իսկապես խիստ ժամանակավոր է լինելու, իսկ մյուս կողմից՝ պետության ռիսկերը շատ են մեծ, ու բոլորի, բոլոր շրջանակների կոնսոլիդացված ռեսուրսն է պետք  լուծումներ գտնելու համար։ Իսկ եթե սա չարվի, ապա փլուզումների դեպքում պատասխան են տալու բոլորը, անկախ նրանից՝ չե՞ն հասկացել, թե՞ հասկացել ու լռել են։ 

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan