ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ

Պոպուլիզմը մերժելու ճիշտ ժամանակը

Վերջին օրերին և երեկ լսելով Փաշինյանին, ակամայից ցանկություն է առաջանում նրան աջակցել։ Վարչապետը ստիպված է դիմակայել զանգվածային պոպուլիզմի ալիքին. զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել և այլն։ Սա են պահանջում չորս կողմից, և սա զանգվածների կողմից հաճելի լսվող և հնչեցնողի համար որևէ անձնական պատասխանատվություն չպահանջող կոչերի ցանկ է։

Պետության շահի և ողջամտության տեսանկյունից վարչապետի դիրքավորումն ավելի լուրջ է։ Խոսքը ոչ թե կոնկրետ ծրագրերի, կոնկրետ քայլերի վերլուծության, դրանց էֆեկտիվության մասին է. սրանք մասնագիտական քննարկման թեմաներ են։ Խոսքն այս բարդ իրավիճակում պոպուլիզմի անթույլատրելիության մասին է։ Մեղմացնող քայլերը՝ հարկային արձակուրդ, աջակցության ծրագրեր, բնակչության և բիզնեսի կոնկրետ շերտերին ուղղված հասցեական օժանդակություն. այս ամենը շատ կարևոր է և պետք է, բայց պահանջում է սառը հաշվարկ, սթափ մոտեցում, և ոչ՝ պոպուլիստական ելույթներ։

Հայկական հեղափոխության դերափոխությունն ապշեցնող է. այն ինչ անում էր Փաշինյանը ոչ վաղ անցյալում, հիմա անում են իր դեմ։ Նա հիմա ստանձնել է ավելի խոհեմի, ավելի պետական մտածողության կրողի դերը։ Հետևաբար՝ ելույթը լսելիս, մի քանի րոպե շարունակ, գիտակից և պատասխանատու մարդու համակրանքը նրա կողմն է։

Հետո անցնում են այդ րոպեները, և վարչապետ Փաշինյանը դարձյալ վերադառնում է իրեն կոմֆորտ մտածողության գոտի՝ բռնել, խլել, ազգայնացնել, անցումային արդարադատություն և այլն։

Վարչապետ Փաշինյանի խոսքի առաջին և հաջորդող րոպեների միջև կան անհամատեղելի տարբերություններ։ Եթե սկզբում նա դիրքավորվում է որպես հավասարակշիռ մտածողությամբ գործիչ, ապա հաջորդ րոպեներին դառնում է իրեն կշտամբող պոպուլիստներից ավելի պոպուլիստ։

Հնարավոր չէ խնդիր դնել՝ գալիք տնտեսական աղետից քիչ թե շատ նորմալ դուրս գալ և, միաժամանակ, մեկուկես տարի առաջվա պատկերացումները նույն համառությամբ առաջ տանել՝ խլել, բռնել և այլն։

Այն, որ աղետը աշխարհում ու մեզ մոտ լինելու է ծանր, այլևս կասկած չի հարուցում։ Շատ ծանր, կարող է վերածվել ողբերգության։ Աշխարհը փոխվելու է։ Հիմա, աղետին գոնե մասնակիորեն խոչընդոտելու համար, պետք է փոխվի նաև այն մարդկանց մտածողությունը, նրանց պատկերացումները, ովքեր այս պահին իշխանության ղեկին են, լծակների են տիրապետում։ Մոռանալ է պետք բռնելու, խլելու, ՀՔԾ-ների և դատախազության հոգեբանությունը։ Ընդհանրապես մոռանալ է պետք պոպուլիզմը, դրա ժամանակն ամբողջ աշխարհում անցնում է։

Հիմա լրիվ ուրիշ մտածողություն է պետք. աշխատեցնել երկիրը։ Այդ թվում՝ այդ եղած կամ չեղած «թալանի» միջոցները ներգրավելու ճանապարհով։ «Զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել...» ցանկը տրամաբանական պոպուլիստական շարունակությունն է «հեսա փողերը հետ կբերեն ու կբաժանեն ժողովրդին» վարկածի, որն ակտիվորեն մտցվել է մարդկանց ակնկալիքների ցանկ։ Սրանք երկուսը միասին ի զորու են քանդել ցանկացած կայացած պետություն, Հայաստանը՝ առավել ևս։

Մեր պետությունն ունենալու է ռեսուրսների լրջագույն խնդիր։ Այս պայմաններում խլելու, դատելու գաղափարը պետք է կտրուկ փոխվի՝ ռեսուրսները աշխատեցնելու, երկրում ներդրումներ անելու, երկրում համակարգաստեղծ տնտեսական ծրագրեր սկսելու և, ընդհանրապես, ռեսուրս ունեցող անհատների ու կազմակերպությունների հետ համագործակցելու գաղափարներով։ Դրա համար պետք է իրական պատկերացում ունենալ ռեսուրսների չափի մասին, և այդ մարդկանց կոնկրետ բան առաջարկել։

Եվ վերջինը՝ կա գայթակղություն՝ աճող լարվածության պայմաններում ուժեղացնել ռեպրեսիվ մեքենան և դարձյալ առաջին պլան բերել ՀՔԾ-ին և դատախազությանը։ Սա կլինի կոպտագույն սխալ։ Նախ՝ չի տա որևէ արդյունք, մթնոլորտը երկրում կդառնա է՛լ ավելի անտանելի և որևէ կերպ չի կարողանա փոխհատուցել տասնյակ հազարավոր գործազուրկ և օրվա հացից զրկված մարդկանց կրած վնասները՝ մարդկանց, որոնք անելանելիությունից դառնալու են ագրեսիվ։

Եվ վերջապես, ռեպրեսիվ մեքենան ունակ չէ տարբերակումներ դնելու։ Կարող են թիրախավորվել պետության համար օգտակար մարդիկ, որոնք ունեն ճգնաժամային կառավարման մեծ փորձ և գիտելիքներ, որոնք կարող են այս դժվար փուլում մեծ օգուտ տալ երկրին, որոնց հետ աշխատել է պետք, խորհրդակցել է պետք, և ոչ՝ իրավապահներով սպառնալ՝ մնալով «նախավիրուսային» շրջանի տրամաբանության մեջ։

Առաջնահերթությունները գիտակցելու և պետական մտածողություն հանդես բերելու ժամանակն է՝ բարդ քննաշրջան այս իշխանությունների համար։ Սա կարևոր է նաև հաջորդ իշխանությունների համար, որոնք կարող են ձևավորվել հենց ճգնաժամային շրջանում. կարևոր է, որ նրանք գան աշխատանքի՝ հենց աշխատանքի, արդեն յուրացրած պոպուլիզմի վնասակար դասերը և գիտակցելով պետություն կառավարելու պատասխանատվությունը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan