Եթե դուք դեռ սպասում եք ազնիվ առաջնորդների, որոնք կգան ու կփրկեն ձեզ, դա զուտ կրթվածության մակարդակի հարց է
Այն որ պաշտոնյան պիտի սուբյեկտիվ շահեր չհետապնդի, դա հեքիաթ է կրթվածության բավարար ցենզ չունեցող մարդկանց համար։
Դուք լուրջ կարծու՞մ եք արդար է՝ ամենաբարդ, պատասխանատու, անշնորհակալ գործ անողները պիտի 10-յակ անգամ քիչ փող աշխատեին, քան սպորտսմեններն ու երգիչները (օրինակ)։
Պոլիտէկոնոմիկան շատ վաղուց է ուսումնասիրում պաշտոնյայի՝ սուբյեկտիվ շահեր ունենալու գործոնը և դա չի գնահատում հուզական տերմիններով (օրինակ սրիկայություն)։
Օրենքները դեռ գրված չէին, երբ մարդը բնության մեջ ստեղծվել էր, ուստի արդար ու արդյունավետ կառավարում ձևավորելու համար, պետք է մտածել այնպիսի համակարգերի մասին, որտեղ սուբյեկտիվ հետաքրքրություններն ու հանրային գերակա շահերը հնարավորինս կխաչվեն։
Եթե դուք դեռ սպասում եք ազնիվ առաջնորդների, որոնք կգան ու կփրկեն ձեզ, դա զուտ կրթվածության մակարդակի հարց է։
Տարոն Պարսամյանի ֆեյսբուքյան էջից