Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից
19
Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Ժողովրդին պատերազմով ահաբեկողը դեռ իշխանության է. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան

Ո՞ւմ շահերն է ներկայացնում Արմեն Սարգսյանը և ինչո՞ւ նա որոշեց նվաստացնել Չինաստանի դեսպանին

Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի ժամանակվա Միխայիլ Կալինինի կարգավիճակ ունեցող Արմեն Սարգսյանը Հայաստան կարճաժամկետ այցելությունների ընթացքում  երբեմն հանդիպումներ է ունենում նաև օտարերկրյա ներկայացուցիչների հետ: Մեծամասամբ այդ հանդիպումները ունենում են արարողակարգային բնույթ: Սակայն,  քանի որ արտասահմանցիները հարգում են մեր պետական ատրիբուտները,  այդ հանդիպումների ձևին ու կարգին լուրջ ուշադրություն են դարձնում:

Վերջերս Արմեն Սարգսյանը որոշեց հանդիպել մեր երկրում հավատարմագրված Չինաստանի  դեսպան Թյան էրլունի հետ: Չինաստանը կորոնավիրուսի հետ պայմանավորված հումանիտար օգնություն է տրամադրելու Հայաստանին: Սա Պեկինի ռազմավարությունն է աշխարhով մեկ: Չինաստանը այս իրավիճակից օգտվելով` փորձում է դիրքային առավելություններ ստանալ այդ օգնությունների միջոցով: Վերջերս էլ Չինաստանը այդպիսի օգնություն էր ուղարկել նաև Իտալիա:

Սակայն մեզ հետաքրքրում է այդ հանդիպումը այն մասով, որ Արմեն Սարգսյանը անսպասելիորեն որոշել էր Չինաստանի հետ հանդիպմանը թատերական ներկայացման ձև տալ: Նա «խնդրել էր»  դեսպանին հեռու նստել իրենից, որպեսզի, հավանաբար, նա «չվարակի» ՀՀ նախագահին: Ավելին, Արմեն Սարգսյանը այդ քայլով ոչ միայն նվաստացրել էր Չինաստանի դեսպանին, այլ նաև որոշել էր այս ամենը հրապարակայնացնել:

Ինչո՞ւ, կհարցնի շարքային մեր քաղաքացին: Հավանաբար, նա այդ քայլով ուզում էր ինչ- որ մեկին ցույց տալ, որ «չինացիները մինչ  օրս դեռ վտանգավոր վիրուսակիրներ են»:

Քանզի, օրինակ,   ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ  Արմեն Սարգսյանը հանդիպել էր  առանց այդպիսի թատերական ներկայացման:

Փաստորեն ստացվում է, որ Թորոսյանը վիրուսակիր չէ, իսկ ահա չինացի դեսպանը կարող է պոտենցիալ վիրուսակիր լինել:

Սա Արմեն Սարգսյանի  քայլերի տրամաբանությունն է: Դժվար թե նա վախենար վարակվել չինացի դեսպանից: Իսկ ահա նրա այս ներկայացումը կարող էր դուր գալ, օրինակ,  ամերիկացիներին, որոնք  ինչպես հայտնի է տեղեկատվական պատերազմի մեջ են գտնվում Չինաստանի հետ: Ամերիկացիները կորոնավիրուսը ներկայացնում են, որպես «չինական վիրուս»: Պեկինն էլ իր հերթին հայտարարում է, որ այս վիրուսը Չինաստան է ներմուծվել ամերիկացիների կողմից:

Հասկանալի է  ԱՄՆ-ի և Չինաստանի միջև այս տեղեկատվական պատերազմի իմաստը:

Հասկանալի չէ, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը ներգրավվում այդ պատերազմի  մեջ: Ակնհայտ է, որ Հայաստանն այդ պատերազմում չպետք է մասնակցի: Նշանակում է, որ Արմեն Սարգսյանի այս քայլը պայմանավորված էր հանգամանքով, որը ոչ մի կապ չունի Հայաստանի շահերի հետ:

Սակայն այս հանգամանքը չի հուզում նաև Փաշինյանին: Քանզի նա արդեն տեսել է Արմեն Սարգսյանի հայտնի «քաղաքացիության թուղթը» և «բավարարված է» իրեն զգում: Իսկ Արմեն Սարգսյանն էլ «հատուցում և հատուցելու է» այս ամենի դիմաց:

Չինաստանի ու ԱՄՆ-ի վեճերի մեջ մխրճվելու հարցում Հայաստանի հերն էլ անիծած:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan