Ապրիլի 12-ից բոլորը կվերադառնան իրենց առօրյային. ԱՄՆ նախագահ
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը կվերադառնա իր աշխատանքային առօրյա կյանքին ապրիլի 12- ից՝ Զատիկից հետո:
Ըստ ԱՄՆ նախագահի, ավելի շատ մարդ կմահանա տանը մնալուց և տնտեսության կոլապսից, քան կորոնավիրուսից:
«Մեր ժողովուրդը ուզում է վերադառնալ աշխատանքի։ Նրանք կպահպանեն սոցիալական հեռավորությունն ու տարեցների մասին հոգ կտանեն սիրով և հոգածությամբ։ Լուծումը չի կարող ավելի բարդ լինել, քան խնդիրը։ Կոնգրեսը պետք է գործի հենց հիմա։ Մենք կվերադառնանք ուժեղացած»:
ԱՄՆ-ում ավելի քան 52 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 685-ը մահացել է:
Zham.am