Ունենք կորոնավիրուսի 249 դեպք․ կորոնավիրուսի դեպքեր կան Երևանում և ևս 7 մարզերում․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին՝ կապված կորոնավիրուսի համավարակի և երկրում արտակարգ դրության հետ։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 249 դեպք՝ 14 դեպք ավելի, որոնցից երկուսը բուժվել են։
«Պացիենտների մեծ մասը գտնվում է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: Նրանց մեծ մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որևէ բժշկական միջամտության և նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների»,- նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am