ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով Հիմնական խնդիրն արդեն վարակը չէ, այլ դրա սոցիալական հետևանքները Գազի գինը կբարձրանա
1
Վրաստանի կառավարությունը կֆինանսավորի քաղաքացիների կոմունալ վճարումները Ինչո՞ւ չեք վերահսկում խանութների, դեղատների և բանկերի հակավիրուսային գործողությունների որակը Արցախում կլինի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ․ ԿԸՀ-ն հրապարակեց նախնական արդյունքները. Տեսանյութ Արցախի ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրության նախնական արդյունքները՝ առանց Մարտակերտի. այդ տվյալներով Արցախում ոչ մի թեկնածու չի ընտրվել նախագահ. Թարմացվող ԱՀ նախագահական ընտրությունների արդյունքները: Արայիկ Հարությունյանին առաջին փուլով անցնելու համար չի բավականացրել շուրջ 300 ձայն Փաշինյանի ծայրահեղականությունը և ոչ լեգիտիմությունը․ «Դուրս արի փողոց»–ից մինչև «Մնա տանը», «Կորոնավիրուսն ում շունն է»–ից մինչև ՄՀՀ–ն մահճակալներով լցնելը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 571 դեպք Աննախադեպ․ վիրուսի տնտեսական հետևանքները Իշխանության «արևմտյան թևը» չի հանդարտվում, անընդհատ շահարկում է ռուսական 102-րդ ռազմաբազայի ռիսկայնության մասին Ավինյանը Դուբայում ապրող նախկին օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը. Նա «Գոնսալեսի» ընկերն է
Պատահականության սկզբունքով ամսական 88 հոգի ռոտացիոն կարգով նշանակեք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի հայցադիմումը Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ Լրտեսում. Օրուելի հակաուտոպիան դառնում է իրականություն Վրաստանի կառավարությունը կֆինանսավորի քաղաքացիների կոմունալ վճարումները Հիմնական խնդիրն արդեն վարակը չէ, այլ դրա սոցիալական հետևանքները ՌԴ-ի համար գազի վաճառքը երբևիցէ չի կրել տնտեսական բնույթ, այլ միշտ ծառայել է բացառապես քաղաքական նպատակներին Ինչո՞ւ չեք վերահսկում խանութների, դեղատների և բանկերի հակավիրուսային գործողությունների որակը Պետությունը միկրոձեռնարկությունների համար քննարկում է աջակցության տարբեր հնարավորություններ Մոսկվա-Երևան նախատեսված թռիչքները չեղարկվել են Արցախում կլինի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ․ ԿԸՀ-ն հրապարակեց նախնական արդյունքները. Տեսանյութ «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով Փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են. պարետատուն Ու մեկը հանկարծ չասի, թե սա պոպուլիզմ ա, աչոկ ենք հավաքում կամ`սրանք եզակի դեպքեր են. Լուսանկարներ Արցախի ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրության նախնական արդյունքները՝ առանց Մարտակերտի. այդ տվյալներով Արցախում ոչ մի թեկնածու չի ընտրվել նախագահ. Թարմացվող Դե տեղորոշե´ք` քանի հոգի է մի կետում, հետագայում ով ու՞ր է գնում. չփորձվե՛ք մեղադրել քաղաքացիներին Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին Մոնակոյի իշխանը բուժվել է կորոնավիրուսից Կյանքեր փրկելու հիմնավորմամբ մարդկանց տեղորոշելու օրենքն ուղղակի իմիտացիա է. Մարուքյան Ի՞նչ է քննարկել Արմեն Սարգսյանը հայտնի գիտնական Յոզեֆ Բաբիկյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ «Սարի աղջիկ» տեսահոլովակի պրեմիերա. Գարիկ և Սոնա. Տեսանյութ Երևանի մետրոպոլիտենը փակ է ԱՀ նախագահական ընտրությունների արդյունքները: Արայիկ Հարությունյանին առաջին փուլով անցնելու համար չի բավականացրել շուրջ 300 ձայն Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը Փաշինյանի ծայրահեղականությունը և ոչ լեգիտիմությունը․ «Դուրս արի փողոց»–ից մինչև «Մնա տանը», «Կորոնավիրուսն ում շունն է»–ից մինչև ՄՀՀ–ն մահճակալներով լցնելը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 571 դեպք Գազի գինը կբարձրանա Իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը և անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք Աննախադեպ․ վիրուսի տնտեսական հետևանքները Որոշ գծատերեր արտոնյալ են. Լուսանկարներ ԱՄՆ կոնգրեսական Փալոնեն կոչ է արել անմիջապես դադարեցրել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի Գերմանիայի փորձը արևմտյան ժողովրդավարական համակարգերի ջատագովների միակ հույսն է Երեւան, այսօր առավոտ, 26 համարի ավտոբուս Նախագահը ստորագրել է կոնտակտավորերին գտնելու համար հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել Ոճային ու գեղեցիկ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը SMS ուղարկելու փոխարեն դուրս եկեք փողոց ու տեսեք ինչ է կատարվում Հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ են իրականացվել Ֆելիքս Ցոլակյանը տանից կաշխատի․ նա ռիսկային խմբում է «Ես էն ժամանակ ապուշ էի»․ Անի Երանյանը ցույց է տվել իր սիրած տեսարանը. Տեսանյութ Իշխանությունները «ինտելեկտուալ մոբիլիզացիա» են սկսել Ե՞րբ եւ ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն. նոր նախագիծ են բերել Ժուչոկներ՝թաղման բյուրոյում. Լուսամփոփը փոխելիս դրանք վայր են ընկել. Մարությանը պահանջել էր հրաժարական գրի Ինչո՞ւ պարզապես ամեն օր չենք հրապարակում վարակակիրների անուն-ազգանունները, Էդգար Առաքելյան Պատգամավորների մեծ մասն անտեսում է հակահամաճարակային միջոցառումները Հին Փաշինյան VS Նոր Փաշինյան. մաս 3. Տեսանյութ

Անձի ազատության հարցը հրատապ է եւ անհետաձգելի. Էլինար Վարդանյան

Մարտի 20-ին ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հրապարակել է Կորոնավիրուսի վարակի հետ կապված հրատապ սկզբունքները։ Սկզբունքների շարքում շեշտվում է, որ պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկելուն որպես այլընտրանք կիրառվող միջոցները։ Այսպիսի քաղաքականություն է որդեգրել Եվրոպան, իսկ Հայաստանում կատարվում է ճիշտ հակառակը։

Արդեն տևական ժամանակ է չի կայանում Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատական նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի և Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի միջնորդությունը, հետաձգվեց դատավոր Ա. Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով, և մինչ այժմ պաշտպանական կողմին հայտնի չէ հնարավոր դատական նիստի ժամկետները։

Իրականում մի քանի հանգամանք խորը մտահոգության տեղիք են տալիս.

1. Կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը դատարան մուտք անելուց անմիջապես հաջորդ օրը դատական նիստը հետաձգվեց։

2. Հաջորդ դատական նիստի վերաբերյալ որևէ ինֆորմացիա չի տրամադրվում։ Անձնական երաշխավորության միջնորդության ներկայացումը որոշ կազմակերպչական հարցեր են ենթադրում և պաշտպանական կողմը չի կարողանում դրանք կատարել նման անորոշության պայմաններում։

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց մակագրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի։

Ըստ էության դատական նիստի անորոշ ժամկետով հետաձգումը զրկում է Քոչարյանին լսվելու իրավունքից և արդարադատության մատչելիությունից։ Անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի։ Անթույլատրելի է ամենատարբեր հիմնավորումներով խափանման միջոցի հարցի քննության հետաձգումը։

Այս պայմաններում, երբ ինչպես նշում է ԲԴԽ նախագահը, քսանմեկերորդ դարում, երբ հնարավոր է հեռախոսազանգի միջոցով պարզել՝ ինչպիսի առողջական վիճակում է դատավորը, ե՞րբ է կարողանալու վերադառնալ աշխատանքի, սակայն դատարանը չի կարողանում հստակեցնել դատական նիստի օրը, որի ընթացքում կքննարկվի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը, հայտնի չէ, թե երբ է վարույթն իրականացնող մարմինը ներկայանալու աշխատանքի, անընդունելի է։
Խափանման միջոցի միջնորդության քննության անհարկի ձգձգումը, ազատության կանխավարկածի անտեսումը և ընդհանարպես, ընթացող ողջ դատական պրոցեսը, ապացուցում է կանխակալությունը, որ որդեգրվել է մարտի 1-ի գործով դատավարության ընթացքում։

Իսկ ինչպես կոչել կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի մակագրելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը, եթե ոչ անհարկի ձգձգում, այն դեպքում, երբ դատարանը նույնպես չի կարողանում տեղեկատվություն տրամադրել հաջորդ նիստի վերաբերյալ։

Դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի անձնական երաշխավորության միջնորդությունը հրատապության կարգով քննելու համար։ Դատական նիստերի հաճախականությունը, մարդուն բավարար հիմքերի բացակայության պայմաններում անազատության մեջ պահելը, դատավարության քաղաքականացվածության մասին մտահոգություններն ավելի են խորացնում։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan