G20-ի առաջնորդների տեսակոնֆերանսը տեղի կունենա մարտի 26-ին
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ Մեծ քսանյակի առաջնորդների արտահերթ գագաթնաժողովը կկայանա մարտի 26-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով ճապոնական կառավարության աղբյուրներին։
Մարտի 18-ին սաուդական SAP գործակալությունը հայտնել էր, որ Էր Ռիադը ծրագրում է վիրտուալ ձևաչափով G20-ի արտահերթ գագաթնաժողով գումարել՝ կորոնավիրուսի հետ կապված իրադրության քննարկման համար։ Այս տարի G20-ում նախագահում է Սաուդյան Արաբիան։ Քսանյակի ավանդական ամենամյա գագաթնաժողովը ծրագրված է թագավորությունում, նոյեմբերին։