Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության Վրաստանը ԱՄՆ-ից հայրենիք հատուկ չվերթով վրացի աշակերտների հետ կտեղափոխի ՀՀ 35 քաղաքացու ԵՄ-ն Հայաստանին 92 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար. Լոուրենս Մերեդիթ
9
ԱԱԾ-ում ներկայացրել եմ քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը և իմ խորհրդատվական կարծիքը․ Հակոբ Ճաղարյան Պարզ չէ, թե ինչո՞ւ է մեզ մոտ կորոնավիրուսով հիվանդների այսպիսի բարձր ցուցանիշ Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին կանչել են ԱԱԾ Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին. Տեսանյութ Ծանր երկընտրանք՝ պայքարել կորոնավիրուսայի՞ն, թե՞ տնտեսական ճգնաժամի դեմ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը ավելացել է 40-ով եւ հասել 921-ի Կառավարության նիստի օրակարգում 47 հարց է, որից 41-ը՝ չզեկուցվող, երեքը՝ գաղտնի.Տեսանյութ Ռուսաստանում թույլատրվել է վաղաժամ ավարտել ուսումնական տարին 1-8-րդ դասարանների համար
Բա ձեզ իշխանության բերած պողոսները 50 հազար դրամով ո՞նց են ապրում Մեր երկրի համար Ռազմատրանսպորտային ավիացիայի դերը անգնահատելի է. Լուսանկար Ա՛յ նախկին քրչոտ չտեսներ, հիմա արդեն կես միլիոն դրամը ձեզ համար քի՞չ է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը մեղադրվում է հայտարարագրվող գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար. հայտարարվել է հետախուզում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ. Դատախազություն «Մենք այստեղ ենք». Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին. Լուսանկար Խափանման ձևի փոփոխության միջնորդությունը չքննելն արհամարհանք է ՀՀ օրենսդրության հանդեպ. իրավապաշտպանը՝ Ա. Դանիբեկյանի՝ քթի վիրահատության պատճառով անաշխատունակ լինելու մասին Կարո՞ղ է Գյումրիից Երևան ճանապարհը նրա համար են կտրել-անցել, որ «էժանով» ծառայեն ժողովրդին Փաստորեն, Հայաստանի արդարադատությունն ու Դանիբեկյանի քիթը ուղիղ համեմատական են Արցախում թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի մոտ հաստատվել է կորոնավիրուս Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին Կարագի, ձեթի, խնձորի գները շարունակում են նվազել, հացի գինն անփոփոխ է. խոզի միսը մարտին էժանացել է 700 դրամով. ՏՄՊՊՀ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել ԱԱԾ-ում ներկայացրել եմ քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը և իմ խորհրդատվական կարծիքը․ Հակոբ Ճաղարյան Հեղափոխական պարգևավճարները հիմնականում մեկ նպատակ ունեն՝ ապահովել «հեղափոխության առաջնորդի» հանդեպ լոյալություն Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության «Московский комсомолец»-ը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծ լուրեր է տարածում Պարզ չէ, թե ինչո՞ւ է մեզ մոտ կորոնավիրուսով հիվանդների այսպիսի բարձր ցուցանիշ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Երևանում շրջող տարօրինակ տղամարդը հայտնվել է Դավթաշենում. Տեսանյութ Երևանում իսպանացի տրասգենդերները էլեկտրաշոկի միջոցով մարդու են թալանել Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը Ռուսաստանից Հայաստան ժամանած տղամարդը, ով հրաժարվել է բժիշկներին կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին Դանիբեկյանը չի ներկայանում դատական նիստերին քթի պլաստիկ վիրահատության պատճառով․ Մանթաշյան. Տեսանյութ Նախագահ Քոչարյանի և մյուսների դատավորը որոշում է քթի պլաստիկ վիրահատություն անել. պլաստիկիշխանություն Լենա Նազարյանի այսօրվա մտքի փայլատակումը,ժամանակին մարդկանց կողմից նրանց կուրորեն աջակցելու արդունքն է ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է Գազի գնի հետ կապված ռուսական կողմի պատասխանը կլինի ավելի ուշ. Գրիգորյան ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին շինաշխատանքներ կառաջարկի Հայաստանում թեստերի արտադրությունը կսկսվի հումք ձեռք բերելուց հետո.բանակցում են արտադրողների հետ ԱԺ պատգամավորներին կոչ ենք անում դեմ քվեարկել Տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխությանը և չդառնալ գաղտագողի օրենքներ անցկացնող կառավարության կցորդը Զելենսկին կորոնավիրուսի թեստ է հանձնել Վրաստանը ԱՄՆ-ից հայրենիք հատուկ չվերթով վրացի աշակերտների հետ կտեղափոխի ՀՀ 35 քաղաքացու «Դա կարող է ընկալվել որպես տարօրինակ հարց». Մհեր Գրիգորյանը՝ բնակիչներին կոմունալների բեռից ազատելու մասին Փայլան․ «Դրամահավաքին մասնակցելու Թուրքիայի իշխանությունների նամակը հայ համայնքում որպես հրահանգ է ընկալվել» Դեմոկրատիայի համար պետք է ունենալ արդյունավետ դատական համակարգ և որակյալ բյուրոկրատիա Կորոնավիրուս է հաստատվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Իջևանի մասնաճյուղի աշխատակցի մոտ․ մասնաճյուղը փակ է Ո՞ր պահին հասկացաք, որ «նվիրյալներ չեք». Արսեն Բաբայան ՀՀ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը Արցախի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը լուսանկարնելու դեպքի առթիվ 4 քրգործ է հարուցվել Առաջիկա օրերին լեռնային շրջաններում սպասվում է ձյուն Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին կանչել են ԱԱԾ 60 շահառու ընտանիքի տրամադրվել է առաջին անհրաժեշտության մթերքների փաթեթներ․ դիմակներ են բաժանվել բնակիչներին․ մարզպետ Այս գիշեր բավական լարված էինք. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Ելակը մտավ զորամաս. լավ պահեք այս վիդեոն, հետո առանձին քրեական գործի նյութ է դառնալու. Տեսանյութ Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին. Տեսանյութ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 4 նոր դեպք Արարատի մարզում. 80-ամյա պացիենտը մահացել է Արտաշատի բժշկական կենտրոնում Ծանր երկընտրանք՝ պայքարել կորոնավիրուսայի՞ն, թե՞ տնտեսական ճգնաժամի դեմ

Ե՛վ առողջություն և՛ ազատություն. Խոսրով Հարությունյան

Ազգային Ժողովում բուռն քննարկումների պայմաններում առաջին ընթերցմամբ ընդունվեցին Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Պատգամավորների (հատկապես ընդիմադիր) մտահոգությունները պայմանավորված էին արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների և լրատվամիջոցների ազատությունների սահմանափակման վերաբերյալ նախագծերում առաջարկվող դրույթների իրավական որոշակիության բացակայությամբ և իրավիճակին այդ սահմանափակումների համապատասխանությամբ, ինչը սահմանադրական պահանջ է: Անշուշտ այս հարցադրումները միանգամայն իրավաչափ են և իրավական առավել կոռեկտ բանաձևումների պահանջ են առաջացնում:

Միաժամանակ հարկ է արձանագրել, որ Կառավարության սույն նախաձեռնությունը պայմանավորված էր այն օբյեկտիվ իրողությամբ, որ համաճարակի պայմաններում, առավել ևս, երբ Առողջության Համաշխարհային Կազմակերպությունը կորոնովիրուսի վարակի միջազգային տարածումը որակեց որպես պանդեմիա, շատ կարևոր է ոչ միայն հիվանդության տարածումը կանխարգելող հանրային առողջապահության ոլորտում իշխանությունների նախափեռնությունների արդյունավետությունը, այլև վերջինիս գլխավոր նախապայմանի՝ հանրության շրջանում խուճապի բացառման, ապահովումը:

Հանուն արդարության պետք է փաստել, որ մեզանում խուճապային տրամադրությունների չձևավորմանը մեծապես նպաստեց այն, որ հենց առաջին օրվանից Վարչապետը ստանձնեց հանրությանը համաճարակի դրսևորման դեպքերի և դրանց կանխարգելման քայլերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրման անձնական պատասխանատվությունը, դրանով մեծապես նպաստելով, որ հանրության կողմից տեղեկատվության պաշտոնական աղբյուրները ընկալվեն որպես հավաստի և արժանահավատ տեղեկատվության հուսալի աղբյուրներ: Ըստ իս այս գործելաոճը, այլ կազմակերչական միջոցառումների հետ համատեղ, նպաստեց նաև նրան, որ մեր համաքաղաքացիներն իրենց առօրյա վարքագիծը սկսեցին կազմակերպել հակահամաճարակային միջոցառումների պահանջներին համահունչ՝ գիտակցված ինքնամեկուսացումից մինչև առաջին անհրաժեշտության ապրանքների ոչ խուճապային սպառումը: Այս ամենը անշուշտ շատ կարևոր է հանրային կյանքի բնականոն ընթացքը կազմակերպելու համար:

Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, ոչ երկրորդական պետք է համարել նաև այն փաստը, որ մեր քաղաքացիները ցուցադրեցին սոցիալական գիտակցված պատասխանատվության աննախադեպ դրսևորում, ինչն էապես նպաստեց խուճապային տրամադրություների չտարածմանը:

Ահա այս արձանագրումների ֆոնին անդրադառնալով Ազգային Ժողովում վերը նշված նախագծերի քննարկումներին, ըստ իս, հատկապես մտահոգիչ էր այն, որ Կառավարության ներկայացուցիչը և ԱԺ քաղաքական մեծամասնությունը հանրության շրջանում խուճապը կանխելու խնդրին մոտենում էին այն ընկալմամբ, որ մենք հայտնվել ենք համաճարակային իրավիճակով պարտադրված ‹‹առողջություն թե՞ ազատություն›› երկընտրանքի առջև: Իհարկե, եթե խնդիրը ներկայացվում է այդ կոնտեքստում, ապա առավել քան կանխատեսելի է, որ հանրության ընտրությունը կլինի միանշանակ հօգուտ առողջության:

Սակայն արդյո՞ք խնդիրը առողջության և ազատության միջև ընտրություն կատարելու մեջ է: Արրդյո՞ք հանրային առողջության ապահովումը համաճարակների պայմաններում հրամայաբար պահանջում է իշխանությունների կողմից ԶԼՄ-ների տոտալ վերահսկողության իրականացում, այն էլ օրենքի՝ ոչ որոշակի ձևակերպումներով և բանաձևումներով իրավական նորմերի հիման վրա:
Արդյո՞ք գիտակցվում են իրավիճակի կարգավորումները այդ պարզունակ և պսևդոքաղաքական երկընտրանքով ներկայացնելու հնարավոր բացասական հետևանքները:

Ո՛չ Կառավարության ներկայացուցիչը և ո՛չ էլ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները այս հարցադրումների պատասխանները չհնչեցրեցին:

Մինչդեռ հակահամաճարակային գործողությունների իրականացումը վերը ներկայացված ընտրությամբ պայմանավորելը հղի է հանրային կյանքը հակասահմանադրական խեղումների ենթարկելու վտանգներով և բոլորովին էլ էական չէ թե այդ քայլերին գնում ենք գիտակցված թե ոչ:

Իսկ երբ իշխանությունները հայտարարում են, որ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը գտնվում է ընդիմության վերահսկողության ներքո և դա խոչնդոտում է իրենց աշխատանքներին, ապա իշխանության կողմից լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողության սահմանման ցանկացած փորձ կարելի է վերագրել լրատվամիջոցներին սանձելու իշխանությունների գայթակղությանը, ինչն ուղղակի անթույլատրելի է:

Ուստի խնդրին պետք է մոտենալ ելնելով այն հրամայականից, որ թե՛ իշխանությունների և թե հասարակության ընտրությունը պետք է լինի ‹‹և՛ առողջություն և՛ ազատություն›› սկզբունքը: Կարծում եմ հակահամաճարակային կարգավորումներում ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումներին անհրաժեշտ է մոտենալ շատ շրջհայաց՝ առաջնորդվելով հենց այդ սկզբունքով:

ՀԳ. Սույն գրառումը կատարելուց հետո տեղեկացա, որ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է վերը նշված օրենսդրական ակտերը և Արդարադատության նախարարը հանձնառել է ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումներին անդրադառնալ պատգամավորների մտահոգությունները հաշվի առնելով: Հուսամ, որ կարգավորումների մշակման ընթացքում պատկան մարմինները կառաջնորդվեն նաև վերը ներկայացված իմ հիմնավորումներով:

 

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan