Ալեն Սիմոնյան. Պարոն Ծառուկյանի արտահայտությունների մասին խոսելը, շտապելը սխալ է. Տեսանյութ
ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցությունը փակ նիստ էր հրավիրել, որի ժամանակ քննարկվել են վաղը մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգը և ներկա իրադրության վերաբերյալ մի շարք հարցեր:
Նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այսօրվա աղմկահարույց հայտարարությանը, թե աշխատողների պարտադիրն պարապուրդ ուղարկելու համար պետությունը պետք է վճարի՝ Սիմոնյանը պատասխանեց.
«Կարծում եմ, թեʹ պարոն Ծառուկյանի, թեʹ իմ, թեʹ որևիցե մեկի պարագայում քաղաքական գնահատականներ շռայլելը սխալ է, քանի որ աշխարհը նման փորձ չունի: Կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի արտահայտությունների մասին խոսելը, շտապելը սխալ է նախադեպ չունեցող այս իրավիճակում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am