Հուլիսի սկզբին Հայաստանում կսկսվի ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգերի արտադրությունը. Ռուսաստանում հաստատել են Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Դավիթ Անանյանը հրաժարական է ներկայացրել
5
Լայնածավալ ստուգումներ՝ ՊԵԿ-ում. Դավիթ Անանյանի հրաժարականի հետքերով Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել «Վախը պոզով-պոչով չի լինում. մտավորականները վախենում են խոսել Քոչարյանի դատական գործի անօրինականության մասին». Խոսրով Հարությունյան. Տեսանյութ Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը վերացվել է. Ամրամ Մակինյան.Տեսանյութ Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ. «Գազպրոմ Արմենիա» Փաշինյանի ճեպազրույցը՝ Ա.Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ.Տեսանյութ Կոտրում ենք Covid-19-ի մասին միֆերը. Արմեն Մուրադյանն ուղիղ եթերում պատասխանում է հարցերի Сегодня ты играешь джаз а завтра Родину продашь կամ Հռոմի Պապից ավելի կաթոլիք լինելը անպատվաբեր է բոլորի համար Արամ Զավենիչի սիրտը Ավինյանի աթոռն է ուզում Անդրանիկ Թևանյան. Փաշինյանի հաշվիչը միացված է Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Լայնածավալ ստուգումներ՝ ՊԵԿ-ում. Դավիթ Անանյանի հրաժարականի հետքերով Լորիսն ու Լարիսը, կամ «գործ տվողի» հիշատակարանը 10 ժամով ջուր չի լինելու Երեւանի կենտրոնում Երբ դատարանի կողմից կայացված որոշումից հետո Ալեն Սիմոնյանն ընկնում է ցնցումների մեջ, ապա կարող ենք փաստել, որ որոշում կայացնողը արժանապատիվ, գրագետ ու անկախ դատավոր է Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ռեստորանային համալիրը մի ողջ երկրի ղեկավարի կոչ է անում «ապատեղեկատվություն չտարածել» Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել Դատական ակտերն ըստ հաճելիության աստիճանի պիտակավորվում կամ գովաբանվում են՝ հանդիսանալով մանիպուլատիվ գործիք հարգարժան և պրոֆեսիոնալ դատավորներին հեղինակազրկելու փորձում Ղեկավար, որն իր հանրային կերպարի բուն էությամբ անկարգապահության ու կանոնները ոտնահարելու մարմնացում է, երբեք չի կարող ո՛չ համոզել ու ո՛չ էլ հարկադրել քաղաքացիներին պահպանելու կարգ ու կանոն Արցախում հեռուստաալիքները փակելով հանրության տրամադրություններն են ստուգում Ինչու Լևոն Սարգսյանին՝ «ալրաղացի Լյովիկին», չեն արտահանձնում Հայաստանին Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմամբ վրեժ ունի Խոսող լուսանկարներ. Փաշինյանը այլևս լեգիտիմ չի Մաքսանենգ ծխախոտի ծուխը՝ ՌԴ-ից «Վախը պոզով-պոչով չի լինում. մտավորականները վախենում են խոսել Քոչարյանի դատական գործի անօրինականության մասին». Խոսրով Հարությունյան. Տեսանյութ Առողջապահական համակարգի ճիշտ կառավարման պարագայում հնարավոր է անհամեմատ ավելացնել հիվանդանոցային ռեսուրսները․ Փաստահավաք խումբ Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ «Գնացքի հետևից վազելու» մարտավարությունը․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար» Հայտնի է ՊԵԿ նոր նախագահը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը վերացվել է. Ամրամ Մակինյան.Տեսանյութ ՀՀ-ում ախտահանող նյութերի դեֆիցիտ կա Ձախողիր, որ պաշտոնավարես․ Ավետիք Իշխանյան Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամադու դի է հայտնաբերվել Երկիրն աղետի մեջ է․ առաջին պատասխանատուն և առաջին օրինախախտը դու ես՝ Նիկո՛լ Հայ գիտնականների ստեղծած ախտահանող նյութը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց Նիկոլի վիճակը իրոք ծանր է, գլոբալ առումով փախնելու տեղ էլ չունի Չմոռանանք, որ խոսքը հազարավոր մարդկանց մասին է. Վահե Դավթյանը՝ «Գազպրոմ Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիչակի մասին Ասում եք` կորոնավիրուսի առաջ բոլորը հավասա՞ր են Միանում եմ բժիշկ Լիլիթ Մուսեյանի կոչին. Փաշինյանը գրառում է արել Նույնիսկ համավարակի պարագային սահմանները փակելը չկանխեց արտագաղթը Ես՝ որպես 30 օր COVID 19-ի հետ քյալա տված ու հաղթած մարդ, ասեմ՝ դաժե հեռախոսով խոսալուց կարամ ջոգեմ՝ մարդը վարակված է, թէ չէ Արցախի նախագահը՝ լեգենդար ազատամարտիկ և հրամանատար Սամվել Սաֆարյանի դստեր մահվան մասին. Լուսանկար Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմից ստացել եմ քաղաքական առաջարկ, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ. Նարեկ Թադևոսյան Հուլիսի սկզբին Հայաստանում կսկսվի ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգերի արտադրությունը. Ռուսաստանում հաստատել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել Հայազգի բիզնեսմենը ԱՄՆ-ից ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում պատմել է՝ ինչպես է պաշտպանել «Պուշկին» ռեստորանը հարձակումից. Տեսանյութ Մարտունու և Սեւանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է. 6 անձի մեղադրանք է առաջադրվել Վարչապետի հրապարակած լուսանկարը այսօրվա չէ, քանի որ այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել. ամոթ է մի՛ արեք. քահանա Ռաֆիկ Մաշադյանը և այլք հրաժարականներ են ներկայացրել Է. Մարուքյանի հաղորդման հիման վրա պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Մարդը, ով երկիր է ղեկավարում, մի քանի անգամ ապատեղեկատվություն է հրապարակել Հեռուստադիտողի արձագանքը՝ Արցախում «5-րդ ալիքի» հեռարձակման դադարեցմանը Թեև էական առաջընթաց չկա, բայց լավատեսությունը պահպանվում է. Զախարովան գնահատել է ՌԴ ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության պահպանմանը. Տեսանյութ Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Կորոնավիրուսից մահացել է 33 տարեկան պացիենտ․ իրավիճակը գնալով սրվում է․ Արսեն Թորոսյան. Տեսանյութ Վարակի նոր դեպքերն արդեն 700-ի հասան, բայց ոչինչ, քո առողջապահության նախարարը դրա մեղքը թող Լուսավոր Հայաստանի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի վրա գցի Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար․ Աննա Նաղդալյան Նիկոլ Փաշինյան, քանի որ ողջ օրը պարապ նստած ես ֆեյսբուքում, վստահ եմ` կկարդաս, բայց դեղերդ խմիր` նոր կարդա Թե բա՝ ժողովուրդը կարգապահ չի, անգիտակից ա և այլն. բա որ գիտակից լիներ, քեզ իշխանության կբերե՞ր

«Ներկայացնում եմ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:

Խնդրում եմ առաջարկությունները և դիտողությունները ներկայացնել մինչև ս.թ. մարտի 24-ը, ժամը 18:00-ն՝ դրանք ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

1. Միջոցառման նպատակը
     Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների (այսուհետ՝ տնտեսավարողներ) մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:

2. Օժանդակության նպատակը
     Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։

3. Տնտեսավարողների շրջանակը
     Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում գործող ցանկացած ռեզիդենտ մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների), որն առևտրային գործունեություն է ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ունի բարվոք վարկային և հարկային պատմություն:

4. Օժանդակության ձևերը

4.1. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Օժանդակության նախատեսվող ձևերով նպատակ է հետապնդվում լուծել․

- Համաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:
     - Վերաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:
     - Սուբսիդավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:

4.2. Յուրաքանչյուր տնտեսավարողի համար կիրառելի է օժանդակության ձևերից միայն մեկը։

5. Օժանդակության գործիքների ներքո ստացվելիք վարկերի նպատակը

Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերի իրականացման նպատակով․

- տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ աշխատակիցների վարկեր),

- պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր),

- հումքի գնում կամ ներմուծում, պայմանով, որ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ՝ հումքի վարկեր),

- սարքերի և սարքավորումների ներմուծում, պայմանով, որ տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր),

- հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ կոմունալ վճարների վարկեր),

- առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, պայմանով, որ գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանում (այսուհետ՝ սննդի վարկեր):

6. Օժանդակության գործիքների ներքո տրամադրվելիք վարկերի նկատմամբ հիմնական պահանջները
     Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

- արժույթը՝ ՀՀ դրամ, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել նաև արտարժույթով,

- ժամկետը՝ մինչև 24 ամիս,

- մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն. ՀՀ դրամին համարժեք, և մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չեն կարող գերազանցել՝ 250 մլն. ՀՀ դրամը,

- վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով,

- առավելագույն ինտեգրալ տոկոսադրույքը 0%-ից մինչև 6% տարեկան (6% - ից ոչ ավել)՝ կախված կիրառվող օժանդակության գործիքի համար սույն միջոցառմամբ սահմանված կանոնից:

7. Օժանդակության գործիքների ներքո վարկեր տրամադրող կառույցները

7.1. Վարկերը կտրամադրվեն ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից:

7.2. Օժանդակության գործիքների կիրառման ընթացակարգը կսահմանվի ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ ակտով:

8. Օժանդակության գործիքների բովանդակության նկարագրությունը

Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոռմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի՝

- վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, կամ
     - վարկի վերաֆինանսավորում՝ մայր գումարի որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի նույն ժամկետով, 0% տոկոսադրույքով՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման, կամ

- վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի ողջ ժամկետի համար՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:

9. Օժանդակության գործիքների կիրառման սահմանաչափերը՝ կախված վարկի նպատակից.
     վարկի նպատակ համաֆինանսավորման չափ

Համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, փուբսիդավորման չափերը.

ա) աշխատակիցների աշխատավարձեր
     - համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
     - վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս
     - տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ:

բ) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ
     - համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
     - վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս
     - տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ:

գ) սարքավորումներ
     - համաֆինանսավորման չափ՝ 25 տոկոս
     - վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
     - տոկոսի սուբսիդավորում՝ 5 տոկոս

դ) հումքի գնում
     - համաֆինանսավորման չափ՝ 40 տոկոս
     - վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
     - տոկոսի սուբսիդավորում՝ 6 տոկոս

ե) կոմունալ վճարներ
     - համաֆինանսավորման չափ՝ 45 տոկոս
     - վերաֆինանսավորման չափ՝ 90 տոկոս
     - տոկոսի սուբսիդավորում՝ 10 տոկոս

զ) սննդի ներմուծում
     - համաֆինանսավորման չափ՝ 30 տոկոս
     - վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
     - տոկոսի սուբսիդավորում՝ 8 տոկոս

ա), բ), ե) կետերի դեպքում՝ պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %- կկազմի 12%, իսկ վարկի իր մասի արժույթը կլինի ՀՀ դրամ:

գ), դ), զ) պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %- կկազմի 12% ՀՀ դրամով, իսկ արտարժույթով՝ 9%»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan