Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ)
25
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել

Ինչո՞ւ է Վլադիմիր Պուտինը խուսափում հանդիպումից

«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ հայաստանյան մամուլում տեղեկատվություն հրապարակվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պլանավորված և չկայացած հանդիպման մասին, ընդ որում՝ նշվում էր, որ 2020 թվականի մարտ-ապրիլին նախանշված հանդիպումը չեղարկվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: Այդ հանդիպումը չեղարկվել էր դեռ կորոնավիրուսային սահմանային սահմանափակումներից շաբաթներ առաջ։

Այս ընթացքում հետաքրքիր տեղեկություններ են շրջանառվում հայկական կողմի խնդրանքով նախանշված և ապա չեղարկված հանդիպման մասին: Ըստ այդ լուրերի, ակնկալված հանդիպման չեղարկվելուց հետո Նիկոլ Փաշինյանը այս անգամ միջնորդավորված է փորձել, այնուամենայնիվ, հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Հատկանշական է, որ բանբերն այս դեպքում երկուստեք ուժային կառույցներով է անցել:

Թե ինչու է պլանավորված այցը չեղարկվել և հետաձգվել անժամկետ, մեր աղբյուրները չեն հաղորդում, տեղեկացնում են միայն, որ պաշտոնատար անձի միջոցով Փաշինյանը համառ ջանքերով Կրեմլից փորձել է նաև ճշգրտող տեղեկատվություն ստանալ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է այցը չեղարկվել, և, ի վերջո, եթե չեղարկել են, ապա ե՞րբ է ռուսական կողմը նախատեսում Պուտին–Փաշինյան ֆորմատով հանդիպում:

Ըստ տեղեկությունների, իրատեսական ժամկետներ Կրեմլում, սակայն, չեն նշել՝ «գուցե ուշ կայանա, կամ՝ շատ ավելի ուշ», միևնույն ժամանակ ակնարկելով, որ եթե մեծ է ցանկությունը, ապա Փաշինյանը Պուտինին հանդիպել կարող է փորձել Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակներում: Ի դեպ, ուշագրավ է, որ մինչ երեկ Ռուսաստանը դեռևս որոշում չուներ այդ միջոցառումների չեղարկման հետ կապված:

Այս իրավիճակը, սակայն, փաստացի նորություն չէ: 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առկա է որոշակի անվստահության մթնոլորտ, չնայած դիվանագիտական «ջերմ» ձևակերպումներին: Մասնավորաբար, նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հայտնվեց նաև նախորդ տարի՝ ԵԱՏՄ խորհրդի նիստի նախօրեին: Հիշեցնենք՝ 2019-ի մայիսի 17-ին ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, վստահաբար հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում նախատեսված է ինչպես մայիսի 29-ին՝ ԵԱՏՄ խորհրդի նիստում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ՝ հունիսին: Ավելին, ԵԱՏՄ խորհրդի նիստի շրջանակներում՝ Նուրսուլթանում, Փաշինյանի և Պուտինի միջև կայանալիք հանդիպման մասին դեռ մեկ ամիս առաջ նաև ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն էր հայտնել: Ըստ երևույթին, այն ժամանակ էլ Վլադիմիր Պուտինը չէր ցանկացել իր օրակարգում Նիկոլ Փաշինյանին ժամանակ հատկացնել: Հայկական պատվիրակությունը հետագայում մանևրելով փորձեց իրավիճակը շտկել: «Օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են և ընթացքի մեջ են: Նախատեսված որևէ միջոցառում չի չեղարկվել»,- մասնավորապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Բարեբախտաբար, հոկտեմբերին՝ ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց երկու հանդիպում ունենալ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն երկուսն էլ ոտքի վրա՝ առանց նախնական պայմանավորվածության, ինչպես լուսաբանվեց մամուլում՝ կրկնակի ճանապարհելու շնորհիվ։

Դրվագները ԶԼՄ-ներում նկարագրվում էին այսպես. արարողակարգի պատասխանատուները Դվին հյուրանոց էին բերել և տեղադրել ՀՀ և ՌԴ դրոշները, այնուհետ հյուրանոցում Պուտինը, իսկ հետո Փաշինյանը դուրս էին եկել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին ճանապարհելու, և այդ ժամանակ Փաշինյանը, օգտվելով առիթից, ցածրաձայն դիմել էր ՌԴ նախագահին մի քանի բառ փոխանակելու խնդրանքով (առանձին հանդիպում նախատեսված չէր):

Մամուլը գրեց, որ այդ ակնթարթային հանդիպմանը բացառապես խոսվել է Ռոբերտ Քոչարյանի և նրա գործի մասին, Պուտինը այդտեղ հայտնել է, որ հանդիպելու է երկրորդ նախագահի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին, Փաշինյանը փորձել է կանխել, ինչը չի հաջողվել։ Հետո, երբ դուրս են եկել հյուրանոցից, Փաշինյանն առաջարկել է ճեմելով գնալ իրենց տուն՝ կառավարական ամառանոց՝ ընդգծելով, որ «Դվին» հյուրանոցից ընդամենը մի քանի քայլ է հեռու։

Պատասխանատուներն այդ պահին դիրքավորվել են երեք տեսախցիկով՝ մտերմիկ զբոսանքը նկարելու, երկու պետությունների ջերմ հարաբերությունները առավել ընդգծելու նկատառումով, սակայն Պուտինը կտրուկ մերժել է հյուրընկալվել Փաշինյանի տանը, որից հետո ուղևորվել է ՌԴ դեսպանատուն, որտեղ էլ, ի դեպ, կայացել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և որդու՝ Լևոն Քոչարյանի հետ հանդիպումը: Լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ տեղեկանալով հանդիպման մասին՝ Նիկոլ Փաշինյանը ուղևորվել է օդանավակայան՝ հանդիպման տպավորությունը չեզոքացնելու համար։

Չնայած Փաշինյանի համառ ջանքերին, ՌԴ նախագահը բազմաթիվ դրվագներով հրապարակայնորեն ցույց է տալիս իր դիստանցիան Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, հնարավոր է ինչ-որ բան հասկացնելու նպատակով: Թե ինչ, դժվար է ասել, գուցե ժամանակի ընթացքում առավել հստակություն մտցվի նման հարաբերությունների առումով»:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan