Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
28
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել

Ուշադրությո՛ւն. Հրատապ կոչ. Ինչպես արտակարգից չանցնել ռազմական դրության

Դիմում եմ բոլոր այն ողջամիտ մարդկանց, ովքեր հասկանում են պահի լրջությունն ու անտեսանելի թշնամու տեսանելի հետևանքները։

Դիմում եմ, որպեսզի հաղթենք։

Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների 136 դեպք։ Մեր բնակչության քանակը հաշվի առնելով՝ սա բարձր թիվ է։

Վիրուսի և պետության կողմից իրականացվող քայլերի հետ կապված աշխարհում արձանագրվել է 3 փուլ՝

ա)կանխարգելման,

բ)արտակարգ միջոցառումների,

գ)ռազմական դրության։

Կանխարգելման լավագույն օրինակը ցույց են տվել Թայվանը և Չեռնոգորիան։ Վատագույնը՝ Իրանը, Իտալիան, եվրոպական մի շարք այլ երկրները։

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և ռիսկերը կառավարելու փուլը խայտառակ ձևով տապալվել է։ Թե ինչու, արդեն չեմ էլ ուզում քննարկել։ Ամեն ինչ այս մասին ասվել է ու դեռ կասվի։ Հիմա այլ բանի վրա եմ հրավիրում բոլորիս ուշադրությունը։

Իշխանության անլրջությունն ու հանցավոր անգործությունը հանգեցրեցին այսօրվա պատկերին։ Թեև ուշացած, բայց այդուհանդերձ արտակարգ դրություն հայտարարվեց, սակայն դատելով ամենից՝ դա իշխանությունների ձեռքում առավելապես մամուլի վերահսկմանն է ծառայում, այլ ոչ թե բուն խնդրի լուծմանը։

Որդեգրված փիլիսոփայությունը սարսափեցնող է։ Իշխանության առաջին դեմքն ավելի շատ զբաղված է մեղավորներ փնտրելով ու սեփական պատասխանատվությունն այլոց վրա բարդելով։ Մինչդեռ աշխատել է պետք։

Կորոնավիրուսի դեմ պայքարում կան արտակարգ քայլերի իրականացման հաջողված փորձեր։ Մասնավորապես՝ Հարավային Կորեայինը։ Այդ երկիրը թերացավ հիվանդության կանխարգելման հարցում, բայց հետո հավաքվեց ու հիմա տպավորիչ արդյունքներ է գրանցում։

Վարակի տարածման հիմնական աղբյուրը Սինչխոնջժիի եկեղեցու հավաքի մասնակիցների շրջանում էր։ Հարավային Կորեայի իշխանությունները կարանտինի ռեժիմի տարան վարակվածներին ու նրանց հետ փոխկապակցված անձանց լայն շրջանակի։ Երկրով մեկ հսկայական քանակի թեստավորում անցկացրեցին։ Եվ հիմա ամեն ինչ վերահսկելի է դարձել։ Քանզի վարակի կենտրոնը հնարավոր եղավ լոկալիզացնել ու թույլ չտալ ընդլայնում։

Ի դեպ, նույն մեթոդով աշխատեցին նաև չինացիները Ուխանում։ Այնտեղ էլ պետության համակարգված քայլերի շնորհիվ հնարավոր եղավ խնդրի դեմն առնել։

Այսօր Չինաստանն արդեն կարելի է ասել, որ դուրս է գալիս կորոնավիրուսային շոկից ու հիմա խնդիր ունի դրսից վիրուսի մուտք թույլ չտալը։

Իտալիայում մատների արանքով նայեցին չարիքին ու հիմա բարձր մահացության դեպքեր ունեն։ Իտալական բառադիությունը չար կատակ խաղաց կենսուրախ այդ մարդկանց գլխին։

Քանի դեռ մեզ մոտ Իտալիայի պես չի դարձել՝ անհրաժեշտ է մասշտաբային քայլեր իրականացնել։ Մենք պետք է աշխարհի վատ ու լավ փորձերից հետևություններ անենք և գործողություններ իրականացնենք։

Պետք է իրապես արտակարգ քայլերի գնալ, այլապես հետո ստիպված ենք լինելու ռազմական դրություն մտցնել, մարտական տեխնիկա բերել Երևան, որպեսզի վերահսկենք մարդկանց տանից դուրս չգալը։

Քաղաքացու ինքնագիտակցության վրա հույս դնելը սխալ է։ Քաղաքացուն չի կարելի մեղադրել պետության ֆունկցիան չկատարելու համար։ Կան նաև մենթալիտետային ու կենցաղավարական խնդիրներ, որոնք մեր օգտին չեն։ Ուստի պետությունը պետք է աշխատի։

Եվ այսպես, ի՞նչ է պետք անել։

1.Թեստերի մեծ քանակ ներմուծել ու վարակի հնարավոր աղբյուրներում և դրանց հետ փոխկապակցված շրջանակներում համատարած թեստավորում իրականացնել։

Հարավային Կորեայում թեստավորման են ենթարկվել ավելի քան 270 հազար քաղաքացի։ Դա հնարավորություն է տվել բաձր արդյունավետությամբ բացահայտել հնարավոր վարակվածներին։ Արդյունքում՝ վիրուսի տարածման վտանգը գրեթե կանխվել է: Այնտեղ մեկ միլիոն մարդու հաշվով ստուգվել է ավելի քան 5.200 քաղաքացի:

Այս փորձից ելնելով մեզ մոտ շուրջ 15 հազար թեստ է պետք, ինչը հնարավոր է կազմակերպել։

Ավելի լավ է թեստ ներմուծենք, քան հետո ընկնենք շնչառական ապարատներ հայթայթելու հետևից, ինչն անհամեմատ դժվար կլինի, եթե չասենք՝ անհնար։

Հիմա վարակվածները 136 են։ Իսկ եթե շատանան, ապա ի՞նչ ենք անելու։ Բայց չէ՞ որ շատացման հավանականություն կա։ Պետք է «էս գլխից» անցնել արտակարգ գործողությունների։ Միգուցե անհանգստությունս անտեղի է և վարակը լայն ընդգրկում չի ունենա, բայց ավելի լավ է հույսը դնել սեփական քայլերի վրա, այլ ոչ թե...

2.Անցնել պարտադիր կարանտինի ռեժիմի վարակվածների ու նրանց հետ շփվածների շրջանակների համար։

Դրսից եկած բոլոր քաղաքացիներին նույնպես պետք է պարտադիր երկշաբաթյա կարանտին ուղարկել՝ անկախ անձից ու կարգավիճակից, անկախ այն բանից, թե որ երկրից է ժամանել։ Իսկ եթե ֆիզիկապես հնարավոր չէ այդքան մարդու կարանտինի տանել, ապա դրսից եկածներին պետք է երկշաբաթյա հսկողության տակ պահել՝ նրանց հնարավորինս պահելով տնային ինքնամեկուսացման մեջ։

3.Տնային կարանտինի ռեժիմ սահմանել առնվազն պոտենցիալ վարակակիրների համար և վերահսկել այդ կարանտինը։ Վերահսկել արտակարգ ռեժիմով, այլ ոչ թե Էջմիածնի դեպքի պես։

4.Մարդկանց բացատրել, որ կարանտինն ամոթ բան չէ և ոչ էլ համակենտրոնացման ճամբար է։

Շատերն «ավանդական» ու այլ մտածելակերպից ելնելով ամաչում կամ վախենում են կարանտինում հայտնվելուց։ Կան դեպքեր, երբ դրսից հայերը չեն վերադառնում, քանզի չեն ուզում կարանտինում հայտնվել։ Պետք է քարոզել, որ դա արվում է բոլորիս համար և ամաչելու կամ վախենալու որևէ բան չկա։

Պետք է դիմել բոլոր այն կեցավայրերին (հյուրանոցներ և այլն), որտեղ կա հնարավորություն և մեծ քանակով մարդկանց կարանտին սահմանել, այլ ոչ թե մի քանի հարյուր հոգու, ինչպես որ հիմա է. այդպես վարակի տարածումը չես կանխի։

Ավելի լավ է ունենալ մի քանի հազար մարդ կարանտինում, քան վարակվածների մեծ քանակ հիվանդանոցներում։

Ու որպեսզի շարքային քաղաքացիները չխուսափեն կարանտինային ռեժիմից, պետք է հանրային դեմքերը՝ քաղաքական գործիչներ, լրագրողներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ և այլն, կոնկրետ օրինակ ծառայեն ու ցուցադրաբար կարանտինի անցնեն։

Նրանք ովքեր հնարավորություն ունեն և կարող են սեփական կարանտինի համար վճարել, թող դա անեն կամ էլ հատուկ այս նպատակով հավաքվող հիմնադրամից թող հատկացումներ արվեն։

Ինքս որևէ առողջական խնդիր չունեմ։ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտն արտակարգ դրություն հաստատելուց շատ ավելի շուտ է անցել «տանից աշխատանքի» ռեժիմի, մեր աշխատակիցներն առավելագույնս ինքնամեկուսացել են։ Այսինքն՝ ես և իմ շրջապատը գրեթե զրոյական ռիսկային գոտում ենք գտնվում, բայց պատրաստ եմ իմ միջոցների հաշվին կարանտինային ռեժիմի անցնելու օրինակ ծառայել, որպեսզի մարդիկ տեսնեն, որ դրա մեջ ապոկալիպտիկ բան չկա։ Նույնը կոչ կանեմ, որպեսզի հանրային այլ դեմքերն անեն, որպեսզի մեր քաղաքացիների համար օրինակ լինի ու խնդիրների դեպքում չթաքնվեն։

Կոչ եմ անում արտակարգ դրությունն ապահովող կառույցին նշածս առաջարկների շրջանակներում որոշումներ կայացնել։ Ինքս պատրաստ եմ աջակցել բոլոր հնարավոր տարբերակներով։

Կրկնում եմ, եթե հիմա կտրուկ քայլերի չգնանք, ապա կտապալենք նաև արտակարգ դրության փուլն ու Ֆրանսիայի կամ Իտալիայի պես ստիպված կլինենք անցնել ռազմական դրության։ Իսկ թե ինչ կնշանակի դա մեզ համար, չեմ ուզում լրացուցիչ բացատրել։

Թող իմ անհանգստությունը չափազանցված լինի, բայց ավելի լավ է կանխենք, քան հետո վազենք խնդրի հետևից։ Կարևորը մարդն է, նրա կյանքն ու առողջությունը։ Այդ առումով խնայելն ու թերանալն անընդունելի է։

Չեմ կասկածում, որ արտակարգ դրության շտաբն անում է հնարավոր ամեն քայլ, որպեսզի կանխվի համաճարակը։ Նրանց գործը կրկնակի դժվար է վերևից հաստիքային խանգարողի առկայության պայմաններում։

Խոնարհվում եմ բժիշկների անձնազոհության առաջ և ծափահարում նրանց աշխատանքին, բայց չեմ ուզում, որպեսզի առողջապահական համակարգն ավելի ծանր աշխատանքային ռեժիմում հայտնվի։

Ամփոփեմ. պարետատունը պետք է շտապի մոբիլիզացիա ապահովել՝ թեստերի քանակի ու կարանտինի ապահովման մասով։ Հապաղումը, մեղմ ասած, սխալ կլինի։

Կոչ եմ անում գործել՝ հանուն մեր երկրի անվտանգության, հանուն մեր քաղաքացիների կյանքի և առողջության։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan