«Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել է
Դիտել նաև
«Ինչո՞ւ այս տարի Հայաստանը կարող է հաղթել Եվրոտեսիլում». Ստեփան Դանիելյան
«Լադանիվա» խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրոտեսիլ 2024»-ում
Հայտնի է թե որտեղ եւ երբ է Փաշինյանը չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագիրը (տեսանյութ)
Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024»-ին
Բրյունետը պատրաստվում է ամուսնանա՞լ Եվրատեսիլից հետո
«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չի կայանա:
Այս մասին պաշտոնական գրառում է տարածել Եվրոպական հեռարձակողների միությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ կազմակերպիչները նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում փորձել են մրցույթի անցկացման բազմաթիվ այլընտրանքային լուծումներ գտնել, սակայն COVID-19-ի արագ տարածումը Եվրոպայում և այլ երկրներում կանխել է իրենց նախաձեռնությունները:
«Եվրատեսիլ 2020»-ին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով, որի հոլովակն օրերս ներկայացվեց երաժշտասերներին:
Մրցույթը պետք է տեղի ունենար Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը պետք է անցկացվեին մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին: