Ռուսաստանում առողջացել են եւ դուրս գրվել կորոնավիրուսով հիվանդների 10 տոկոսը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հրապարակած տվյալներին։ Մյուս բոլոր հիվանդները գտնվում են բուժհսկողության ներքո։ Ծանր վիճակում հիվանդներ չկան։ Նախարար Մուրաշկոն հայտարարել է որ Ռուսաստանի ռեանիմացիոն եւ ինֆեկցիոն ծառայությունները բերվել են բարձր պատրասկանության վիճակի, չնայած իրավիճակը վերահսկելիության սահմաններում է լիովին։

 Zham.am