Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի Մեծ Բրիտանիայի վարչապետին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք Թանկ գազը և էժանագին պոպուլիզմը
7
Անձնական երաշխավորության միջնորդությունը ենթադրում է անհապաղ քննություն, բայց մենք դատավոր Աննա Դանիբեկյանից ոչ մի տեղեկություն չունենք. Արամ Վարդևանյան Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսի վարակման 20 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 853-ի. Փաշինյան. Տեսանյութ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի շքերթը կկայանա հունիսին. օրը հայտնի է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող մեր հայ ժողովրդին ՌԴ դեսպանատնից ասում եմ՝ թռեք Մինսկ, նոր եկեք Մոսկվա Չկարողանալով լուծել սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրները՝ իշխանությունը մտադիր է երկիրը հանել կարանտինային վիճակից. Անդրանիկ Թևանյան Joni Brjoni-ն ուղղորդվում է ՊՈԱԿ-ի Հովոյի՞ց․ Տեսանյութ Վճռական են դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում, այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը.Փաշինյան. Տեսանյութ «Այո, զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել». Փաշինյան. Տեսանյութ
Ռուսաստանը մարդասիրական օգնությամբ 2 ինքնաթիռ կուղարկի Հայաստան «Ցիրկի ձին» Անձնական երաշխավորության միջնորդությունը ենթադրում է անհապաղ քննություն, բայց մենք դատավոր Աննա Դանիբեկյանից ոչ մի տեղեկություն չունենք. Արամ Վարդևանյան Պատգամավոր Անի Սամսոնյանի՝ հանցագործության մասին դիմումը կցվել է ՔԿ-ում քննվող քրեական գործին ՌԴ-ում 1000-ից ավելի կորոնավիրուսով վարակի նոր դեպք է գրանցել Պարզվում է, որ նույնիսկ տանը կարած դիմակները կարող են օգտակար լինել, ու Թորոսյանի պես ինքնասիրահարված արարածն է ստիպված դա խոստովանում Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին. կան վիրավորներ Արտակարգ դրության ողջ ընթացքում արգելվել է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան Փորձ է արվում Արցախում իրավիճակը ճոճել և դարձնել հեղափոխական. Արա Հակոբյան. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի Բրջոնիին պալատական «շուտ» սարքելով՝ խախտում եք նրա իրավունքը, զբաղվելու եմ այդ տղայի հարցով. Տեսանյութ Պարետի որոշմամբ՝ կարելի է հեծանիվ վարել և սպորտով զբաղվել միայն առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00 Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Երիցս ճիշտ է վարչապետ Փաշինյանը. Արփինե Հովհաննիսյան Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին ՀՀ սահմանադրական դատարանի անունից ջերմորեն շնորհավորում եմ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Ապրիլի 7-ի առթիվ Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Գագիկ Համբարյան. «Փաշինյանի ուղիղ եթերն արձանագրեց հակառեկորդ. Ջոնի Բրջոնին խժռեց նրան» Բենիամին Մաթևոսյան․«Հայաստանում կորոնավիրուսի համաճարակին հետևելու է տնտեսական ճգնաժամը, որի հետևանքները շատ ավելի լուրջ են լինելու երկրի համար, քան վիրուսի ազդեցությունը» Նիկոլ Փաշինյանը ստեց․ վարչապետի մարքեթինգային հնարքները Հնդկաձավար, բրինձ, սոխ. Հայաստանը 3-րդ երկրներից մի շարք ապրանքներ կներմուծի զրոյական մաքսատուրքով Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից կդառնա 300 հազար դրամ Սիսիանը երեկ և այսօր. Լուսանկար Էդ, որ ասում եք՝ Նիկոլն իշխանությունը վերադարձրեց ժողովրդին, մի հատ գրպաններդ թափ տվեք էլի, տեսեք՝ գրպաններումդ իշխանություն կա՞ Էրդողանը դատի է տվել հայտնի թուրք հաղորդավարին Ռոբերտ Քոչարյան և մյուսներ գործով 4 շաբաթ է որևէ նիստ տեղի չի ունենում. ինչ է սպասվում Պարգևավճարների մասին Սիրելի մայրեր ու դուստրեր, այս բարդ պայմաններում առավել հոգատարություն ցուցաբերեք ձեր ընտանիքի անդամներին. Գարեգին Բ ՏՄՊՀ-ից հայտարարել էին, որ ՀՀ-ում բենզինը ավելի էժան է, քան Վրաստանում․ էս սուտը ասելուց երևի հաշվարկ էին արել, որ սահմանները փակ ա, չեն բռնվի Մեծ Բրիտանիայի վարչապետին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք Խնդրում եմ, մի ենթարկվեք իշխանությունների սադրանքներին, հանկարծ դուրս չգաք կարանտինից ՈՒժի գեղեցկությունը. Լուսանկար Ի՞նչ էիք տարիներ շարունակ աղաղակում, եթե վերջում կրկնելու եք այն անձանց մտքերը, ում դեմ պայքարել եք Եթե իսկապես նվազման միտում կա և «պիկն անցել ենք», 70 հազար թեստ բերելու + կես միլիոն դոլարից ավելի հատկացնելու իմաստը ո՞րն է Արարատի մարզում բախվել են Honda-ն, Opel-ն ու Mercedes-ը. Mercedes-ն էլ բախվել է կայանված Mercedes-ին. կան վիրավորներ Ինչպե՞ս է Կարեն Խաչանովի մարզվում մանկահասակ որդու հետ. Տեսանյութ Ադրբեջանի պաշտոնական վարկածն արտահերթի էդքան էլ էական չէ, դուք ոչ պաշտոնականը վերլուծեք Շատ արագ պետք է գումար լցնել տնտեսություն, ամեն օրը հազարավոր մարդկանց ու բիզնեսների համար կարող է ճակատագրական լինել «Երկար տարիներ» ինչո՞ւ խնդիրներ չէին լինում եվրոպացիների հետ, իսկ ձեր իշխանության օրոք եղան Պողոս ԹՎ-ի այսօրվա եթերի ծրագիրը Փոխվում է գործատուի տեղեկանքի ձևը Պարոն Ավինյան, ի դեպ, Ալենին էլ կարելի է պրոյեկտով հանձնարարել, որ լայվեր անի՝ երգի, պարի ակվարիումի մեջ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ուղիղ միացմամբ Կարճ ասած` թանկացումը ձեր (մեր) գլխում է Մոտ օրերս հնարավոր է հայկական ավիացիայի շուրջ նոր խնդիրներ ծագեն Թանկ գազը և էժանագին պոպուլիզմը ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում Փրկարարները դի են հայտնաբերել Փաշինյանը գազի գնի շուրջ Պուտինի հետ զրույցի մասին Կորոնավիրուսի վարակման 20 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 853-ի. Փաշինյան. Տեսանյութ

Մարտի 18-ը հայտարարում ենք համազգային աղոթքի օր. Կաթողիկոսը հորդոր է տարածել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս-ը

հայրապետական հորդոր է տարածել

կորոնավիրուսի համավարակի առնչությամբ:

 

Հորդորում ասվում է.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մտահոգությամբ և աղոթքով ենք հետևում կորոնավիրուսի համավարակի շուրջ աշխարհում տեղ գտնող զարգացումներին: Այս դժվարին ժամանակներում, երբ մարդկությունը փոթորկված է համավարակի վտանգով, որից անմասն չէ Հայաստան աշխարհը, և խռովահույզ է նաև մեր կյանքը, հայրաբար հորդորում ենք մեր հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին՝ առավելագույն զգուշություն ցուցաբերել և խուսափել հանրային շփումներից և կուտակումներից։

Կոչ ենք ուղղում բոլորին՝ գործել անձնական և հանրային բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ ոչ միայն մեր անձերի, այլև միմյանց հանդեպ հոգածությամբ՝ խորապես ըմբռնելով, որ այս պահին յուրաքանչյուրի կյանքի անվտանգությունը նաև մեր անձնական պատասխանատվությունն է: Առ Աստված ապավինությամբ աղոթում ենք վարակվածների և մեկուսացվածների ապաքինման և հոգևոր ամրության համար։ Մեր բարձր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում զօրուգիշեր իրենց անսակարկ ծառայությունը մատուցող մեր բժիշկներին, ովքեր առավելագույն ջանքեր են ներդնում իրենց ծառայության մեջ՝ գործելով արտակարգ իրադրության պայմաններում:

Առկա կացության շուրջ խորհրդակցելով մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալների հետ և ստեղծված իրավիճակը այսօր քննարկելով հայաստանյան եպիսկոպոսների հետ՝ որոշեցինք․

Ա․ մինչև Ավագ Հինգշաբթի ընկած ժամանակահատվածի համար Եկեղեցիների ծառայության ժամեր սահմանել յուրաքանչյուր օր ժամը 9։00-ից մինչև 19։00-ը՝ հավատացյալների անհատական այցելությունների ու առանձնական աղոթքների, ինչպես և Սուրբ Հաղորդության և հոգևոր մյուս կենսական պահանջմունքների բավարարման համար,

Բ. Սուրբ Պատարագի արարողությունները անցկացնել դռնփակ, առանց հավատավոր ժողովրդի մասնակցության՝ ըստ կարելիության տեղերում կազմակերպելով պատարագների հեռասփռումը,

Գ. Ծաղկազարդի տոնին չեղարկել մանուկների օրհնության կարգը, Անդաստանի արարողությունը և ճյուղերի օրհնությունը կատարել առանց հավատացյալների ներկայության,

Դ․ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին՝ ապրիլի 7-ին, չկատարել մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգը,

Ե․ չկատարել Ս․ Պսակի արարողություններ,

Զ․ Ս․ Մկրտության խորհուրդը կատարել խիստ անհրաժեշտության դեպքում (մկրտվողի հիվանդության պարագայում),

Է․ հուղարկավորությունների պարագային կատարել միայն Գերեզմանի կարգը՝ հորդորելով սգացյալներին ձեռնպահ մնալ հուղարկավորության և հոգեհացի մարդաշատ հավաքների կազմակերպումից։

Սույն որոշումները հրահանգելով եկեղեցական կառույցներին ի գործադրություն՝ առաջիկա չորեքշաբթին՝ մարտի 18-ը, հայտարարում ենք համազգային աղոթքի օր՝ հրավիրելով յուրաքանչյուրին ժամը 19:00-ին իր գտնվելու վայրում իր առանձնական աղոթքով միանալու հոգևոր դասին՝ հայցելով, որ Տիրոջ օգնականությամբ աշխարհը և մեր ժողովուրդը ի զորու լինեն միաբանությամբ, փոխադարձ զորակցության ոգով հաղթահարելու այս փորձությունը։

Այս դժվարին պահին հարկ է, սիրելիներ, միասնական կերպով համախմբվել և ամենայն աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարությանն ու պատկան մարմիններին, խստորեն հետևել թելադրվող բոլոր հրահանգներին և իշխանությունների կողմից սահմանված պահանջներին։

Մենք միասին՝ հանրային համերաշխությամբ, քաղաքացիական և հոգևոր բարձր պատասխանատվությամբ ու գիտակցությամբ և մեր Տիրոջ շնորհով ու ողորմածությամբ կհաղթահարենք նաև այս դժվարությունը: Կյանքը աստվածային պարգև է և ամենաթանկը, որին պետք է հոգ տանենք միմյանց հանդեպ սիրով։ Հիմա՛ է ժամանակը վկայելու մեր սիրո և միասնության մասին:

Տիրոջ օրհնությունը, շնորհն ու ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի․ ամեն»։

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan