Արմեն Սարգսյանը Բրազիլիայում Հայաստանի նոր դեսպան է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Բրազիլիայում ՀՀ դեսպանին հետ կանչելու և նոր դեսպան նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով՝ Աշոտ Գալոյանը հետ է կանչվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում և Կոլումբիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Աշոտ Գալոյանին հետ կանչել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում և Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արման Հակոբյանը նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արման Հակոբյանին նշանակել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,- նշված է հրամանագրում: