Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը

Բենիամին Մաթևոսյան. «Քա­նի դեռ քա­ղա­քա­ցի ձև­ա­վո­րե­լու խնդիր չենք դրել,փակ ցիկ­լե­րի մեջ ենք հայտն­վե­լու»

Իշխանությունների կողմից տարվող քարոզարշավը բացարձակապես կապ չունի այն իրական խնդրի, այն օրակարգի հետ, որն իրենք փորձում են լուծել, և որը դրված է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու հիմքում։ Անգամ իշխանության ներկայացուցիչների համար է բավականին դժվար հստակ ձևակերպել, թե իրենք ինչ են ուզում, հետևաբար, իրենք չեն կարող վերոնշյալը մատուցել նաև քաղաքացիներին։ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք ընթացիկ քարոզարշավի մասին՝ անդրադառնալով նաև հասարակությանը ներկայացվող հարցերի ու փաստարկների բովանդակային խնդիրներին։

«Իշխանության ներկայացուցիչների մոտ, ինչպես նաև իշխանամերձ շրջանակներում ակնհայտ են կենցաղային մակարդակի պատկերացումները։ Իրենք քարոզ են տանում ստեղծված ատելության ու միֆերի հիման վրա։ Իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում շատ կոնկրետ և հստակ ձևով ներկայացնել, թե ինչն են փոխում Սահմանադրության մեջ, առավել ևս՝ չեն խորանում այն հանգամանքի մեջ, որ, փաստացի, ուզում են փոխել սահմանադրական մեռած նորմը՝ 213-րդ հոդվածը, որն անցումային դրույթ է, որը դադարեց գոյություն ունենալ այն պահից, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց։

Հետևաբար, հիմնական քարոզչությունն առաջին հերթին տանում են Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ՝ կարծելով, որ Փաշինյանի նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը դեռ այնքան բարձր է։ Բացի այդ, հասարակության մեջ ավելի են խորացնում ատելությունը և անհանդուրժողականությունը։ Քարոզչության հիմքում նաև անձնավորելու խնդիրն է։ Օրինակ՝ «եթե ասեք այո, այդպիսով դուք նախկին նախագահին, վարչապետին կամ մեկ այլ նախկին պաշտոնյայի կպատժեք, վերջնականապես կհաղթեք իրենց»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Առանձնացնելով մի քանի գործոններ՝ նա հավելեց.

«Անգամ «այո»-ի քարոզչական տեսահոլովակից ակնհայտ դարձավ, որ իշխանությունը դեռ մնացել է 2018թ.-ի իրադարձությունների ազդեցության տակ։ Եթե հասարակության մեջ էյֆորիան նվազել է, իշխանությունների մոտ այն չի նվազել։

Իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ այն ամենը, ինչը տեղի ունեցավ 2018 թվականին։ Գրեթե 2 տարի է անցել, բայց փոփոխությունների առումով շոշափելի արդյունք ու զգալի առաջընթաց չկա։ Սա է պատճառը, որ իրենք պետք է պայքարեն անցյալի դեմ, մինչդեռ չեն հասկանում, որ պայքարելով անցյալի ուրվականների դեմ՝ թաղում են երկրի թե՛ ներկան, թե՛ ապագան»։ Նրա խոսքով, սահմանադրական վերոնշյալ փոփոխության նպատակը ամենևին ժողովրդին հաճո դատական համակարգ ձևավորելը չէ. «Նման դատական համակարգն այս պարագայում պարզապես գոյություն չի կարող ունենալ։ Իրենց նպատակն իշխանության բոլոր ճյուղերը մեկ անձի ենթակայության տակ կենտրոնացնելն է։ Թե հետագայում ինչպես կօգտագործեն, այլ հարց է, բայց նպատակն ակնհայտ է»։

Բենիամին Մաթևոսյանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ վերոնշյալ կենցաղային մակարդակը տարածվում է նաև հասարակության որոշ շերտերի վրա։

«Այդ հատվածը չի խորանում անգամ հարցի բնույթի մեջ, ինչի հետևանքով կարող ենք ականատես լինել այնպիսի կարծիքների, ինչպես, ասենք՝ «գնալու ենք «այո» ասենք, որովհետև Փաշինյանն ասել է՝ «այո»-ն ճիշտ է»։ Անձնավորված մոտեցումը խնդիրների առջև է կանգնեցնելու մեր պետությանը։ Միևնույն ժամանակ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի բացթողումն է, որ մենք նման հասարակություն ունենք։ Իմ խորին համոզմամբ՝ ստեղծվածն իրեն նախորդած երեք նախագահների սխալ քաղաքականության հետևանքն է։ Իմ տպավորությամբ՝ ոչ ոք իր առջև գրագետ, կիրթ ու երկրի շահերը հստակ գիտակցող քաղաքացի կերտելու նպատակ չէր դրել»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այս իրողությունների հետևանքով մենք անընդհատ փակ ցիկլում ենք հայտնվելու, ինչը խնդիրների առաջ է կանգնեցնելու մեր հասարակությանը։

«Ըստ իս՝ այն նոր վերնախավը, նոր իշխանությունը, որը պետք է գա Ն. Փաշինյանից հետո, իր առաջ ոչ միայն երկրի ազգային անվտանգության շահերին համապատասխանող քայլեր իրականացնելու, այլ գրագետ քաղաքացի ձևավորելու շատ հստակ խնդիրներ պետք է դնի։

«Պողոսների» հասարակությունը վտանգավոր է, բայց մեր իշխանությունը սա չի գիտակցում ու հենվում է հենց այդ զանգվածի վրա։ Նշվածի վերջը շատ վատ է լինելու հենց իրենց համար, պարզապես դրա գիտակցումը չկա»,-ասաց նա՝ շեշտելով, որ նույն հասարակությունը, որն այսօր փառաբանում է Ն. Փաշինյանին, ժամանակի ընթացքում կարող է այլ դիրքորոշում ունենալ։

Նա հիշեցրեց. «1988 թվականին՝ Ղարաբաղյան շարժման ֆոնին, ասում էին՝ ո՛չ Կարեն Դեմիրճյանին, բայց հետո՝ 1998թ.-ին, Կարեն Դեմիրճյանի փառահեղ վերադարձը եղավ, և նրա առաջ անգամ գառ էին մորթում։ 1998թ.-ին հասարակությունը գոռում էր՝ «Լևո՛ն, հեռացիր», 2007թ.-ին նույն հասարակության մի մասը գոռում էր հակառակը։

Քանի դեռ մենք քաղաքացի կերտելու ու ձևավորելու խնդիր չենք դրել կամ չենք գիտակցել այդ խնդիրը, մենք փակ ցիկլերի մեջ ենք հայտնվելու։ 2018 թվականին կարելի էր հուսալ, որ հաշվի առնելով այդ համաժողովրդական պոռթկումը, նոր իշխանությունն իր առջև որակապես նոր քաղաքացու ձևավորման խնդիր կդնի։

Բայց մենք տեսանք, որ գնացին այլ ճանապարհով. այն է՝ էմոցիոնալ առումով ամենախոցելի խավերին փորձել օգտագործել սեփական քաղաքական օրակարգը հրամցնելու, սեփական քաղաքական և տնտեսական շատ կարևոր հարցերը կարգավորելու համար։ Այս իշխանությունը չի լուծի նոր քաղաքացի ձևավորելու խնդիրը, իսկ հաջորդ իշխանությունը պետք է գիտակցի նոր քաղաքացի ձևավորելու իր պարտավորությունն ու պատմական առաքելությունը»։

Քաղաքագետի կարծիքով՝ այս քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի համար երազանքի քարոզարշավ է։

«Ոստիկանությունը ու, այսպես կոչված, թաղային խուժանը իրեն հիմա ոչ միայն չեն խանգարում, այլ հակառակը՝ աջակցում են։ Բացի այդ, քարոզարշավն ամեն տեղ հասանելի է, իսկ քաղաքական ուժերի մասնակցության տեսանկյունից սա բացառիկ քարոզարշավ է։ Սա երազանքի քարոզարշավ է, և քո դիմաց չկա հզոր ուժ, որը քեզ սթափության դաշտ կվերադարձնի։ Նաև սա է պատճառը, որ մենք անհաջող ու կենցաղային պատկերացումներով լի քարոզարշավ ենք տեսնում։ Այդուհանդերձ, կարծում եմ, սա լինելու է վերջին երազանքի քարոզարշավը։ Հետագայում յուրաքանչյուր ընտրություն Ն. Փաշինյանի համար էլ ավելի դժվար է լինելու թե՛ քվե հավաքելու, թե՛ այնպիսի իրավիճակ ապահովելու առումով, որ իրեն հակադրվող ուժեր չլինեն»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Բ. Մաթևոսյանը չի կարծում, որ եթե այս պարագայում քաղաքական, հասարակական ուժերի կողմից ակտիվ մասնակցություն լիներ, իրավիճակն այլ պատկեր կունենար։ «Այս առումով տեսնենք, թե ինչ է նախորդել քարոզարշավին։ Երբ վարչապետը ելույթ ունեցավ Ազգային ժողովում, հայտարարեց, որ այն ուժերը, մարդիկ, որոնք իրավական և ոչ իրավական ճանապարհով կխոչընդոտեն հանրաքվեն կամ «այո»-ի գործընթացը, կճանաչվեն հակապետական։

Նման հայտարարությամբ ստեղծվում է մի իրավիճակ, երբ քաղաքական ուժերը ոչ միայն չեն կարող մասնակցել, այլև չեն կարող բովանդակային քննարկման մեջ լինել, որովհետև միանգամից կհայտարարվեն ազգի թշնամիներ, դավաճաններ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Մանրամասները՝ Past.am-ում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan