Ի հիշատակ Հաց բերողի ակցիայի մասնակիցները վարչապետի ներկայացուցչին կսպասեն Ազատության հրապարակում
Ինչպես արդեն տեղեկարել էինք, այսօր կայացավ ցույց և երթ՝ ի հիշատակ Հաց բերող Արթուր Սարգսյանի։ Ակցիան մեկնարկեց Ազատության հրապարակից, այնուհետև ցույցի մասնակիցները երթով անցան Երևանի փողովներով։ Հասնելով Հանրապետության հրապարակ, ցուցարարները պահանջեցին, որ Կառավարության ներկայացուցիչը պատասխանի՝ արդյո՞ք Արթուր Սարգսյանին հուղարկավորելու են Եռաբլուրում։ Պատասխան չստանալուց հետո ցուցարարները նստացույց սկսեցին Նալբանդյան փողոցում։
Ժամանակը լրանալուն պես ցուցարարները փակեցին Հանրապետության հրապարակի երթևեկությունը։ Բայց կարճ ժամանակ անց ոստիկանները ուժի կիրառմամբ նրանց հեռացրին՝ կրկին վերականգնելով ավտոմեքենաների շարժը։ Կառավարության ներկայացուցիչն այդպես էլ չեկավ, իսկ ոստիկանությունը երթևեկելի մասից ուժով հեռացրեց ցուցարարներին։
Հանրապետության հրապարակում հավաքի մասնակիցները որոշեցին հետ վերադառնալ Ազատության հրապարակ։ Հաց բերողին սատարողները հենց այնտեղ կսպասեն Կառավարության ներկայացուցչին։ 18։00-ին կրկին հավաք են նախատեսում։
Zham.am

